Ինչու՞ չհրապարակվեց ԱՄՆ պատվերով հարցումը Հայաստանում. Փաշինյանի վիճակը աղետալի է․ Politik.am

Politik.am-ը գրում է․ 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանի քաղաքական դաշտը կարող է հայտնվել սկանդալի կենտրոնում, որը կապված է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) պատվերով արված սոցիոլոգիական հարցման արժանահավատության հետ: Համաձայն մեր խիստ հավաստի տեղեկությունների՝ անցյալ տարվա վերջին կազմակերպության կողմից անցկացված վերջին լայնածավալ հարցման արդյունքները լուրջ շփոթմունք են առաջացրել գործող իշխանության արևմտյան համակարգողների մոտ:

Հարցման տվյալները, անակնկալի են բերել պատվիրատուներին, ցույց տալով Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վստահության աղետալի անկման մեջ գտնվելը: Ըստ աղբյուրի՝ նրա վարկանիշը, չնայած վերջին մեկ տարվա տարատեսակ քարոզչական ակտիվությանը, գրեթե չի աճել, մնալով իշխանության համար կատաստրոֆիկ ցածր, իսկ հակավարկանիշը դարձել է բացարձակ: Հատկանշական է, որ նույնիսկ այն դեպքում, երբ մոդելավորվել է իրավիճակ, երբ հիմնական ընդդիմադիրները, ինչպիսիք են Ռոբերտ Քոչարյանը կամ Սամվել Կարապետյանը, չեն մասնակցում ընտրություններին, հարցվողների գերակշիռ մեծամասնությունը հրաժարվել է, որևէ պարագայում քվեարկել գործող վարչապետի օգտին:

Նման բացասական արդյունքները, որոնք հարցականի տակ են դնում «արևմտամետ վեկտորի» լեգիտիմությունը, չափազանց անցանկալի էին ամերիկյան կողմի համար, հատկապես ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ տարածաշրջան կատարած վերջին այցի համապատկերում: Այդ պատճառով որոշում է կայացվել չհրապարակել իրական թվերը, մինչ հասկանան ինչ է հնարավոր անել:
Մեր աղբյուրը նշում է, որ վերջերս այդ զեկույցը ենթարկվել է «սրբագրման». թվերն արհեստականորեն ուռճացվել են՝ Փաշինյանին որպես անցողիկ առաջնորդ ներկայացնելու համար, ով մրցակիցներից առաջ է անցնում «մի քանի անգամ»: Որպես նման «աճի» արդարացում, քարոզչական դաշտում, նախատեսվում է օգտագործել Վենսի այցի և խոստացված ներդրումային ծրագրերի մեդիա էֆեկտը:

Նման կեղծիքի նպատակն ակնհայտ է՝ բնակչության շրջանում հուսահատության զգացում սերմանելը: «Նա միևնույն է հաղթելու է» թեզը նպատակ ունի առաջացնել զանգվածային անտարբերություն և քաղաքացիների չմասնակցություն ընտրություններին, ինչը թույլ կտա իշխանությանը պահպանել դիրքերը նույնիսկ նվազագույն աջակցության պայմաններում:

դիտվել է 332 անգամ
Լրահոս
Ընդդիմությունն այլևս միմյանցից ձայներ չի գողանում․ թիրախի մասին հստակ պետք է խոսել․ քաղտեխնոլոգ (video) Միջին Արևելքի հայ գաղութների ներկա վիճակը․ Արամ Վեհափառի կոչը «Նիկոլը վախեցած է․72 միլիարդի թալանի սխեման պայթել է»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Համլետ Մանուկյանն առաջ անցավ ադրբեջանցուց ու ճանաչվեց տարվա լավագույն տղամարդ մարմնամարզիկ Դե պատասխան տվե՛ք Ալիևի վերջին խայտառակ հայտարարությանը․ Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ին (video) Փաշինյանը չի հաղթելու ընտրություններում. ինչի՞ն է նա սպասում. քաղտեխնոլոգ (video) Ես ձեզ դատի կտամ, եթե․․․ Ալեն Սիմոնյանը՝ լրագրողին (video) Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի վարկանիշում Ի՞նչ կապ ունի Ռուբեն Վարդանյանը Ալիևի հարսի շուրջ ծագած սկանդալային պատմությունների հետ «Նիկոլին ասել են՝ 3 ամսից չե՛ս լինելու․․․ »․ Երվանդ Բոզոյանը փակագծեր բացեց (video) Քուվեյթում ԱՄՆ դեսպանատունը դադարեցրել է աշխատանքը, Սաուդյան Արաբիայում կասեցվել են հյուպատոսական ծառայությունները Ծեծկռտուք՝ Արաքսում․ գյուղացիների պատմելով՝ ծեծել են ՔՊ-ական համայնքապետ Ղազար Ղազարյանին «Ռուբեն Ռուբինյանի ցինիկ պահվածքն՝ Արմենուհի Կյուրեղյանի ելույթից առաջ» (video) Խայտառակ թվեր․ ՀՀ-ում աշխատող աղքատի կյանքի որակը նվազել է, մեծ գնաճ կա․ Թադևոս Ավետիսյան (video) Հայաստանը ճակատագրական սխալ է թույլ տվել․ ի՞նչ կանի Իրանը․ քաղտեխնոլոգ (video) Բահրեյնում ոչնչացվել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի շտաբի գլխավոր շենքը․ ԻՀՊԿ Տիկին Գալյա՛ն, ասում եմ՝ նեղանում եք․ Արթուր Խաչատրյան (video) Թրամփը ավելի շատ ռազմական հարվածներ է հասցրել այլ երկրներին, քան ԱՄՆ որևէ այլ նախագահ․ Axios «Նման գռեհկաբանությունն ու այլասերումը երբեք էլ լավ տեղ չեն տանում, իսկ հետողորմյաներն արդեն լինելու են ժամկետանց». Արմեն Հովասափյան Խուճապի մեջ ենք, հեսա ընտրություններ են․ Ալեն Սիմոնյան (video) Ձեր պարեկները 18,5 կգ մարիխուանա են ցանկացել իրացնել․ Ագնեսա Խամոյան Մենք գիտենք, թե որտեղ է Նեթանյահուն. Իրանի բարձրաստիճան ռազմական գործիչ «Սրանք փոսեր չեն, սրանք ավելի քան 160 աղջիկների՝ 6-12 տարեկան, և նրանց ուսուցիչների գերեզմաններն են…». Աբովյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am