«ՍԵՖ Ինտերնեյշնլ» ՈՒՎԿ-ն կապահովի հաճախորդների անխափան սպասարկումը Վանաձորում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

«ՍԵՖ Ինտերնեյշնլ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի «Վանաձոր» մասնաճյուղը շարունակելու է իր բնականոն աշխատանքը, առաջին հերթին ապահովելով հանցագործության արդյունքում գրավի առարկայի կորստի ենթարկված հաճախորդների սպասարկումը: 2018 թ.-ի հունվարի 1-ին «ՍԵՖ Ինտերնեյշնլ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի «Վանաձոր» մասնաճյուղ ապօրինի մուտք գործելու միջոցով կատարվել է գրավադրված արժեքների առանձնապես խոշոր չափի գողություն։ Հարուցվել է քրեական գործ։ Արդյունքում, գողացված արժեքների մի մասը հայտնաբերվել է, իսկ մասնաճյուղի կառավարիչը` ձերբակալվել: «Վանաձոր» մասնաճյուղի հաճախորդների պատշաճ սպասարկման և գույքային շահերի պաշտպանության համար Ընկերությունը մշակել է անհրաժեշտ միջոցառումների փաթեթ: Մասնավորապես, առաջնային համարելով հաճախորդների գույքային շահերի պաշտպանությունը՝ Ընկերությունը սկսել է գողացված գրավների փոխհատուցման գործընթաց: Հունվարի 8-ից Ընկերության «Վանաձոր» մասնաճյուղը գործում է ըստ աշխատանքային գրաֆիկի: Փոխհատուցման գործընթացի վերաբերյալ հարցերի համար հաճախորդները կարող են աշխատանքային ժամերին դիմել առանձնացված թեժ գիծ 010 59 03 39 հեռախոսահամարով, ինչպես նաև այցելել «Վանաձոր» մասնաճյուղ: «ՍԵՖ Ինտերնեյշնլ Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1998 թ-ին: Ներկայումս ՍԵՖ Ինտերնեյշնլ-ը ունի 22 մասնաճյուղ հանրապետության բոլոր մարզերում և սպասարկում է 30,000-ից ավել հաճախորդների: Մանրամասն Ընկերության մասին՝ www.sef.am: Ինչպես ավելի վաղ Վանաձորից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 5-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչութան պետ, Արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Տարոն Թադևոսյանը միջնորդություն էր ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայր, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Վանաձոր քաղաքի բնակիչ, 36-ամյա Հայկազ Մարտիրոսյանի նկատմամբ: Հ. Մարտիրոսյանը ձեռնաշղթայված վիճակում Ոստիկանության Տարոնի բաժնից ոստիկանական հատուկ մեքենայով տեղափոխվել էր դատարան, որտեղ դատարանի նախագահ Մուշեղ Հարությունյանը դռնփակ դատական նիստ էր անցկացնելու և գնալու էր խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու՝ արդյոք բավարարում է քննիչի միջնորդությունը, թե ոչ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Լոռու մարզի քննչական վարչությունը պարզել էր, որ Հ. Մարտիրոսյանը, ով հաշվառված է Շիրակի մարզի Ախուրյան գյուղում, նախապես մշակել է վարկային կազմակերպության թալանը և համաձայնության է եկել Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի բնակիկչ, 48-ամյա Արսեն Գրիգորյանի հետ: Բանկի կառավարիչը դեկտեմբերի 29-ին, երեկոյան նախապես անջատել էր նշված վարկային կազմակերպության տեսագրող սարքավորումները և այնտեղից գողացել է շուրջ 90 մլն դրամ արժողության ոսկյա իրերի 60-ից ավելի փաթեթ, 50-ից ավելի մետաղադրամի նմանվող դեղնավուն կլոր ձուլակտրոներ, 4800 դոլար և 800 հազար դրամ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 32 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Քարոզչական նյութերի համար անվճար տեղեր են հատկացրել. «Հրապարակ օրաթերթ» Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի եղբայրը հրազենային վիրավորում է ստացել Գլխավոր դատախա՛զ, Կիրանցից ահազանգ եմ ստացել․․․ ի՞նչ է կատարվում այնտեղ․ Լիլիթ Գալստյան (video) Չինաստանը վերահաստատում է իր աջակցությունը Իրանի ինքնիշխանությանը Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով այնպիսի բանակցությունների, որոնք իրական արդյունք կտան. Զախարովա Հատ-հատ բոլոր նորոգված դպրոցներ եմ զանգել, 107 000 աշակերտ չկա, հազիվ 32 000 է, էդ ինչ թիվ եք ասում (video) #ՀԻՄԱ․ «Ռումբերը կպայթացնե՛ն, նոր կհասկանաք»․ Զելենսկու ու Փաշինյանի սարսափելի խաղը․ Տիգրան Չոբանյան (video) Թրամփը կասեցնում է «Ազատություն» նախագիծը Մայիսյան ձյուն՝ Շիրակի մարզում և Ապարանում. Սուրենյան Փեզեշքիանն ԱՄՆ-ին կոչ է արել տարածաշրջանից հեռացնել ռազմական սպառնալիքները Ոչ սթափ, մեքենա վարելու իրավունքից զրկված վարորդի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Կոպիտ «չափալախ ես» ստանալու Ռուսաստանից, Իրանից ու Ադրբեջանից․ Արշակ Կարապետյան (video) Սամվել Կարապետյանը երեխաներին ասաց՝ ինչու է որոշել դառնալ վարչապետ (video) #ՈՒՂԻՂ․ «Ծախվա՛ծ դավաճաննե՛ր, հիմա ի՞նչ հանձնեցիք Մակրոնի հետ»․ Անաստաս Իսրայելյան (video) Ի՞նչ է հայտնի Փաշինյանի՝ 2026 թվականին Իրան կատարելիք այցի մասին 20-ամյա երիտասարդը «բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ հոսպիտալացվել է, վիճակը միջին ծանրության է Մեղքի դեմ պայքարը և հայրենիքի ազատագրման հրամայականը․ Բագրատ Սրբազան Իրանը մտադիր չէ կապիտուլյացիայի ենթարկվել ԱՄՆ-ի առջև․ Փեզեշքիան Հայաստան Զելենսկու այցի ողբերգական հնարավոր հետևանքները․ Հայկ Նահապետյան, Ստեփան Դանիելյան (video) Թեժ կռիվ ԱԺ-ում․ Արթուր Խաչատրյանը հունից դուրս եկավ (video) Ծափերի ու լայվերի ներքո 2-րդ անգամ գործի դրվեց հայ ազգի նվաստացման դիվական մեքենան․ Մելիքյան Վրաստանում լրտեսության մեղադրանքով բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Փաստորեն, մեր երկրում մшնկшպիղծն ունի լիարժեք պաշտպանություն ու պահպանություն, ավելին` անձեռնմխելիություն. փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am