Հերթը հասավ Իրանին. Սերժ Սարգսյանը «մի բան գիտեր»

«Իրատես» թերթը գրում է. «ԱՄՆ-ը սիրում է «դա անել» Ամանորի շեմին: Նոր տարվա մի այդպիսի հիշարժան օր էլ նա կախեց Սադամին: Կկարողանա՞ ԱՄՆ-ը Իրանի «փորոտիքը» խառնել այնպես, որ այնտեղ եւս տեղի ունենա «գունավոր հեղափոխություն», մանավանդ որ Սաուդյան Արաբիայից, Իսրայելից եւ բուն ԱՄՆ-ից «գունավոր հեղափոխությունների» տեխնոլոգներն ու քրմերն արդեն իսկ Իրանում են` իրականացնելու ԱՄՆ-ի օրերս հրապարակված անվտանգության դոկտրինի սակրալ նպատակը` Իրանն Իրաք-Եգիպտոս-Լիբիա սցենարով «զարգացնելը», այն է` ֆունդամենտալ այդ երկիրը ներսից պայթեցնելը: Մանավանդ որ Իրանը «Մեծ Մերձավոր Արեւելք» նախագծի բուն առանցքն է. «կունենաս» Իրանը` կունենաս ողջ Մերձավոր Արեւելքը: Մենք այսօր կանգ չենք առնի Իրանում տեղի ունեցող այդչափ բարդ գործընթացների վրա, ասելու, որ նույն Ռոհանիին ինչ-որ առումով նաեւ ձեռնտու են այս «ցնցումները». նա կարող է դրանք օգտագործել իր բարեփոխական ծրագրերն առաջ մղելու` երկիրը սոցիալական կոլապս-կոռուպցիայից փրկելու համար, չենք անդրադառնալու էքսցենտրիկ, իր ժամանակին ԱՄՆ-ին մարտահրավեր նետած, Հոմեյնիին երկրորդած («ԱՄՆ-ը սատանայական երկիր է») Ահմադինեժադի «ձերբակալության» չհաստատված լուրին, չենք խոսելու Իսրայելի` մնացյալ երկրների «արաբական գարունների» ժամանակ «տապ արած» կեցվածքի, իսկ Իրանի դեպքում` «ռմբակոծիչ» ակտիվության մասին, ինչպես նաեւ չենք անդրադառնալու Իրանի` վաբանկ գնալու եւ Երուսաղեմը Պաղեստինի հավերժական մայրաքաղաք հռչակելու դեմարշին:

Անդրադառնում ենք Հայաստանի վրա այդ զարգացումների անդրադարձումներին:

