Երկրում իրավիճակը հանգիստ և վերահսկելի է.Իրանի խորհրդարանի հայ պատգամավոր

Իրանում ներկայում իրավիճակն ընդհանուր առմամբ հանգիստ է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը: «Ցույցերի ակտիվությունը մարել է, առերևույթ հավաքներ, բողոքի ցույցեր չկան, իրավիճակը հանգիստ է ու վերահսկելի: Գիտեք, այս խնդիրներն առաջացան` կապված սոցիալ-տնտեսական հարցերի հետ: Դրան գումարվեց քաղաքական վեկտորը, ինչը դրսի ուժերի ազդեցության հետևանք է»,-ասաց Կարեն Խանլարյանը: Հայազգի պատգամավորի խոսքով` հասարակության շրջանում առկա դժգոհությունը հիմք ունի, երկրում իրապես սոցիալ-տնտեսական խնդիր կա: Դա առաջացավ նաև Իրանի նկատմամբ անարդարացիորեն տնտեսական պատժամիջոցներ կիրառելու հետևանքով: «Իրանում բողոքներ վերջին տարիներին միշտ էլ եղել են: Ես ականատես եմ եղել, որ խորհրդարանին հարող փողոցներում, հրապարակներում տարբեր խմբեր տնտեսական, սոցիալական հարցերով իրենց բողոքի ձայնն են բարձրացնում: Այս անգամ բողոքի ակցիաներին մի քիչ քաղաքական բնույթ հաղորդվեց, ինչն արտառոց էր: Այժմ բոլորը մտահոգված են, փորձում են առկա հարցերին լուծումներ տալ, որ նման իրավիճակ չկրկնվի»,-ասաց Կարեն Խանլարյանը: Ինչ վերաբերում է հայ համայնքին, ապա Կարեն Խանլարյանը նշեց, որ յուրաքանչյուրն ազատ իր տեսակետն է արտահայտում: Տնտեսական հարցերն առնչվում են Իրանի բոլոր քաղաքացիներին, այդ թվում հայերին:Նրա խոսքով՝ Իրանի նկատմամբ գործադրվող այդ նույն տնտեսական պատժամիջոցների արդյունքում զգալիորեն տուժեց Իրանի շատ քաղաքացիների, այդ թվում հայերի փոքր և միջին բիզնեսը: «Միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները հույս ներշնչեցին, որ պատժամիջոցները կվերացվեն, տնտեսական իրավիճակը կբարելավվի, սակայն տեսնում ենք, որ ԱՄՆ-ն ոչ միայն չի ցանկանում մեղմացնել, այլ փորձում է ավելացնել պատժամիջոցները»,-հավելեց պատգամավորը:

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը Բաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն Ադրբեջանին Տավուշում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են մի քանի բնակավայրերում Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են ջրամատակարարման վատթարացման մասին լուրերը ՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել Սա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյան Նիկո՛լ, հենց հիմա մտիր հիվանդանոցներ․․․ սարսափելի վիճակ է․․․ արցախցու ահազանգը (video) 550 հազար մարդ, ըստ Փաշինյանի, կաշառք է վերցրել ու գնացել քվեարկել է, բա վիճարկեիք․ Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am