Վարչապետ հեռացնելու սարգսյանական մեխանիզմը

«Ժամանակ» թերթը գրում է. «Տարեսկզբից նոր թափ ստացած ապրանքային գնաճը Հայաստանում այն մոտ յոթ տոկոս տնտեսական աճի գինն է, որ կվճարեն քաղաքացիները 2017 թվականի համար: Չափազանցություն կլինի պնդել, որ գնաճն է միայն ապահովել այդ ցուցանիշը, բայց գնաճը, որ սկսվել է նախորդ տարվա վերջին եռամսյակում եւ շարունակվում ու նոր թափ է ստանում այժմ, դրանում անկասկած ունի մեծ դերակատարում: Եվ ոչ միայն դրանում, այլ նաեւ բյուջետային հավաքագրումների, այսպես ասած, գերակատարումներում: Նաեւ դրա շնորհիվ, նախորդ տարեվերջին արձանագրելով 3․2 տոկոս տնտեսական աճի թիրախավորում, կառավարությունը ներկայումս գլուխը բարձր հայտարարում է մոտ 7 տոկոս աճ ապահովելու իրատեսական հնարավորության մասին: Տարվա տնտեսական ցուցանիշը դեռ չի ամփոփվել, սակայն, եթե ընդհուպ Սերժ Սարգսյանի մակարդակով է հայտարարվում, որ աճը կլինի 6 տոկոսից ավելի, ուրեմն կառավարությունը վստահ է, որ ցուցանիշը ապահովված է: Իսկ 7 տոկոսը Հայաստանի համար համարվում է այն մոգական ցուցանիշը, որ սահմանել է Սերժ Սարգսյանը դեռեւս 2013-ի վերջին: Ստացվում է, որ, եթե Կարեն Կարապետյանն ապահովում է մոգական ցուցանիշը կամ մոտենում դրան, ուրեմն երաշխավորում է իր տեղն ու դիրքը 2018-ին: Գուցե այդպես է, իսկ գուցե նաեւ տեղի ու դիրքի համար աշխատելու եւ վճռորոշ ազդեցություն ունենալու են բոլորովին այլ գործոններ, բայց, այսպես թե այնպես, թերեւս որոշակի մոլորություն է 7 տոկոսը դիտարկել իբրեւ չափորոշիչ կամ նշաձող: Այդ տեսանկյունից հետաքրքիր է, որ Սերժ Սարգսյանը 2013 թվականին դնելով 7 տոկոսի նշաձողը Տիգրան Սարգսյանի համար, նույնը չարեց Հովիկ Աբրահամյանի եւ Կարեն Կարապետյանի դեպքում: Դա նույնպես վկայում է, որ 7 տոկոսը չափման միավոր չէ, այլ իրավիճակային հնարք, որ կիրառեց Սերժ Սարգսյանը: Բանն այն է, որ, երբ նա սահմանում էր նշաձողը, ներքաղաքական իրավիճակը բավականին հետաքրքիր փուլում էր, տապալվում էր Եվրաասոցացման գործընթացը, ոչիշխանական բեւեռը նախագահի ընտրությունը բաց թողնելուց հետո վերանվաճում էր իր դիրքերը Րաֆֆի Հովհաննիսյանի Բարեւից եւ պատրաստվում էր գրոհի ալիքի, հատկապես այդ ալիքի համար փորձելով ապահովել Ռուսաստանի աջակցությունը: Ոչիշխանական բեւեռը դրա համար արեց ամեն ինչ, որպեսզի Սերժ Սարգսյանը կայացնի ԵՏՄ անդամակցության որոշում: Այդպիսով, Սարգսյանն այդ իրավիճակում սահմանելով 7 տոկոսի նշաձողը, հիանալի իմանալով, որ տվյալ պարագայում Տիգրան Սարգսյանի համար դա անհասանելի նշաձող է, պարզապես բացում էր իր ներքաղաքական մանեւրի եւ այսպես ասած նահանջի որոշակի ճանապարհ: Ի վերջո, ո՞վ է տեսել, որ տնտեսական աճի նշաձող-ցուցանիշ սահմանվի տարեվերջին ավելի մոտ, երբ արդեն հստակ է, թե մոտավորապես ինչ ցուցանիշ է լինելու եւ չկա այն էապես փոխելու ժամանակային եւ ռեսուրսային հնարավորություն: Այդպիսով, Սարգսյանն ընդամենն ապահովում էր Տիգրան Սարգսյանի «զոհաբերության» հիմքը: Եթե Տիգրան Սարգսյանը ապահոված լիներ 7 տոկոս աճ, ապա Սերժ Սարգսյանը կսահմաներ 9 կամ 10 տոկոս նշաձող: Եվ հետաքրքիր է, որ սահմանելով այդ նշաձողը, նա վարչապետի հեռացման մասին որոշումը կայացնում է ոչ թե այն ժամանակ, երբ արդեն տարին ամփոփված է եւ պատկերը հստակ, այլ երբ ոչիշխանական բեւեռը հայտարարում է վարչապետի փոփոխության պահանջով շուրջօրյա հանրահավաքներ սկսելու մտադրության մասին եւ հնչեցնում մեկնարկային օրը՝ ապրիլի 30: Սերժ Սարգսյանին պարզապես պետք էր վարչապետի փոփոխության միջոցով