«Ճվճվ Արոյի» որդու մասնակցությամբ մահվան ելքով վթարի դեպքով հարուցվել է քրեական գործ:
«Փաստինֆո»-ի թղթակիցը Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ այսօր գիշերը Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած մահվան ելքով վթարի դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով:
Նշենք, որ վթարը տեղի է ունեցել գիշերը ժամը 04:40-ի սահմաններում, «ԲՄՎ X6» մակնիշի ավտոմեքենան և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենանները բախվել են, որից հետո «ԲՄՎ X6» մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդային վահանակի:
Վթարի հետևանքով «Տոյոտա»-ի վարորդը մահացել է, իսկ նրա ուղևորը և «ԲՄՎ X6»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներ են ստացել:
Տեղի ունեցածից հետո «ԲՄՎ X6» ավտոմեքենայի վարորդը, ով ըստ տեղեկությունների «Ճվճվ Արոյի» որդին է, լքել է դեպքի վայրը:
Նշենք, որ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի մեջ եղել են ոստիկաններ, նրանցից մեկը՝ վարորդը, ինչպես նշեցինք մահացել է, իսկ մյուսի վիճակը, ով գտնվում է հիվանդանոցում՝ ծանր է:
Մեր տեղեկություններով՝ «Ճվճվ Արոյի» որդին ներկայացել է իրավապահներին:
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը