Հայաստանը՝ լրագրողներ ձերբակալող պետությունների եվրոպական ցանկում․ «Ազատություն»
Հայաստանն առաջին անգամ ընդգրվկել է լրագրողներ ձերբակալող պետությունների ցանկում։ Այս մասին նշված է Եվրոպայի խորհրդի և դրա գործընկեր կազմակերպության՝ «Լրագրողների անվտանգության պլատֆորմի» այսօր հրապարակած տարեկան զեկույցում։ Հայտնում է «Ազատություն»-ը։
«2025 թվականի վերջին Հայաստանն առաջին անգամ Պլատֆորմի կողմից արձանագրվեց որպես լրագրող կամ այլ մեդիա դերակատար ձերբակալող պետությունների շարքում։ Դա տեղի ունեցավ փոդքասթերներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի նախնական կալանքը որպես խափանման միջոց ընտրելուց հետո»,-նշված է «Մամուլի ազատությունը 2025 թվականին» վերնագրված փաստաթղթում։
Զեկույցի համաձայն՝ Հայաստանից բացի ազատազրկված լրագրողների կան եվրոպական ևս հինգ երկրներում՝ Ռուսաստան (58 ձերբակալված լրագրող ), Ադրբեջան (36), Բելառուս (27), Թուրքիա (24) և Վրաստան (1):
