Պատերազմի հետևանքները անմիջապես զգալու ենք բառացիորեն օրերս, օրինակ, երբ ամեն ինչ թանկանա. Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Պատկերավոր ասած՝ Հայաստանի դռան շեմին մեծ պատերազմ է։

Այդ պատերազմի կողմերից մեկը գերտերություն ԱՄՆ-ն է՝ իր դաշնակից Իսրայելով, մյուս կողմում մեր հարևան Իրանը։

Արդեն իսկ թելեգրամ ալիքումս (t.me/varuzhandragoman) կարող եք գտնել այս մեծ բախման բազմաթիվ մանրամասներ, որոնք ուղղակիորեն առնչվում են մեզ։

Սակայն այժմ այստեղ ուզում եմ հակիրճ գրել այն 3 կարևոր զարգացումների մասին, որոնք առաջիկա օրերին կարող են դառնալ հակամարտության ու տարածաշրջանի ապագայի փոփոխության հիմքերը։

ԱՄՆ և հատկապես Իսրայելը առաջիկա օրերին, իրանական ենթակառուցվածքը թիրախավորող ավիահարվածներին զուգահեռ, փորձելու են անել երկու բան. նախ անկայունացնել ներքաղաքական իրավիճակը Իրանում, երկրորդ՝ դրդել զինված անջատողական պայքարի Իրանի տարբեր ժողովուրդներին։ Այլ բառերով ասած՝ Իրանը բաժան-բաժան անել։

Վերոնշյալի կոնտեքստում այս պահին արդեն իսկ հայտնի է, որ Թրամփը (դարձյալ հավանաբար իսրայելական դրդմամբ) բանակցել է տարածաշրջանի քրդական ուժերի հետ (հղումը՝ մեկնաբանության մեջ)։ Եթե սրան գումարենք նաև քրդերով բնակեցված իրան-իրաքյան սահմանի իրանական սահմանապահ դիրքերի ու ռազմական հենակետերի վրա վերջին օրերին արված ավիահարվածները, ապա պատկերը դառնում է ամբողջական։ Քրդերից զատ քարոզչական և այլ միջոցներով թիրախավորվում են Իրանի հարավ-արևելքում ապրող բելուջները և մեր սահմանների երկայնքով ապրող թյուրքախոս իրանցիները (ազարիները)։

Այաթոլլահ Խամենեիի սպանությունը մարտավարական հաջողություն էր ամերիկա-իսրայելական ուժերի համար, բայց ոչ ռազմավարական հաղթանակ: Տպավորություն է, որ ողջ հույսը դնելով Իրանի իշխանության արագ տապալման վրա ու դա չստանալով` հարձակվող կողմը չունի լիարժեք պատկերացում պատերազմի ավարտի այլ սցենարի մասին: Ավելին՝ կա իրանական համակարգը թերագնահատելու միտում։ Դրա համար են հայտնվում տարբեր ու իրար հակասող հայտարարություններ պատերազմը շարունակելու պատրաստակամության ժամկետների մասին: Այլ բառերով` հայտնի չէ ամերիկա-իսրայելյան exit strategy-ն:

Չնայած երկկողմանի քարոզչությանը՝ իրավիճակը դեռ շատ հեռու է կանխատեսելի լինելուց։ Ավելին՝ եթե Իրանում ներքին պառակտում չլինի, կարող է սկսվել այն, ինչ կոչվում է «հյուծման պատերազմ» (wars of attrition)՝ երկար, դիմացկունության, այլ ոչ թե միայն նյութական ռեսուրների պայքար, որում հաղթողը բնավ ամենաշատ զենքը ունեցողը չէ։ Այն ներառելու է նոր երկրներ. արդեն իսկ 10-ից ավել երկիր տուժել է՝ հարևան Իրաքից մինչև Կիպրոս։

