Նոր մանրամասներ՝ Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուք-դանակահարությունից. բոլորի ինքնությունը պարզվել է

Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Հարությունյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ հունվարի 7-ին, Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի որոշ մասնակիցների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Եղեգնանձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Եղեգիս համայնքի Շատին գյուղի 15-րդ փողոցի բնակիչ, 23-ամյա Դավիթ Մարտիրոսյանը, նույն գյուղի 16-րդ փողոցի բնակիչներ, 37-ամյա Վարդան Մակարյանը, 28-ամյա Մամիկոն Մակարյանը, նույն գյուղի 7-րդ փողոցի բնակիչ՝ 48-ամյա Ահարոն Տիգրանյանը, նույն գյուղի 15-րդ փողոցի բնակիչ՝ 48-ամյա Վահե Մակարյանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջիններս անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանություն են ունեցել Դ. Մարտիրոսյանի հետ, որից հետո Դ. Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Վայոց Ձորի մարզի ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Ա. Տիգրանյանին, իսկ բացատրական աշխատանքների արդյունքում Վ. Մակարյանը կամավոր ներկայացել է Ոստիկանություն։ Նույն օրը, ժամը 19։15-ի սահմաններում Վայքի բուժմիավորումից տեղեկացրել են Ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որ իրենց մոտ է տեղափոխվել Եղեգիս համայնքի Շատին գյուղի 3-րդ փողոցի բնակիչ՝ 59-ամյա Մոսի Հովհաննիսյանը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը Շատին գյուղի գյուղամիջյան ճանապարհին նույն գյուղի բնակիչներ՝ 60-ամյա Մամիկոն Սմբատյանը, 23-ամյա Գեղամ Սմբատյանը և 23-ամյա Գևորգ Սմբատյանը անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել Մ. Հովհաննիսյանին, ով «ձախ ծնկոսկրի կոտրվածք, աջ հոնքի պատռված վերք» մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայքի բուժմիավորում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Մամիկոն, Գեղամ և Գևորգ Սմբատյաններին, Վարդան և Մամիկոն Մակարյաններին, ինչպես նաև հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հունվարի 7-ին, վիճաբանություն-ծեծկռտուք էր տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում, Վայքի և Եղեգնաձորի բժշկական կենտրոններից ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչություն ահազանգ էր ստացվել, որ նշված բժշկական կենտրոններ էին տեղափոխվել մարմնական վնասվածքներով քաղաքացիներ: Հիվանդանոցներ մեկնած ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետի՝ ծառայության գծով տեղակալ Սուրեն Միրզոյանի, Եղեգնաձորի ոստիկանության պետ Գևորգ Գրիգորյանի, և Հայաստանի քննչական կոմիտեի Վայոր ձորի մարզային քննչական վարչության պետ Կամո Սահակյանի և նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Հարությունյանի գլխավորությամբ, պարզել էին. Եղեգնաձորի հիվանդանոց էր տեղափոխվել Շատին գյուղի բնակիչ, 23-ամյա Դավիթ Մարտիրոսյանը, իսկ Վայքի բժշկական կենտրոն է տեղափոխվել Շատին գյուղի բնակիչ Մոսի Հովհաննիսյանը: Վերջինս ստացել էր կոտրվածքներ, իսկ Դ. Մարտիրոսյանը մեջքի կողմից՝ աջ կրծքավանդակի հատվածում, կտրած վերք: Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Շատին գյուղի վարչական տարածքում գտնվող «Հոստան» կոչվող թաղամասից: Գ. Շամշյանի տեղեկություններով, նրանց և մի խումբ անձանց միջև տեղի էր ունեցել վիճաբանություն, որը կապված էր եղել 2017 թվականի նոյեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ, և այսօր վիճաբանությունն ու ծեծկռտուքն էլ կարծես թե լիներ «մի կաթիլ մեղրի» պատմություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 89 անգամ
Լրահոս
Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը Բաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն Ադրբեջանին Տավուշում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են մի քանի բնակավայրերում Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են ջրամատակարարման վատթարացման մասին լուրերը ՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել Սա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյան Նիկո՛լ, հենց հիմա մտիր հիվանդանոցներ․․․ սարսափելի վիճակ է․․․ արցախցու ահազանգը (video) 550 հազար մարդ, ըստ Փաշինյանի, կաշառք է վերցրել ու գնացել քվեարկել է, բա վիճարկեիք․ Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am