Պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն. Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր առավոտյան Իրանի պատասխան հարվածները ընդունեցին բոլորովին այլ՝ անհամեմատ ավելի լայն ու վտանգավոր ծավալ։ Եթե մինչ այժմ թիրախավորվում էին հիմնականում ԱՄՆ-ի և Իսրայելի, ինչպես նաև նրանց փաստացի դաշնակից արաբական պետությունների ռազմաբազաները, օդանավակայանները, նավահանգիստները, ռադարային կայանները, լոգիստիկ կենտրոնները և խորհրդանշական նշանակություն ունեցող որոշ բարձրահարկ հյուրանոցներ, ապա այսօրվանից Իրանը սկսել է հարվածել նաև Պարսից ծոցի արաբական միապետությունների ամենազգայուն ոլորտին՝ նավթաարդյունաբերական համալիրներին և այլ խոշոր արդյունաբերական ձեռնարկություններին։

Հրթիռակոծվել և հրդեհվել է Սաուդյան Արաբիայի պետական Saudi Aramco ընկերության խոշոր նավթավերամշակման կամ նավթարդյունահանման օբյեկտներից մեկը, Բահրեյնում գործող Aluminium Bahrain (ALBA) ընկերության ալյումինի գործարանը, որը Մերձավոր Արևելքում ամենախոշորներից է, ինչպես նաև մի շարք այլ օբյեկտներ։ Նման թիրախավորումը նշանակում է, որ հարվածը հասցվում է ոչ միայն ռազմական ենթակառուցվածքներին, այլև տարածաշրջանի տնտեսական հիմքերին։ Եթե այս միտումը շարունակվի, հնարավոր են նավթի համաշխարհային գների կտրուկ տատանումներ, մատակարարման շղթաների խաթարում և էներգակիրներից կախված բազմաթիվ պետությունների տնտեսական լուրջ ցնցումներ։
Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը որևէ ճեղքվածք չի դիտվում։ Ընդհակառակը, Իրանի զինված ուժերը մեծացնում և ընդլայնում են հարվածների ինտենսիվությունն ու պատերազմի աշխարհագրական շառավիղը։ Քուվեյթի ուղղությամբ գործողությունների ընթացքում խոցվել է առաջին ամերիկյան կործանիչը (օդաչուն փրկվել է)։ Մինչ այդ պաշտոնապես հաղորդվել էր երեք ամերիկացի զինծառայողների զոհվելու մասին։
Պակիստանում, Իրաքում, Աֆղանստանում և այլուր ակտիվացել են Իրանի շիա դաշնակից կառույցները և շիա զանգվածները, որոնք ուղղակիորեն գրոհում են ամերիկյան դեսպանատների և հյուպատոսությունների վրա։ Պատերազմի մեջ է մտել նաև լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը, որը արդեն մի քանի հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Սպասվում է նաև Եմենի հուսիթների՝ «Անսար Ալլահ» ռազմաքաղաքական շարժման ակտիվ ներգրավումը, ինչը մեծ գլխացավանք կդառնա թե՛ Իսրայելի և ԱՄՆ-ի, թե՛ Սաուդյան Արաբիայի և Միացյալ Արաբական Էմիրությունների համար։ Սա նշանակում է, որ, ի լրումն Հորմուզի նեղուցի, կարող է կրկին փակվել նաև Բաբ էլ-Մանդեբի նեղուցը՝ հավելյալ հարված հասցնելով տարածաշրջանային և համաշխարհային տնտեսությանը, քանի որ այդ ուղիներով է անցնում համաշխարհային ծովային առևտրի և էներգակիրների փոխադրումների զգալի մասը։
Թրամփը երազում էր ստանալ ս.թ. հունվարի 3-ին Վենեսուելայում իրականացված կարճատև հատուկ ռազմագործողության նման արդյունք, սակայն առերեսվում է լայնածավալ տարածաշրջանային պատերազմի, որին ԱՄՆ-ի ո՛չ հասարակությունն է պատրաստ, ո՛չ էլ զինված ուժերը։
Կարճ ասած՝ պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն։ Ինչպես դեռ պատերազմի առաջին օրն եմ գրել և հիմնավորել, նրանց ռազմավարական հաշվարկները սխալ և պատրանքային էին։

դիտվել է 568 անգամ
Լրահոս
Հիվանդների և երեխաների վրա հшրձակումը մարդասիրական սկզբունքների ակնհայտ խախտում է․ Փեզեշքիան Ինչ իրավիճակ է Վերին Լարսում ՀՀ ոստիկանությունն այսօր կրկնում և գերազանցում է 90-ականների բացասական ցուցանիշները՝ բոլոր առումներով․ Ասլանյան Երևանից ինքնաթիռ է մեկնել է Օման Պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն. Արմեն Այվազյան «Կուկուռուզ» կրծելով ու պեռաշկի ուտելով ռիսկերը ինքնուրույն չեն կառավարվում. Վահագն Սարոյան Այս երեքի ասածների մեջ գտեք մի տարբերություն, ընդհանուրը ես կասեմ. Քրիստինա Նազարյան Ո՞վ է հիմա հիշելու այս զեկույցը. Քրիստինե Վարդանյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը․ փորձագետ 79 արտերկրյա գործուղումների վրա քաղաքապետարանը ծախսել է 49,3 միլիոն դրամ Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել Նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու խոստումով իշխանության եկած Նիկոլի օրոք ավելացավ թմրամոլների թիվը Իլհամն ու Նիկոլը Թրամփին ե՞րբ են հանձնելու Խաղաղության Նոբելյան մրցանակը Պուտինը Մերձավոր Արևելքի հարցը քննարկել է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել ուժեղ կառավարություն․ Լևոն Տեր-Պետրոսյան Առաջարկում եմ խորհրդակցություններ սկսել և քննարկել իմպիչմենտի գործընթացը․ Դավիթ Համբարձումյան Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ զոհ կա Գերմանիայի կանցլերը կմեկնի Վաշինգտոն Իրանը հարձակվել է Բահրեյնի նավահանգստի վրա Ինտերը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը Այաթոլլա Խամենեիի կինը ևս մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am