Լոս Անջելեսի ոստիկանությունը փնտրում է սպանության մեջ մեղադրվող Արտյոմ Գասպարյանին
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրապարակել է մի լուսանկար, որում գտնվող անձը մեղադրվում է սպանության մեջ: Կասկածյալը ազգությամբ հայ 32-ամյա Արտյոմ Գասպարյանն է: Վերջինը մեղադրվում է մի շարք ծանր հանցագործությունների մեջ, այդ թվում՝ գողություն, մեքենայի առեւանգում, մահափորձ եւ սպանություն, որոնք նա, ըստ ոստիկանության, կատարել է վերջին 26 օրերի ընթացքում: Ենթադրյալ հանցագործը գործել է Լոս Անջելեսում, Բըրբենքում, Առլետայում, Հոլիվուդում եւ Կարսոնում:
