Բանակին կարագի անվան տակ մարգարին է մատակարարվել 2016-17 թթ.

Բանակին կարագի անվան տակ մարգարին է մատակարարվել եւ դա հնարավոր է դարձել ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության լաբորատորիայում փորձաքննության արդյունքների հիման վրա: Կատարվածի առնչությամբ ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել: Այս մասին գրում է Aysor.am-ը: Հստակ տեղեկություն ստանալու համար լրատվամիջոցը գրավոր հարցում էր ուղարկել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանին: Մասնավորապես, հետաքրքրվել էր՝ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ի «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» (ՀԱԲԼԾԿ) ՊՈԱԿ-ի վերաբերյալ քրեական գործ է քննվու՞մ ԱԱԾ քննչական վարչությունում: Խնդրել էիր ներկայացնել՝ ի՞նչ հիմքով եւ արդյո՞ք այդ քրեական գործը կապված է ՀԱԲԼԾԿ եզրակացությամբ փաստաթղթերի հիման վրա բանակին կարագի փոխարեն մարգարին մատակարարելու դեպքի հետ: Այս հարցին ստացել են հետեւյալ պատասխանը. «ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ 2016-2017թթ. ընթացքում ՀՀ  պաշտպանության նախարարության կարիքների համար սերուցքային կարագի փոխարեն, երկու ընկերությունների կողմից մատակարարվել են ՀՀ-ում արտադրված 172.300 կգ  «Մարգարին» եւ 14.250 կգ «Սպրեդ» տեսակի ապրանքներ, որոնք  նույնականացման են ներկայացվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական  անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպություն, որի չորս մասնագետի կողմից տրվել է փորձարկման ակնհայտ կեղծ արձանագրություններ՝ սերուցքային կարագ հանդիսանալու վերաբերյալ, ինչը հնարավոր է դարձրել խաբեությամբ կարագի փոխարեն նշված ապրանքատեսակների մատակարարումը ՀՀ պաշտպանության նախարարությանը»: Այս ամենի հետեւանքով, ըստ ԱԱԾ-ից ստացված պատասխանի, պետությանը պատճառվել է 162 մլն 914 հազար 567 ՀՀ դրամ գումարի վնաս: Հարցին՝ թե ովքե՞ր են անցնում այդ քրեական գործով եւ ի՞նչ կարգավիճակ ունեն նրանք՝ կասկածյա՞լ են, թե՞ մեղադրյալ, ի պատասխան ԱԱԾ-ից նշել են, որ քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել՝ արտադրությունը եւ մատակարարումները կազմակերպած անձին, ընկերությունների երկու տնօրեններին, ՀՀ ԳՆ ՍԱՊԾ ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ի չորս մասնագետին: Նշված 7 մեղադրյալից 3-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ 4-ի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին: Ստացված պաշտոնական պատասխանում անուններ նշված չեն: Լրատվամիջոցը զուգահեռ հարցում էր ուղարկել նաեւ ԳՆ ՍԱՊԾ լրատվական ծառայություն՝ խնդրելով ներկայացնել, թե արդյո՞ք «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ սննդամթերքի անվտանգության լաբորատորիայում աշխատում են մասնագետներ Ցողիկ Գզիրյանն ու Հեղինե Ղարիբյանը եւ եթե չեն աշխատում, ապա ինչ պատճառով: Այս հարցի առաջին մասին են միայն ՍԱՊԾ լրատվական ծառայությունից պատասխանել` տեղեկացնելով, որ նշված անձինք չեն աշխատում: Սակայն, թե ի՞նչ պատճառով Գզիրյանն ու Ղարիբյանը չեն աշխատում լաբորատորիայում, մնում է անհայտ: Նաեւ ակտիվորեն տեղեկություններ էին շրջանառվում, որ մատակարար ընկերությունները կապ ունեն ՍԱՊԾ պետի տեղակալ Եղիշե Մարգարյանի հետ: Օրեր առաջ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել էր այս դեպքին, ասել, որ այն իր ղեկավարած հիմնարկի որեւէ պաշտոնյայի հետ կապ չունի եւ իր պաշտոնավարման տարիներին նման դեպք տեղի չի ունեցել: Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում

դիտվել է 24 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Քարոզչական նյութերի համար անվճար տեղեր են հատկացրել. «Հրապարակ օրաթերթ» Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի եղբայրը հրազենային վիրավորում է ստացել Գլխավոր դատախա՛զ, Կիրանցից ահազանգ եմ ստացել․․․ ի՞նչ է կատարվում այնտեղ․ Լիլիթ Գալստյան (video) Չինաստանը վերահաստատում է իր աջակցությունը Իրանի ինքնիշխանությանը Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով այնպիսի բանակցությունների, որոնք իրական արդյունք կտան. Զախարովա Հատ-հատ բոլոր նորոգված դպրոցներ եմ զանգել, 107 000 աշակերտ չկա, հազիվ 32 000 է, էդ ինչ թիվ եք ասում (video) #ՀԻՄԱ․ «Ռումբերը կպայթացնե՛ն, նոր կհասկանաք»․ Զելենսկու ու Փաշինյանի սարսափելի խաղը․ Տիգրան Չոբանյան (video) Թրամփը կասեցնում է «Ազատություն» նախագիծը Մայիսյան ձյուն՝ Շիրակի մարզում և Ապարանում. Սուրենյան Փեզեշքիանն ԱՄՆ-ին կոչ է արել տարածաշրջանից հեռացնել ռազմական սպառնալիքները Ոչ սթափ, մեքենա վարելու իրավունքից զրկված վարորդի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Կոպիտ «չափալախ ես» ստանալու Ռուսաստանից, Իրանից ու Ադրբեջանից․ Արշակ Կարապետյան (video) Սամվել Կարապետյանը երեխաներին ասաց՝ ինչու է որոշել դառնալ վարչապետ (video) #ՈՒՂԻՂ․ «Ծախվա՛ծ դավաճաննե՛ր, հիմա ի՞նչ հանձնեցիք Մակրոնի հետ»․ Անաստաս Իսրայելյան (video) Ի՞նչ է հայտնի Փաշինյանի՝ 2026 թվականին Իրան կատարելիք այցի մասին 20-ամյա երիտասարդը «բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ հոսպիտալացվել է, վիճակը միջին ծանրության է Մեղքի դեմ պայքարը և հայրենիքի ազատագրման հրամայականը․ Բագրատ Սրբազան Իրանը մտադիր չէ կապիտուլյացիայի ենթարկվել ԱՄՆ-ի առջև․ Փեզեշքիան Հայաստան Զելենսկու այցի ողբերգական հնարավոր հետևանքները․ Հայկ Նահապետյան, Ստեփան Դանիելյան (video) Թեժ կռիվ ԱԺ-ում․ Արթուր Խաչատրյանը հունից դուրս եկավ (video) Ծափերի ու լայվերի ներքո 2-րդ անգամ գործի դրվեց հայ ազգի նվաստացման դիվական մեքենան․ Մելիքյան Վրաստանում լրտեսության մեղադրանքով բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Փաստորեն, մեր երկրում մшնկшպիղծն ունի լիարժեք պաշտպանություն ու պահպանություն, ավելին` անձեռնմխելիություն. փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am