ԱՊՊԱ գործակալները փակել են Բագրատաշենի մաքսատուն տանող ճանապարհը. թարմացված. նկար

ԱՊՊԱ պայմանագրեր կնքող գործակալներից Արթուր Ամիրաղյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ մինչ ճանապարհը փակելը գործակալները մտել են մաքսատան տարածք եւ փորձել են իրենց հուզող հարցերի պատասխանը ստանալ: «Քաղաքակիրթ ձեւով մոտ 20 րոպե խոսեցինք, ասեցինք՝ եթե դուք որոշող եք, մեզ պատասխանեք, թե ովքեր են մեր հարցերի հասցեատերերը, որոնք կազմակերպել են խնդիրը, թող գան տեղում մեզ բացատրեն»,- ասաց Արթուր Ամիրաղյանը՝ նշելով, որ մաքսատան աշխատակիցները դիմել են իրենց վերադաս ղեկավարներին, որոնք էլ առաջարկել են կամ գրավոր դիմել կամ էլ գալ Երեւանում դիմել պետական եկամուտների կոմիտե: «Մենք հասկացանք, որ իրենցից հույս չկա, դուրս եկանք: Տղաներով որոշում կայացրեցինք՝ նախազգուշացնող 20 րոպեանոց ակցիա իրականացնել, ճանապարհը փակել ենք: Ուզում ենք այս որոշումը կայացրած մարդիկ գան եւ ընդհանուր հայտարարի գանք: Փակել ենք, հանգիստ, խաղաղ: Մարդկանց խնդրել ենք՝ կանգնել են, առանց միջադեպերի»,- ասաց ԱՊՊԱ գործակալը: Բողոքի ակցիայի մասնակիցներն այսօր այսքանով ավարտել են իրենց բողոքի գործողությունը՝ հույս ունենալով, որ մինչեւ վաղը արձագանք կստանան: «Եթե արձագանք չլինի, վաղը նորից մի բան կքննարկենք, կորոշենք եւ կանենք»,- ընդգծեց Արթուր Ամիրաղյանը: 13:15- ԱՊՊԱ գործակալները մեզ հայտնեցին, որ որպես բողոքի նշան փակել են մաքսատուն տանող ճանապարհը: Նշենք, որ այդ Բագրատաշենի հատվածը Հայաստանը-Վրաստանին կապող ամենամեծ ուղեւորահոսք ունեցող ճանապարհն է: 13:02- ԱՊՊԱ պայմանագիր կնքող մի խումբ գործակալներ այսօր վերսկսել են իրենց բողոքի ակցիան հայ-վրացական սահմանի՝ Բագրատաշենի մաքսակետի տարածքում: Մանրամասները՝ սկզբնական աղբյուրում.

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը Բաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն Ադրբեջանին Տավուշում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են մի քանի բնակավայրերում Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են ջրամատակարարման վատթարացման մասին լուրերը ՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել Սա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյան Նիկո՛լ, հենց հիմա մտիր հիվանդանոցներ․․․ սարսափելի վիճակ է․․․ արցախցու ահազանգը (video) 550 հազար մարդ, ըստ Փաշինյանի, կաշառք է վերցրել ու գնացել քվեարկել է, բա վիճարկեիք․ Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am