Բոբոկուլովան անմեղսունակ մարդու տպավորություն է թողնում. Պեսկովը մեկնաբանել է մարդասպան դայակի հայտարարությունը
Երեխայի սպանության մեջ մեղադրվող Գուլչեխրա Բոբոկուլովան անմեղսունակ մարդու տպավորություն է թողնում, այդ պատճառով էլ նրա խոսքերին պետք է զգուշավորությամբ վերաբերել: Նման կարծիք, ինչպես հայտնում է Lenta.ru-ն, այսօր հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ինձ համար ակնհայտ է, չնայած ես կարող եմ սխալվել, ես փորձագետ չեմ ու ոչ էլ դատավոր, բայց ակնհայտ է, որ խոսքը միանգամայն անմեղսունակ կնոջ մասին է»,- հայտարարել է Պեսկովը: Նա հավելել է, որ ինքը կնոջ մեղադրանքը նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Սիրիայում մուսուլմաններին ռմբակոծելու մասին, ընկալում է որպես ոչ ադեկվատ:
