Ընկերության հաշվետարը հափշտակել է 20 մլն դրամ, կատարել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Կ.Ա.-ն հանդիսանալով ՀՀ-ում գործող ընկերության հաշվետարը, սակայն փաստացի հանդիսանալով այդ ընկերության տնօրենը, 2025 թվականի հունվարի 28-ից մինչև 2025 թվականի ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում համակարգչային հափշտակությամբ, խմբի կազմում, օգտագործելով ՀՀ-ում գործող բանկերից մեկի էլեկտրոնային սպասարկման կետ հանդիսացող կայքը և արտասահմանյան բանկերի թողարկած պլաստիկ քարտերի տվյալները, արտասահմանյան բանկերի քարտապաններից բազմաթիվ գործարքներով փորձել է հափշտակել 764 մլն 358 հզր 558 ՀՀ դրամ գումար։

Արդյունքում, Կ․Ա․-ն հափշտակել է 20 մլն ՀՀ դրամ և այն փոխանցել ընկերությունների օգտին ՀՀ ՊԵԿ հաշիվներին՝ այդ գործարքները ձևակերպելով իբրև մաքսային վճարներ՝ առաջացնելով այդ ընկերությունների համար հարկային գերավճարներ՝ դրանով իսկ խեղաթյուրելով հափշտակված առանձնապես խոշոր չափերով գումարի ծագման աղբյուրը։

Այնուհետև, Կ.Ա․-ն ինչպես անձամբ, այնպես էլ այլ անձանց միջոցով դիմում է ներկայացրել ՀՀ ՊԵԿ՝ խնդրելով ներմուծման մաքսատուրքից, ավելացված արժեքի հարկից և մաքսային գործառնությունների համար պետական տուրքից առկա գերավճարի 14 մլն 850 հզր ՀՀ դրամը վերադարձնել, որը վերադարձվել է, իսկ գումարի մնացած մասն ուղղվել է նշված ընկերությունների հարկային պարտավորությունների մարմանը:

Ընկերության հաշվետարի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)։

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը։

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է՝ հանցագործությանը ներգրավված անձանց շրջանակը և դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

դիտվել է 356 անգամ
Լրահոս
«Հեզբոլլահը» պաշտոնապես հայտարարել է Իսրայելի դեմ պատերազմին միանալու մասին Պետքարտուղարությունը կոչ է արել ամերիկացիներին անհապաղ լքել Մերձավոր Արևելքի երկրները Կյանքում մի անգամ տեր կանգնեք ձեր խոսքին․ լարված զրույց Թովմասյանի և Պապոյանի միջև (video) Կյանքում մի անգամ տեր կանգնեք ձեր խոսքին․ լարված զրույց Թովմասյանի և Պապոյանի միջև (video) Երբ աշխարհն ու տարածաշրջանը մեզ նոր մարտահրավերների առաջ են կանգնեցնում՝ ներքին համերաշխությունը ստանում է այլ, կենսական կարևորություն. Գագիկ Ծառուկյան #ՈՒՂԻՂ. ԱՄՆ-Իսրայել. պլան A-ն ձսխողվեց, ո՞րն է պլան B-ն. քաղտեխնոլոգ (video) Ինձ պատասխանատվության կենթարկեք, եթե վարկային միջոցները փոշիացվեն. ջրային կոմիտեի նախագահ (video) 28-ամյա վարորդը «Lada Priora»-ով փոսերը շրջանցելիս գլխիվայր «տնկված» հայտնվել է էլեկտրասյան մոտ ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ԱՄՆ ավիաբազային ԱԹՍ-ներով և հրթիռներով հարվածների մասին Նեթանյահուն բացատրել է Իրանի դեմ ռազմական գործողությունների անհրաժեշտությունը Դատախազությունն էլ չի կողմնորոշվել՝ ինձնից ինչ է պահանջում. Լևոն Մկրտչյան «Սարսափելի է. ռումբերն Իրանում պայթում են. Իրանի խորքում ինչ կա թաքնված, դե կտեսնեք»․ պահեստազորի սպա (video) Օօօօօ, հրաշք, տեսա՞ք՝ Փաշինյանը մի զանգով ինչ հարց լուծեց․ Գառնիկ Դանիելյանը ծաղրեց (video) Կիպրոսում որսացել են բրիտանական ռազմաօդային ուժերի բազայի վրա ուղևորվող ԱԹՍ-ներին Իշխանությունը հակադաշնակցական թույնի հերթական դոզան հրապարակ նետեց․ Գեղամ Մանուկյան Պահքի շրջան է, մի՛ ստեք, ճիշտն ասեք․ Արթուր Խաչատրյանը՝ Ջրային կոմիտեի նախագահին (video) Իսրայելը թիրախավորել է Բեյրութը, «Հեզբոլլահ»-ը՝ իսրայելական Ռամաթ Դավիդ ավիաբազան Ամերիկյան ԶՈւ-երի Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է ևս 2 զինվորական ծառայողի զոհվելու մասին Ինչու է Խաչատուր Սուքիասյանն իր հաշվին արձակուրդներ վերցնում. «Հրապարակ» ԱՄՆ-ն և Իսրայելը կփորձեն Իրանը բաժան-բաժան անել Խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսիի բանկերից մեկի գլխավոր գրասենյակում Երևանում վայրէջք է կատարել Օմանից առաջին տարհանման չվերթը Մասյացոտնի թեմում միասնական ժամերգությանը կմիանան նաև Արագածոտնի թեմի հոգևորականները Պուշկինի փողոցում վիճաբանություն է եղել․ եղբայրները տեղափոխվել են ոստիկանություն,17-ամյա պատանին՝ ԲԿ Առաջի նախագահը ստանձնել է քաղաքական պատրիարքի դեր, որը փորձում է ապահովել ընդդիմության համախմբումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am