Դատախազությունն էլ չի կողմնորոշվել՝ ինձնից ինչ է պահանջում. Լևոն Մկրտչյան

ՀՅԴ-ն հրապարակել է Կրթության և գիտության նախկին նախարար, ՀՅԴ անդամ Լևոն Մկրտչյանի անդրադարձը՝ Դատախազության տարածած հաղորդագրությանը.

«Այսօր Գլխավոր դատախազությունը տարածել է հաղորդագրություն, համաձայն որի՝ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայց․ հայցը վերաբերում է ինձ՝ Լևոն Մկրտչյանիս, ընտանիքիս անդամներին և մի շարք անձանց, ում դատախազությունը համարում է «փոխկապակցված»։

Ես գիտակցաբար զերծ էի մնում հրապարակային մեկնաբանություններից՝ ելնելով այն համոզմունքից, որ նման գործերը նախևառաջ պետք է քննվեն իրավական հարթությունում, իսկ դատախազության դիրքորոշումը պետք է ձևակերպվի հստակ, ստուգված և վերջնական տեսքով՝ նախքան հանրային տիրույթում հրապարակելը։ Սակայն այսօրվա հաղորդագրության բովանդակությունն ու մատուցման ձևը պահանջում են մի քանի սկզբունքային պարզաբանումներ։

Առաջինը՝ սա դատարանի որոշում չէ և ոչ էլ հաստատված փաստ։ Սա դատախազության ներկայացրած պահանջն է, որը դեռ ենթակա է դատարանում ստուգման։ Հայցը վարույթ ընդունելը դատավարական գործընթացի մեկնարկն է, այլ ոչ թե մեղադրանքների հաստատում։

Երկրորդը՝ ներկայացված նյութերից և պահանջների պարբերաբար փոփոխություններից երևում է, որ իրավասու մարմինն էլ չի կողմնորոշվել՝ ինձնից ինչ է պահանջում։ Դատախազությունը երեք տարի ուսումնասիրություն անելուց հետո 2025թ․ դեկտեմբերին անհասկանալի պայմաններում որոշում է, որ ինձանից մի թիվ պետք է գանձի, 2026թ․ հունվարին՝ տասն անգամ ավելի թվով հայց է ներկայացնում դատարան, իսկ 2026թ․ մարտի 2-ին հանդես է գալիս հրապարակային հայտարարությամբ, որում գումարի չափը բոլորովին այլ է։

Նշվածը, ինչպես նաև հայցում ուրիշ հակակոռուպցիոն քաղաքացիական գործով այլ անձանց վերագրվող միլիարդավոր դրամի պահանջները մեխանիկական սխալի (սխալ copy-paste) արդյունքում ինձ ներկայացնելը բավարար է՝ եզրահանգում անելու կատարված ուսումնասիրության հիմնավորվածության մասին։

Երրորդը՝ հայտարարության մեջ հիշատակվող ակտիվների զգալի մասը իմ սեփականությունը չեն և պատկանում են այլ անձանց, ովքեր զբաղվել են ինքնուրույն և օրինական գործունեությամբ։ Դրանք մեկ «ընդհանուր ցանկում» միավորելը հանրային դաշտում ստեղծում է թյուր տպավորություն։ Դեռևս 90 թթ․ սկզբներին, երբ ես ընդդիմադիր ՀՅԴ ղեկավար կառույցի անդամ էի և ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դասախոս, հայրս, եղբայրս զբաղվում էին բիզնեսով։ Եղբայրս հանրության կողմից ճանաչված գործարար է իր անցած ճանապարհով, և դատախազության պահանջած գույքերի գերակշիռ մասը պատկանում են իրեն և իր ընտանիքին։

Մեր երկրում հակակոռուպցիոն օրակարգը շատ կարևոր է, բայց այն պետք է վարվի օրենքի շրջանակում՝ հիմնվելով իրական, ամբողջական և ստուգված տվյալների վրա»։

