Վստահություն և հասանելիություն ողջ աշխարհում

Ամերիաբանկն այս կամ այն ​​կերպ ներգրավված է Հայաստանում իրականացվող յուրաքանչյուր խոշոր կորպորատիվ նախագծում
Միաժամանակ, այն միկրո, փոքր և միջին ձեռնարկությունները համարում է Հայաստանի տնտեսության ողնաշարը
4.5 միլիարդ ԱՄՆ դոլար կազմող իր վարկային պորտֆելով՝ Ամերիաբանկը Հայաստանի ֆինանսական ոլորտի առաջատար հաստատությունն է։

Որպես Հայաստանի խոշորագույն վարկատուն` կայացած թվային ենթակառուցվածքներով և ռիսկերի արդյունավետ կառավարման համակարգով, Ամերիաբանկը վստահելի գործընկեր է բազմաթիվ սփյուռքահայերի համար, որոնք նախընտրում են իրենց խնայողությունները պահել և ներդրումներ կատարել Հայաստանում։ Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը ներկայացնում է բանկի կայացման ուղին։

– Ինչպե՞ս է Ամերիաբանկը դարձել Հայաստանի առաջատար ֆինանսական հաստատություններից մեկը։

– Ամերիաբանկը պարզապես բիզնես չէ, այն մարդկանց շուրջ կառուցված միջավայր է։ Ամենասկզբից մենք առանձնացանք նրանով, որ մեր գործունեության հիմքում դրեցինք հաճախորդների կարիքները։ Ամերիաբանկը Հայաստանում առաջիններից էր, որ բանկային գործունեության մեջ ներդրեց իսկապես հաճախորդակենտրոն մոտեցում՝ հիմնված ուշադիր լսելու, իրական կարիքներն ու խնդիրները հասկանալու և պրոդուկտներն ու ծառայություններն այդ կարիքների ու խնդիրների շուրջ մշակելու վրա։

Ժամանակի ընթացքում զարգացնելով այս մոտեցումը՝ մենք բռնեցինք թվայնացման ուղին։ Այդ ուղու ամենավաղ փուլերում մենք սկսեցինք ներդրումներ իրականացնել սպասարկման բազմաֆունկցիոնալ հարթակի, թվային պրոդուկտների և էկոհամակարգի զարգացման ուղղությամբ՝ նպատակ ունենալով ապահովել բանկային ծառայությունների անխափան մատուցումը և հասանելիությունը։ Մեզ համար թվային բանկինգը կարևոր է ոչ միայն արդյունավետության տեսանկյունից. այն նաև ներառականության և ինտեգրման գործիք է։ Այսօր թվային լուծումները մեզ թույլ են տալիս սպասարկել հաճախորդներին Հայաստանի ողջ տարածքում և արտերկրում, այդ թվում՝ Սփյուռքի ներկայացուցիչներին և միջազգային ներդրողներին։ Մենք ունենք ընդամենը 28 մասնաճյուղ, սակայն ներկայում սպասարկում ենք Հայաստանի չափահաս (15+ տարեկան) բնակչության ավելի քան 30%-ին։ Սա խոսում է մեր թվային ծառայությունների լայն հասանելիության մասին։

– Ինչպե՞ս է զարգացել Ամերիաբանկի մշակույթը։

– Ամերիաբանկի մշակույթը զարգացել է բանկի ինստիտուցիոնալ աճին համընթաց։ Երբ ես միացա բանկին, թիմում կար ընդամենը 30 աշխատակից։ Այսօր նրանց թիվը 2400-ից ավել է։ Կազմակերպության աճին համընթաց միասնականությունը, վստահությունը և ընդհանուր նպատակները պահպանելը լուրջ և հետևողական ջանքեր է պահանջել։ Մի քանի տարի առաջ մենք վերանայեցինք և վերաձևակերպեցինք մեր առաքելությունն ու արժեքները՝ նպատակ դնելով դուրս գալ ավանդական բանկի սահմաններից և դառնալ տեխնոլոգիական հաստատություն, որի գործունեության կենտրոնում բոլոր շահագրգիռ կողմերի կարիքներն են։

Մեր մշակույթը հիմնված է ներառականության և մարդկանց արժանիքների վրա. մենք գնահատում ենք թիմի յուրաքանչյուր անդամի անհատականությունն ու ներդրումն ընդհանուր գործում։ Մենք մեծածավալ ներդրումներ ենք կատարում հաղորդակցության, աշխատակիցների ինտեգրման, վերապատրաստման, նրանց մոտ առաջնորդության հմտությունների զարգացման և ներքին երկխոսության ձևավորման ուղղությամբ՝ ապահովելու համար մեր արժեքների հետևողական կիրառումն ամբողջ կազմակերպությունում։

– Ո՞ր ոլորտներում է գործում բանկը։

– Մենք ունիվերսալ բանկ ենք և ակտիվորեն ներգրավված ենք Հայաստանի տնտեսության բոլոր ոլորտներում։ Մենք սպասարկում ենք նաև տնային տնտեսություններին։ Թե՛ կորպորատիվ, թե՛ մանրածախ ոլորտներում երկրի խոշորագույն վարկատուն լինելը հսկայական պատասխանատվություն է, որը մենք ուրախությամբ ստանձնել ենք։ Մեր պորտֆելում ամենամեծ մասնաբաժիններն ունեցող ոլորտներն են շինարարությունը, արդյունաբերական գյուղատնտեսությունը և առևտուրը։

Կորպորատիվ կամ ենթակառուցվածքային խոշոր նախագծեր գնահատելիս մենք առաջնորդվում ենք խիստ չափանիշներով։ Հիմնականում հաշվի ենք առնում ներդրողի հեղինակությունը, փորձը և կարողությունները, ինչպես նաև առևտրային տեսանկյունից նախագծի կենսունակությունը և ներդրումը տնտեսական զարգացման մեջ։ Նույնքան կարևոր են թափանցիկությունը և ԲՍԿ (ESG, Բնապահպանական և սոցիալական կառավարման) սկզբունքների պահպանումը։ Թե՛ ներդրողը, թե՛ նախագիծը պետք է համապատասխանեն Ամերիաբանկի ESG նվազագույն չափանիշներին, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին։

– Որպես Հայաստանի խոշորագույն վարկատուն՝ ի՞նչ գործոններ եք հաշվի առնում ՄՓՄՁ-ներին ուղղված լուծումներ մշակելիս։

– ՄՓՄՁ-ները Ամերիաբանկի առանցքային ուղղություններից են։ Մենք համարում ենք, որ դրանք մեր տնտեսության հիմքն են և խիստ անհրաժեշտ` մարզերի հավասարաչափ զարգացման համար։ Մեր ծառայություններն ուղղված են ՄՓՄՁ-ների կարիքների բավարարմանը, և մենք պարբերաբար հետազոտություններ ենք իրականացնում` այդ կարիքներն ավելի լավ հասկանալու համար։ Մենք նաև առաջարկում ենք անհատականացված ֆինանսական պրոդուկտներ, որոնք մշակվել են բազմաթիվ միջազգային ֆինանսական հաստատությունների աջակցությամբ։ Դրանք ներառում են կանանց կողմից ղեկավարվող ընկերությունների, կանաչ և մաքուր էներգիա արտադրող ՓՄՁ-ների, երիտասարդների ֆինանսավորման և այլ ծրագրեր։ Հպարտ ենք, որ վայելում ենք նորաստեղծ ընկերությունների ավելի քան 30%-ի վստահությունը, որոնք իրենց առաջին հաշիվը բացում են մեզ մոտ։

Մենք վայելում ենք զարգացման ֆինանսավորման բազմաթիվ կազմակերպությունների վստահությունը, հանդիսանում ենք նրանց գործընկերը։ Նախորդ տարի այս ուղղությամբ կնքել ենք շուրջ 800 միլիոն ԱՄՆ դոլարի գործարքներ։