Շարունակենք հետևել մեզ համար այս չափազանց կարևոր գործընթացին, որի հետևանքները անմիջապես զգալու ենք բառացիորեն օրերս, օրինակ, երբ ամեն ինչ թանկանա՝ Հորմուզի նեղուցի փակվելու պատճառով։ Նկարում հենց այդ Հորմուզի նեղուցն է՝ տիեզերքից, որը աշխարհի ամենակարևոր ծովային ուղիներից մեկն է և որն այս պահին գտնվում է իրանական փաստացի վերահսկողության ներքո»։

 

դիտվել է 148 անգամ
Լրահոս
«Աննա Հակոբյանը չկարողացա՞վ անհետանալ. ի՞նչ տրաքացրեց Փաշինյանը». քաղտեխնոլոգ (video) Ռմբակոծվող Լիբանանում և Երուսաղեմում հայերը չեն տուժել. ինչ են պատմում տեղի բնակիչները «Բացահայտեմ՝ ինչ է Աննան փախցրել իր հետ». Երվանդ Բոզոյան (video) Իրանցիները գիտեն՝ ինչպես պատերազմել․ նրանք կռվում են պատվով․ Բաղայի Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Ալենը շարքային լկտի է»․ Արմեն Աշոտյանի կոշտ պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին (video) «Իրականում ինչ է արել Աննա Հակոբյանն ու ինչու է Նիկոլը դիմել այդ քայլին»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Եվրոպայում գազի գները կտրուկ աճ են գրանցել և շարունակում են աճել Հոխորտում էր մի մարդ, ով առանց թիկնապահի չի շրջում, նրա կողքը լինելը խարան է. Աշոտյանը` Ալեն Սիմոնյանի մասին Տենց լավ չի՝ լավ երազով հպարտացեք․ 8 տարում մի բան չեք բաշարել փոխել․ Խաչատրյան (video) Ջամմու և Քաշմիրում Խամենեիի սպանությունից հետո տեղի ունեցած լայնածավալ բողոքի ցույցերը վերածվել են բախումների Դուք պարտավոր եք զբաղվել էս հարցով, նայեք հայ տնտեսվարողին ինչ օրն եք գցել․ Գառնիկ Դանիելյան (video) Աննա Հակոբյան, զարդերը կարելի է հանձնել, քաղաքական հետեւանքները ջնջել՝ ոչ Թուրքիա-Իրան սահմանային անցակետում մեծ կուտակումներ են Պատերազմի հետևանքները անմիջապես զգալու ենք բառացիորեն օրերս, օրինակ, երբ ամեն ինչ թանկանա. Գեղամյան Ձեր նախագիծը Հայաստանի կործանման մասին է․ Լիլիթ Գալսյանը՝ ՔՊ–ին (video) «Հեզբոլլահը» պաշտոնապես հայտարարել է Իսրայելի դեմ պատերազմին միանալու մասին Պետքարտուղարությունը կոչ է արել ամերիկացիներին անհապաղ լքել Մերձավոր Արևելքի երկրները Կյանքում մի անգամ տեր կանգնեք ձեր խոսքին․ լարված զրույց Թովմասյանի և Պապոյանի միջև (video) Կյանքում մի անգամ տեր կանգնեք ձեր խոսքին․ լարված զրույց Թովմասյանի և Պապոյանի միջև (video) Երբ աշխարհն ու տարածաշրջանը մեզ նոր մարտահրավերների առաջ են կանգնեցնում՝ ներքին համերաշխությունը ստանում է այլ, կենսական կարևորություն. Գագիկ Ծառուկյան #ՈՒՂԻՂ. ԱՄՆ-Իսրայել. պլան A-ն ձսխողվեց, ո՞րն է պլան B-ն. քաղտեխնոլոգ (video) Ինձ պատասխանատվության կենթարկեք, եթե վարկային միջոցները փոշիացվեն. ջրային կոմիտեի նախագահ (video) 28-ամյա վարորդը «Lada Priora»-ով փոսերը շրջանցելիս գլխիվայր «տնկված» հայտնվել է էլեկտրասյան մոտ ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ԱՄՆ ավիաբազային ԱԹՍ-ներով և հրթիռներով հարվածների մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am