Երբ աշխարհն ու տարածաշրջանը մեզ նոր մարտահրավերների առաջ են կանգնեցնում՝ ներքին համերաշխությունը ստանում է այլ, կենսական կարևորություն. Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը գրում է. «Ներքին համերաշխություն

«Առաջարկ Հայաստանին» ծրագրի կարևորագույն գաղափարներից մեկը ներքին համերաշխությունն է։ Ասում եմ պարզ, առանց ձևականությունների. մեր հանրության այսօրվա վիճակը, մեր երկրում տիրող անթույլատրելի մթնոլորտը մեզ բերելու են նոր խնդիրներ, նոր կորուստներ և թույլ չեն տալու հասնել որևէ դրական արդյունքի։

Ես շրջելու եմ ամբողջ Հայաստանով ու բաց, անկեղծորեն խոսեմ մարդկանց հետ առաջին հերթին հենց սրա շուրջ, փորձելու եմ այս գաղափարի կարևորությունը հասցնել բոլորին։

Հայաստանի վերականգնումը, ազգային վերածնունդը սկսվելու են այն պահից, երբ մենք անենք առաջին կարևորագույն քայլը՝ գնանք ներքին համերաշխության։

Կյանքի բոլոր ոլորտներում՝ կենցաղից մինչև քաղաքականություն, մեզ պետք են համակեցության նոր կանոններ։ Ամեն ինչ սկսվում է պարզ քայլերից։

Մենք պետք է սկսենք իրար լսել, իրար հարգել, պատրաստ լինել թե´ ներելու, թե´ ներողություն խնդրելու։

Զիջելն ամոթ չէ, զիջելը վստահության և ինքնահարգանքի նշան է։

Ինձ խոր մտահոգություն է պատճառում այն ագրեսիան, որ կա մեր մեջ։

Մենք սկսել ենք իրար թշնամու պես վերաբերվել։ Տարօրինակ բան է. թշնամու հետ սկսել ենք հաշտեցման գործընթաց, իսկ երկրի ներսում, ժողովրդի մեջ խրախուսում ենք իրար հանդեպ թշնամանքը։ Սա մեր շահերից չի բխում։ Սա անտրամաբանական է։

Կենցաղային հողի վրա սահմռկեցուցիչ դեպքերը, պատմությունները, որ ամեն օր տեղի են ունենում մեր քաղաքներում ու գյուղերում, նորմալ մարդուն չեն կարող անտարբեր թողնել։ Սա ձևավորված մթնոլորտի ու շատ կարևոր բացթողման ուղիղ հետևանքն է։

Մեր ազգային վերածննդի նոր բրենդը ներքին համերաշխությունն է։ Կոչ եմ անում բոլոր գիտակից մարդկանց՝ անկախ քաղաքական և բոլոր մյուս տարաձայնություններից, գնալ հենց այս ուղղությամբ։

Երբ աշխարհն ու տարածաշրջանը մեզ նոր մարտահրավերների առաջ են կանգնեցնում՝ ներքին համերաշխությունը ստանում է այլ, կենսական կարևորություն։

Չարությունը, ագրեսիան, իրար ոչնչացնելու մոլուցքը կբերեն նոր աղետի. դա թշնամու ցանկությունն է։

Ներքին համերաշխության դրոշը պետք է լինի ամենաբարձրը. այն պիտի դառնա մեր հասարակության ճնշող մեծամասնությանը միավորող դրոշ՝ հանուն մեր երկրի, հանուն մեր ժողովրդի, հանուն մեր սերունդների։

Ներքին համերաշխությունը պետք է դառնա պատերազմից ու պարտությունից վերականգնող առաջատար գաղափար ոչ միայն Հայաստանում, այլև՝ ամբողջ հայկական աշխարհում։

Այսքան աղետներից ու կորուստներից հետո մենք պետք է առաջ գնանք ներհայկական նոր օրենքներով։ Աշխարհի ո´ր ծայրում էլ լինի՝ հայը հային պետք է օգնի, աջակցի, նպաստի նրա հաջողությանը։ Մեկ հայի հաջողությունը բոլորիս հաջողությունն է։ Այս գիտակցումը մեզ կօգնի հաղթահարել վնասաբեր թշնամանքը։

Ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստնությանն ու ներքին ուժին»։

դիտվել է 84 անգամ
Լրահոս
«Ալենը շարքային լկտի է»․ Արմեն Աշոտյանի կոշտ պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին (video) «Իրականում ինչ է արել Աննա Հակոբյանն ու ինչու է Նիկոլը դիմել այդ քայլին»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Եվրոպայում գազի գները կտրուկ աճ են գրանցել և շարունակում են աճել Հոխորտում էր մի մարդ, ով առանց թիկնապահի չի շրջում, նրա կողքը լինելը խարան է. Աշոտյանը` Ալեն Սիմոնյանի մասին Տենց լավ չի՝ լավ երազով հպարտացեք․ 8 տարում մի բան չեք բաշարել փոխել․ Խաչատրյան (video) Ջամմու և Քաշմիրում Խամենեիի սպանությունից հետո տեղի ունեցած լայնածավալ բողոքի ցույցերը վերածվել են բախումների Դուք պարտավոր եք զբաղվել էս հարցով, նայեք հայ տնտեսվարողին ինչ օրն եք գցել․ Գառնիկ Դանիելյան (video) Աննա Հակոբյան, զարդերը կարելի է հանձնել, քաղաքական հետեւանքները ջնջել՝ ոչ Թուրքիա-Իրան սահմանային անցակետում մեծ կուտակումներ են Պատերազմի հետևանքները անմիջապես զգալու ենք բառացիորեն օրերս, օրինակ, երբ ամեն ինչ թանկանա. Գեղամյան Ձեր նախագիծը Հայաստանի կործանման մասին է․ Լիլիթ Գալսյանը՝ ՔՊ–ին (video) «Հեզբոլլահը» պաշտոնապես հայտարարել է Իսրայելի դեմ պատերազմին միանալու մասին Պետքարտուղարությունը կոչ է արել ամերիկացիներին անհապաղ լքել Մերձավոր Արևելքի երկրները Կյանքում մի անգամ տեր կանգնեք ձեր խոսքին․ լարված զրույց Թովմասյանի և Պապոյանի միջև (video) Կյանքում մի անգամ տեր կանգնեք ձեր խոսքին․ լարված զրույց Թովմասյանի և Պապոյանի միջև (video) Երբ աշխարհն ու տարածաշրջանը մեզ նոր մարտահրավերների առաջ են կանգնեցնում՝ ներքին համերաշխությունը ստանում է այլ, կենսական կարևորություն. Գագիկ Ծառուկյան #ՈՒՂԻՂ. ԱՄՆ-Իսրայել. պլան A-ն ձսխողվեց, ո՞րն է պլան B-ն. քաղտեխնոլոգ (video) Ինձ պատասխանատվության կենթարկեք, եթե վարկային միջոցները փոշիացվեն. ջրային կոմիտեի նախագահ (video) 28-ամյա վարորդը «Lada Priora»-ով փոսերը շրջանցելիս գլխիվայր «տնկված» հայտնվել է էլեկտրասյան մոտ ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ԱՄՆ ավիաբազային ԱԹՍ-ներով և հրթիռներով հարվածների մասին Նեթանյահուն բացատրել է Իրանի դեմ ռազմական գործողությունների անհրաժեշտությունը Դատախազությունն էլ չի կողմնորոշվել՝ ինձնից ինչ է պահանջում. Լևոն Մկրտչյան «Սարսափելի է. ռումբերն Իրանում պայթում են. Իրանի խորքում ինչ կա թաքնված, դե կտեսնեք»․ պահեստազորի սպա (video) Օօօօօ, հրաշք, տեսա՞ք՝ Փաշինյանը մի զանգով ինչ հարց լուծեց․ Գառնիկ Դանիելյանը ծաղրեց (video) Կիպրոսում որսացել են բրիտանական ռազմաօդային ուժերի բազայի վրա ուղևորվող ԱԹՍ-ներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am