Ընդհանուր առմամբ, այս համագործակցությունները խթանում են կայուն ներդրումները, ուժեղացնում ՄՓՄՁ-ները և նպաստում երկարաժամկետ տնտեսական կայունությանն ու ներառական աճին։ Ամերիաբանկն իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնց նպատակն է աջակցել կանանց պատկանող և նրանց կողմից ղեկավարվող բիզնեսներին` մի սեգմենտի, որը կայուն աճ է արձանագրում։ Բանկի հետ հարաբերություններում այս ընկերություններին բնորոշ է պատասխանատվության բարձր մակարդակ և թափանցիկություն, ինչը նրանց դարձնում է արժեքավոր հաճախորդ։ Հատուկ ուշադրություն է դարձվում մարզային հաճախորդներին և նոր վարկառուներին։

– Ի՞նչ ուղերձ կցանկանայիք հղել ԱՄՆ ներդրողներին՝ մասնավորապես Ամերիկայի հայկական Սփյուռքին։

– Հայաստանն առաջարկում է հիանալի պայմաններ կյանքի և գործարարության համար։ Միջազգային հիմնական քարտերը` Visa-ն, MasterCard-ը և որոշ American Express քարտեր, լայն կիրառում ունեն։ Անխափան գործում են թվային դրամապանակները, օրինակ` Apple Wallet-ը, իսկ բանկոմատներն ու առևտրային ենթակառուցվածքներն ապահովում են հարմարավետ և հուսալի սպասարկում երկրի ողջ տարածքում։ Չնայած վերջին տարիները լի էին մարտահրավերներով՝ տարածաշրջանում կայունության վերահաստատմանը զուգահեռ ստեղծվել են նոր հնարավորություններ։ Տաղանդավոր և կրթական բարձր մակարդակ ունեցող իր մասնագետներով, առողջապահական ուժեղ համակարգով և աճող զբոսաշրջությամբ՝ Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի ներդրումներ ներգրավելու և տարածաշրջանային կենտրոն դառնալու համար։

դիտվել է 623 անգամ
Լրահոս
Ջերմաստիճանն առաջիկա օրերին կշարունակի բարձրանալ Աննախադեպ ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը Ջերմ, ամառային օրերը կշարունակվեն․ Գագիկ Սուրենյան (video) Արևմտյան երկրների դիվանագետները ծիծաղում են պատմական փաստերի կեղծման վրա․ Տաթևիկ Հայրապետյանը հարց է բարձրացնում Պետությունը դադարում է լինել պետություն, երբ ղեկավարը պետական շահը ստորադասում է անձնականին Դանիելյան․ Խաղաղությունը չի կարող կառուցվել պատմական հիշողությունը ջնջելու հաշվին Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ Դադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկա Փաշինյանը ավելացնում է զվարճանքների թիվը, քանի որ բավականին խնդիրներ են ավելանում հացի մասով Այս պայմաններում Փաշինյանն ուժգնացնում է հարձակումներն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վեհափառի դեմ Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում ունեցանք 224 զոհ. 5 հայ կին զինվորականներ տանջամահ արվեցին 2020-ի պատերազմից հետո կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը պետք է հրաժարական տար․ Հակոբյան Հրդեհ Երևան քաղաքի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը Դիլիջանում 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից ցատկել է և ծանր վնասվածքներ ստացել Արման Աբովյան․ «Սեպտեմբերի 19-ին «Գաթայի տոն» կազմակերպելը թքել է զոհերի գերեզմանների վրա» Այդ դեպքում երբեք տիտղոսային մենամարտ չեմ ունենա․ Արման Ծառուկյան Ավտովթար՝ Երևանում․ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կա զոհ և վիրավոր Խաչի հաղթության և բարձրացման տոնը․ Խաչվերացը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Խաչի քո, Քրիստոս, երկիր պագանեմք
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am