Մեքենայություններ ԱԳԼՃԿ-ներում. Էդմոն Մարուքյանը գրություն է ուղարկել Կարեն Կարապետյանին

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, պատգամավոր Էդմոն Մարությանը վարչապետ Կարեն Կարապետյանին գրություն է ուղարկել՝ զանգվածային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում շրջանառվող՝ ԱԳԼՃԿ-ների կողմից իրականացվող մեքենայությունների վերաբերյալ, որոնց արդյունքում նրանք հավելյալ եկամուտներ են ստանում՝ քողարկվելով ակցիզային հարկի բարձրացման արդյունքում գազի գնի բարձրացումով (օրինակ՝ hetq.am-ի նյութը՝ «ԱԳԼՃԿ-ները դիմել են մեքենայությունների, թանկացումից հավելյալ եկամուտ են ստանում», որում մատնանշված փաստերը ներկայացրել եմ առանց փոփոխության): Մարուքյանը գրության մասին հայտարարություն է տեղադրել իր Facebook-ի էջում եւ հրապարակել պաշտոնական գրության տեքստը՝ ուսանկարներով: «Մասնավորապես, ակցիզային հարկի թանկացումը վառելիքի շուկայում քաոս է ստեղծել, իսկ բնական գազ վաճառող գործարարներին՝ հնարավորություն տվել դիմելու խարդախությունների։ Ակցիզային հարկի՝ նախկին և ներկա դրույքաչափերի տարբերությունն իրենց ուսերին կրում են ոչ թե տնտեսվարողները, այլ՝ սպառողները։ Տնտեսվարողները գազը թանկացրել են միջինը 20 դրամով, այդպիսով ոչ միայն վնաս չկրելով, այլև յուրաքանչյուր խմ-ի մեջ նվազագույնը 3,3 դրամի հավելյալ եկամուտ ունենալով։ Օրինակ, 4.000 դրամ միջին արժողությամբ լիցքավորումը ակցիզային հարկի թանկացումից հետո արժե մինչև 4.500-4.600 դրամ։ Վարորդների ներկայացրած տվյալների համաձայն, օրինակ, Նորագավիթի ճանապարհին, Աշտարակ քաղաքում գործող ԱԳԼՃԿ-ներում 1 խմ գազի գինը 190 դրամից դարձել է 210 դրամ, Վանաձորում՝ 180-ից 200 դրամ, Սևանի և Ծովագյուղի հարակից ԱԳԼՃԿ-ներում 170 դրամից հասել է 190-ի։ Վարորդները սոցիալական հարթակներում նաև քննարկում են դեպքեր, որոնք հուշում են տնտեսվարողների կողմից իրականացվող խարդախությունների մասին։ «Քիչ առաջ Էջմիածնում լիցքավորեցի 1,6 ծավալով բալոնը և վճարեցի 4.850 դրամ։ Բայց նախկինում 3.500 դրամից ավելի չեմ վճարել»,- վարորդների խմբում գրառել է մեկը։ Ընդ որում, վարորդը նշել է, որ 3.500 դրամ վճարում էր Երևանում, 210 դրամ/խմ գնի պարագայում, իսկ Էջմիածնի տվյալ ԱԳԼՃԿ-ն այսպես ասած նոր գներով գազը վաճառում է 190 դրամով։ Մեկ այլ անձ նշվել է. «(…) Ապարան չհասած՝ լիցքավորեցի, արժեքը կազմեց 4.600 դրամ, ընդ որում՝ 1 խմ-ի գինն այդտեղ 190 դրամ է, իսկ ես այսօր առավոտյան 210 դրամ/խմ սակագնով մեկ այլ ԱԳԼՃԿ-ում լիցքավորել էի, կազմել էր 3.700 դրամ։ (…)»։ Հայտնի փաստ է, որ ակցիզային հարկի ավելացումը Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության պտուղներից է։ Սակայն եթե մեր երկրի ներսում անբարեխիղճ տնտեսվարողները, օգտվելով առիթից, ոչ միայն հավելյալ եկամուտ են կորզում սպառողից, այլ նաև խաբում լիցքավորման ծավալների մեջ, ապա կառավարությունը պարտավոր է հնարավորինս արագ բացահայտել ու պատժել այդ անձանց՝ բացառելու նման մեքենայությունների ռեցիդիվն ու շուկայում տիրող քաոսին վերջ դնելու համար: Իմ կողմից առաջարկվել է կարգավորել վառելիքի շուկայում տիրող ապօրինությունները և խստագույնս պատժել անբարեխիղճ տնտեսվարողներին», - ասված է Մարուքյանի գրության մեջ:

դիտվել է 102 անգամ
Լրահոս
Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել․ Ազիզյան Բարձրագույն դատական խորհուրդն անընդունելի հայտարարություն է արել. Մելիքյան Բոլորին ասեմ՝ ես դաշինք չեմ կազմելու, թող գան «Նոյան տապան»-ի նման կլինի. Գագիկ Ծառուկյա Ղարաբաղյան շարժումը պայքար էր ոչ միայն Արցախի ազատագրման, այլև ազատության ու արժանապատվության համար․ Զուրաբյան Արցախյան շարժումը շարունակվում է. Արտակ Բեգլարյան Պատրաստ ենք զորք ուղարկել Գազա. Ֆիդան Պուտինը Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել «Սա Թրամփի հարցը չէ, սա մեր քաղաքական ղեկավարության բանակցային ունակությունների բացակայության հարցն է». Տաթև Հայրապետյան Երևանում խոշորամաշտաբ խուզարկություններ են ընթանում 40 հասցեներում Իշխանության առաջնահերթությունը ոչ թե քաղաքացին, այլ սեփական աթոռն է․ Քրիստինե Վարդանյան Մայր Աթոռի շուրջ ստեղծված իրավիճակի առումով իշխանության տերը Նիկոլ Փաշինյանն է, իսկ դրության տերը՝ Գարեգին Երկրորդը. քաղաքագետ Ադրբեջանի քաղաքական և տնտեսական ազդեցությունը`Թուրքիայի վրա ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հիշեցնում է Իրան-ԱՄՆ բախումը շատ հավանական է դառնում. Վարուժան Գեղամյան Ռուսական կողմը հաստատել է իր աջակցությունը Թուրքիայի անվտանգությունն ապահովելու համար կձեռնարկենք նաև անդրսահմանային քայլեր. Էրդողան Ադրբեջանական «դեմոկրատիան» հասավ Վաշինգտոն Հայաստանի դատավորներն իրենց օժտել են կաթողիկոսական իշխանությամբ. Տեր Մաղաքիա Իրանն ամերիկացիներին թշնամի չի համարում. Արաղչի Թուրքիայում ձերբակալել են գերմանական Deutsche Welle-ի լրագրողին ՖԻՖԱ-ն պատրաստվում է փոխել ֆուտբոլի կանոնները Վինիսիուսի սկանդալից հետո Հայաստանը կարող է դառնալ Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության մաս․ թուրք նախարար
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am