2017-ի գլխավոր հաղթանակը՝ Սերժ Սարգսյանի «ուսերի» ծանր բեռ

2013-ին Հայաստանի՝ Եվրասիական միությանը անդամակցության որոշումից 4 տարի անց, անցյալ տարի նոյեմբերին Հայաստանն ու ԵՄ-ն համաձայնագիրը ստորագրեցին: Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Համաձայնագիրը ստորագրեցին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Եվրամիության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ։ «Այս համաձայնագիրը հիմնված է ժողովրդավարության, օրենքի գերակայության ու մարդու իրավունքների նկատմամբ ընդհանուր հանձնառության վրա, սա նաև իր տեսակի մեջ առաջին համաձայնագիրն է, որ Եվրամիությունը կնքում է Եվրասիական միության անդամ պետության հետ։ Հիմա կարևորը դրա իրագործումն է և կյանքի կոչումը, որպեսզի հնարավորություն ունենանք օգտվել դրա ընձեռած բոլոր առավելություններից։ Մենք կշարունակենք համատեղ աշխատել, ինչպես նաև կշարունակենք հետևել՝ ինչպես են այս համաձայնություններն իրագործվում», ասաց Ֆեդերիկա Մոգերինին։ «Համաձայնագիրը նաև աջակցում է ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը միջազգային իրավունքի և նորմերի հիման վրա՝ աջակցություն հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին», - ընդգծեց ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն։ Ակնհայտ էր, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը դարձավ այդ գագաթնաժողովի հիմնական ձեռքբերումներից մեկը։ Այս համաձայնագիրը նոր գլուխ է բացել Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերություններում։ Այն նոր խթան կհանդիսանա ժողովրդավարական հաստատությունների, մարդու իրավունքների, օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ Հայաստանում ընթացող բարեփոխումների համար։ Պաշտոնական Երևանը վստահեցնում է, որ Հայաստանը պատրաստակամ է այսուհետ ևս զարգացնել և ամրապնդել ԵՄ-ի հետ համապարփակ համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում` հիմնվելով այս համաձայնագրի վրա։ Ավելին՝ Հայաստանը հույս ունի մինչև գարուն ԵՄ համաձայնագիրը վավերացման դնել խորհրդարանում: Նոյեմբերի 24-ին Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի ու ԵՄ-ի ստորագրած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը այժմ պետք է վավերացվի ինչպես Հայաստանի, այնպես էլ Եվրամիության անդամ 28 երկրների կողմից: Հայաստանն արդեն իսկ սկսել է ԵՄ - Հայաստան համաձայնագրի վավերացման գործընթացը: Փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը դեկտեմբերի կեսերին ԱԺ-ում նշեց, որ Հայաստանն արդեն սկսել է ԵՄ-ի հետ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը: Նա հույս հայտնեց, որ գարնանը ԱԺ-ն կվավերացնի փաստաթուղթը: Մինչև խորհրդարան հասնելը նոյեմբերին Բրյուսելում ստորագրված համաձայնագիրը դեռ պետք է ներպետական ընթացակարգերի ճանապարհով անցնի: Իսկ թե երբ կվավերացնեն փաստաթուղթը Եվրամիության 28 երկրները և Եվրոպական խորհրդարանը, հնարավոր չէ կանխատեսել, սակայն Հայաստանը համաձայնագրի որոշ դրույթներից, օրինակ, բյուջետային աջակցությունից կկարողանա օգտվել արդեն սեփական խորհրդարանում փաստաթուղթը վավերացնելուց հետո՝ չսպասելով եվրամիության երկրների վավերացմանը: Այսինքն, Հայաստանը համաձայնագրի ընձեռած նոր հնարավորություններից կկարողանա հատվածական օգտվել մինչև Եվրամիության կողմից վերջնական վավերացումը, սակայն շատ կարևոր է, որ համաձայնագիրն ամբողջապես ընդունվի և իրավական ուժ ստանա: Համաձայնագիրը բազմաբնույթ օգուտներ է պարունակում թե՛ Հայաստանի և թե՛ Եվրամիության համար: ԵՄ-ն նաև նախատեսում է ավելացնել Հայաստանին հատկացվելիք ֆինանսական աջակցությունը՝ հաշվի առնելով բարեփոխումների ընթացքը: Մինչև 2020թ. երկկողմանի օժանդակությունը կհասնի ընդհանուր 160 միլիոն եվրոյի: Նախորդ ժամանակաշրջանում՝ 2014-17 այդ դրամաշնորհների գումարը կազմել է 18.5 միլիոն եվրո: Այս աջակցության համար, սակայն, կան պայմաններ: Հայաստանը պետք է իր կողմից որոշակի գործողություններ կատարի, այն է՝ բավարարի այն պահանջները, որոնք սահմանվել են ոլորտային բարեփոխումների իրականացման տեմպի առումով, կոռուպցիայի դեմ պայքարի առումով, լրատվամիջոցների ազատության առումով: Ինչևէ, ԵՄ - Հայաստան համաձայնագիրը անցած 2017 թվականի գլխավոր ձեռքբերումն է: Սա արձանագրում են թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության ներկայացուցիչները: Բայց պարզ է նաև, որ ընձեռված հնարավորությունն այլ բան է, դրա օգտագործումը՝ միանգամայն այլ: Եվ այստեղ է առաջ գալիս գլխավոր հարցը՝ Հայաստանի իշխանությունները կգնա՞ն իրական բարեփոխումների ճանապարհով: Կկարողանա՞ Հայաստանը հաջողության բանալուց օգտվել՝ իսկապես, դա բացառապես կախված է Հայաստանի իշխանություններից: Կոռուպցիայի դեմ պայքար, խոսքի ազատություն, տնտեսական մենաշնորհների վերացում, այս և այլ բոլոր ոլորտներում կոնկրետ արդյունքներ են հարկավոր: Թամար Բագրատունի

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Ալե՛ն, ուշադիր եղիր՝ Նիկոլը շուտով քեզ նորից SMS-ով դուրս է շպրտելու․ Վահե Մովսիսյան (video) Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am