լիցքաթափել իրավիճակը եւ ժամանակ շահել, իսկ դրա համար պետք էր, որ վարչապետը փոխվի Սերժ Սարգսյանի, այսպես ասած՝ պայմաններով, ոչ թե ոչիշխանական բեւեռի պահանջով: Ահա թե ինչու մոգոնեց 7 տոկոսի սահմանը: Հովիկ Աբրահամյանի կառավարության համար մոգոնելու հարկ չեղավ, քանի որ իրավիճակը ստեղծեց Աբրահամյանից ազատվելու պայմաններ՝ Ապրիլյան պատերազմի եւ հետո հուլիսյան իրադարձությունների տեսքով: Կարեն Կարապետյանի պարագայում էլ Սարգսյանը չի սահմանել որեւէ նշաձող, ինչը նշանակում է, որ առայժմ Կարապետյանի հեռացում չի նախապատրաստվում եւ Սերժ Սարգսյանի պլաններում դա չկա: Կամ, Սարգսյանը դիտարկում է Աբրահամյանի հեռացման տարբերակի կիրառում, երբ իրադարձությունների զարգացումը կհասունացնի, պայմանները կբերեն դրան: Կբերեն մինչեւ ապրի՞լ, թե՞ ապրիլից ամիսներ կամ տարի անց, հարց է: Չի բացառվում, որ Սարգսյանը նշաձող է պահել այդ ժամանակահատվածների համար: Կամ էլ նա պարզապես ներկայումս չունի Կարապետյանի դեմ որեւէ պայման դնելու բավարար դիրքային ամրություն, եւ այդ իսկ պատճառով է ձեռնպահ մնում որեւէ նշաձող սահմանելուց»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 36 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Քարոզչական նյութերի համար անվճար տեղեր են հատկացրել. «Հրապարակ օրաթերթ» Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի եղբայրը հրազենային վիրավորում է ստացել Գլխավոր դատախա՛զ, Կիրանցից ահազանգ եմ ստացել․․․ ի՞նչ է կատարվում այնտեղ․ Լիլիթ Գալստյան (video) Չինաստանը վերահաստատում է իր աջակցությունը Իրանի ինքնիշխանությանը Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով այնպիսի բանակցությունների, որոնք իրական արդյունք կտան. Զախարովա Հատ-հատ բոլոր նորոգված դպրոցներ եմ զանգել, 107 000 աշակերտ չկա, հազիվ 32 000 է, էդ ինչ թիվ եք ասում (video) #ՀԻՄԱ․ «Ռումբերը կպայթացնե՛ն, նոր կհասկանաք»․ Զելենսկու ու Փաշինյանի սարսափելի խաղը․ Տիգրան Չոբանյան (video) Թրամփը կասեցնում է «Ազատություն» նախագիծը Մայիսյան ձյուն՝ Շիրակի մարզում և Ապարանում. Սուրենյան Փեզեշքիանն ԱՄՆ-ին կոչ է արել տարածաշրջանից հեռացնել ռազմական սպառնալիքները Ոչ սթափ, մեքենա վարելու իրավունքից զրկված վարորդի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Կոպիտ «չափալախ ես» ստանալու Ռուսաստանից, Իրանից ու Ադրբեջանից․ Արշակ Կարապետյան (video) Սամվել Կարապետյանը երեխաներին ասաց՝ ինչու է որոշել դառնալ վարչապետ (video) #ՈՒՂԻՂ․ «Ծախվա՛ծ դավաճաննե՛ր, հիմա ի՞նչ հանձնեցիք Մակրոնի հետ»․ Անաստաս Իսրայելյան (video) Ի՞նչ է հայտնի Փաշինյանի՝ 2026 թվականին Իրան կատարելիք այցի մասին 20-ամյա երիտասարդը «բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ հոսպիտալացվել է, վիճակը միջին ծանրության է Մեղքի դեմ պայքարը և հայրենիքի ազատագրման հրամայականը․ Բագրատ Սրբազան Իրանը մտադիր չէ կապիտուլյացիայի ենթարկվել ԱՄՆ-ի առջև․ Փեզեշքիան Հայաստան Զելենսկու այցի ողբերգական հնարավոր հետևանքները․ Հայկ Նահապետյան, Ստեփան Դանիելյան (video) Թեժ կռիվ ԱԺ-ում․ Արթուր Խաչատրյանը հունից դուրս եկավ (video) Ծափերի ու լայվերի ներքո 2-րդ անգամ գործի դրվեց հայ ազգի նվաստացման դիվական մեքենան․ Մելիքյան Վրաստանում լրտեսության մեղադրանքով բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Փաստորեն, մեր երկրում մшնկшպիղծն ունի լիարժեք պաշտպանություն ու պահպանություն, ավելին` անձեռնմխելիություն. փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am