ա) Արտքաղաքական մասով. ասել, ինչ է եղել Իրանը ղարաբաղյան պատերազմի, հետպատերազմական շրջանի, ԵԱՀԿ ՄԽ-ի «պտիչկաների», սպասվող խաղաղապահության մասով, նշանակում է` ոչինչ չասել: Ֆիքսենք լոկ. Իրանի մոտեցումները հիմնականում հայանպաստ են եղել. Իրանը կառուցողական, բալանսավորված «ուս» է եղել Հայաստանի, տարածաշրջանի համար այդ առումով: բ) Եթե, Աստված մի արասցե, Իրանում իրականացվեն իրաքյան, ուկրաինական սցենարներ, ապա Ադրբեջանը նույնպես խիստ կակտիվանա: Ընդ որում, ասում են, արդեն իսկ գունավոր հեղափոխությունների «մետրերը» տեղակայվել եւ աշխատում են հենց Ադրբեջանից: Խնդիրն այս դեպքում ընդհանրապես նուրբ է, որովհետեւ այդ տեխնոլոգները կարող են Իրանը պայթեցնել հենց «ադրբեջանական գործոնով»` Իրանի հյուսիսի ադրբեջանական հատվածը «միացնելով» Ադրբեջանին: Իսկ այդ ժամանակ արդեն զարգացումներն Արցախում անխուսափելի, նաեւ խիստ անկանխատեսելի կլինեն: գ) Ի դեպ, կարելի է փոքր-ինչ ոտքը կախ գցել նաեւ Լարսի «շուրջ» սպասվելիք ֆորս մաժորի առումով: Կարո՞ղ ենք այդտեղ եւս իրանական «հետք» տեսնել. ԵՄ հանրությունը, փաստորեն, գիտեր Իրանում հնարավոր զարգացումների մասին եւ ֆորս մաժորի սցենար էր մշակել` Հայաստանի շրջափակումն ինչ-որ կերպ ճեղքելու համար` վրացական յուր «սանիկներին» հրահանգելով` կվիրիկաշվիլիատիպ հայտարարություն անել: դ) Եվ վերջապես` ներքաղաքական առումով. բացի նրանից, որ ոչ ցանկալի զարգացումների դեպքում Հայաստանը կլցվի իրանցի փախստականներով (ոչ միայն հայ), ինչպես Սիրիայի դեպքում, այնպես էլ իրանյան «պայթյունը» կունենա ներքաղաքական անմիջական պրոյեկտում հայոց մեջ: Չմոռանանք` «Սասնա ծռերը» «խիստ ին սիրում» իրանական ուղղությունը: Ապա եւ` երկիրը գտնվում է ոչ միայն ապրիլի, նախագահ-վարչապետ ընտրելու շեմին, այլեւ սահմանադրական կարգը վերջնականապես կյանքի կոչելու տրանսֆորմացիայի լրջագույն փուլում, երբ որոշվելու են ոչ միայն ուժային կարեւորագույն կառույցների` ոստիկանության ու ԱԱԾ-ի հետագա ճակատագրերը, այլեւ ովքեր են լինելու այդ կարեւորագույն կառույցների գլխին եւ` ում ղեկավարությամբ: Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանն էլ իր հերթին «մի բան գիտեր», որ անվերջ կրկնում էր. «Դեռ չգիտեմ։ Դեռ տեսնենք»: Ոնց կասես` տեսնենք»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 33 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Քարոզչական նյութերի համար անվճար տեղեր են հատկացրել. «Հրապարակ օրաթերթ» Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի եղբայրը հրազենային վիրավորում է ստացել Գլխավոր դատախա՛զ, Կիրանցից ահազանգ եմ ստացել․․․ ի՞նչ է կատարվում այնտեղ․ Լիլիթ Գալստյան (video) Չինաստանը վերահաստատում է իր աջակցությունը Իրանի ինքնիշխանությանը Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով այնպիսի բանակցությունների, որոնք իրական արդյունք կտան. Զախարովա Հատ-հատ բոլոր նորոգված դպրոցներ եմ զանգել, 107 000 աշակերտ չկա, հազիվ 32 000 է, էդ ինչ թիվ եք ասում (video) #ՀԻՄԱ․ «Ռումբերը կպայթացնե՛ն, նոր կհասկանաք»․ Զելենսկու ու Փաշինյանի սարսափելի խաղը․ Տիգրան Չոբանյան (video) Թրամփը կասեցնում է «Ազատություն» նախագիծը Մայիսյան ձյուն՝ Շիրակի մարզում և Ապարանում. Սուրենյան Փեզեշքիանն ԱՄՆ-ին կոչ է արել տարածաշրջանից հեռացնել ռազմական սպառնալիքները Ոչ սթափ, մեքենա վարելու իրավունքից զրկված վարորդի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Կոպիտ «չափալախ ես» ստանալու Ռուսաստանից, Իրանից ու Ադրբեջանից․ Արշակ Կարապետյան (video) Սամվել Կարապետյանը երեխաներին ասաց՝ ինչու է որոշել դառնալ վարչապետ (video) #ՈՒՂԻՂ․ «Ծախվա՛ծ դավաճաննե՛ր, հիմա ի՞նչ հանձնեցիք Մակրոնի հետ»․ Անաստաս Իսրայելյան (video) Ի՞նչ է հայտնի Փաշինյանի՝ 2026 թվականին Իրան կատարելիք այցի մասին 20-ամյա երիտասարդը «բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ հոսպիտալացվել է, վիճակը միջին ծանրության է Մեղքի դեմ պայքարը և հայրենիքի ազատագրման հրամայականը․ Բագրատ Սրբազան Իրանը մտադիր չէ կապիտուլյացիայի ենթարկվել ԱՄՆ-ի առջև․ Փեզեշքիան Հայաստան Զելենսկու այցի ողբերգական հնարավոր հետևանքները․ Հայկ Նահապետյան, Ստեփան Դանիելյան (video) Թեժ կռիվ ԱԺ-ում․ Արթուր Խաչատրյանը հունից դուրս եկավ (video) Ծափերի ու լայվերի ներքո 2-րդ անգամ գործի դրվեց հայ ազգի նվաստացման դիվական մեքենան․ Մելիքյան Վրաստանում լրտեսության մեղադրանքով բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Փաստորեն, մեր երկրում մшնկшպիղծն ունի լիարժեք պաշտպանություն ու պահպանություն, ավելին` անձեռնմխելիություն. փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am