դիտվել է 198 անգամ
Լրահոս
Եվրոպայում գազի գները կտրուկ աճ են գրանցել և շարունակում են աճել Հոխորտում էր մի մարդ, ով առանց թիկնապահի չի շրջում, նրա կողքը լինելը խարան է. Աշոտյանը` Ալեն Սիմոնյանի մասին Տենց լավ չի՝ լավ երազով հպարտացեք․ 8 տարում մի բան չեք բաշարել փոխել․ Խաչատրյան (video) Ջամմու և Քաշմիրում Խամենեիի սպանությունից հետո տեղի ունեցած լայնածավալ բողոքի ցույցերը վերածվել են բախումների Դուք պարտավոր եք զբաղվել էս հարցով, նայեք հայ տնտեսվարողին ինչ օրն եք գցել․ Գառնիկ Դանիելյան (video) Աննա Հակոբյան, զարդերը կարելի է հանձնել, քաղաքական հետեւանքները ջնջել՝ ոչ Թուրքիա-Իրան սահմանային անցակետում մեծ կուտակումներ են Պատերազմի հետևանքները անմիջապես զգալու ենք բառացիորեն օրերս, օրինակ, երբ ամեն ինչ թանկանա. Գեղամյան Ձեր նախագիծը Հայաստանի կործանման մասին է․ Լիլիթ Գալսյանը՝ ՔՊ–ին (video) «Հեզբոլլահը» պաշտոնապես հայտարարել է Իսրայելի դեմ պատերազմին միանալու մասին Պետքարտուղարությունը կոչ է արել ամերիկացիներին անհապաղ լքել Մերձավոր Արևելքի երկրները Կյանքում մի անգամ տեր կանգնեք ձեր խոսքին․ լարված զրույց Թովմասյանի և Պապոյանի միջև (video) Կյանքում մի անգամ տեր կանգնեք ձեր խոսքին․ լարված զրույց Թովմասյանի և Պապոյանի միջև (video) Երբ աշխարհն ու տարածաշրջանը մեզ նոր մարտահրավերների առաջ են կանգնեցնում՝ ներքին համերաշխությունը ստանում է այլ, կենսական կարևորություն. Գագիկ Ծառուկյան #ՈՒՂԻՂ. ԱՄՆ-Իսրայել. պլան A-ն ձսխողվեց, ո՞րն է պլան B-ն. քաղտեխնոլոգ (video) Ինձ պատասխանատվության կենթարկեք, եթե վարկային միջոցները փոշիացվեն. ջրային կոմիտեի նախագահ (video) 28-ամյա վարորդը «Lada Priora»-ով փոսերը շրջանցելիս գլխիվայր «տնկված» հայտնվել է էլեկտրասյան մոտ ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ԱՄՆ ավիաբազային ԱԹՍ-ներով և հրթիռներով հարվածների մասին Նեթանյահուն բացատրել է Իրանի դեմ ռազմական գործողությունների անհրաժեշտությունը Դատախազությունն էլ չի կողմնորոշվել՝ ինձնից ինչ է պահանջում. Լևոն Մկրտչյան «Սարսափելի է. ռումբերն Իրանում պայթում են. Իրանի խորքում ինչ կա թաքնված, դե կտեսնեք»․ պահեստազորի սպա (video) Օօօօօ, հրաշք, տեսա՞ք՝ Փաշինյանը մի զանգով ինչ հարց լուծեց․ Գառնիկ Դանիելյանը ծաղրեց (video) Կիպրոսում որսացել են բրիտանական ռազմաօդային ուժերի բազայի վրա ուղևորվող ԱԹՍ-ներին Իշխանությունը հակադաշնակցական թույնի հերթական դոզան հրապարակ նետեց․ Գեղամ Մանուկյան Պահքի շրջան է, մի՛ ստեք, ճիշտն ասեք․ Արթուր Խաչատրյանը՝ Ջրային կոմիտեի նախագահին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am