Տիկին Գալյան, մարդ չի թունավորվել կամ հրմշտոց եղել, այլ մարդ է մահացել․․․
Սրբուհի Գալյան, դուք հայտարարում էիք, որ արժանի էիք 7-9 միլիոն դրամի պարգևավճարին, որովհետև լավ եք աշխատում։ Քրեակատարողական հիմնարկում (ՔՆ) առողջական խնդիրներով պայմանավորված դատապարտյալ է մահանում և դուք Ձեզ մեղավոր չեք զգում։ Ավելին՝ լրագրողին հաթաթա եք տալիս, կշտամբում, որ ձեզ նման «մանիպուլյատիվ» հարցեր չտա։ Տիկին Գալյան, մարդ չի թունավորվել կամ հրմշտոց եղել, այլ մարդ է մահացել։
Ինչպե՞ս եք լրագրողին հակադարձում՝ «Եթե փողոցում մարդ մեռնի՛, դո՛ւք ձեզ մեղավոր համարո՞ւմ եք, թե՞ ոչ»։ Կարո՞ղ է լրագրողը փողոցի «սմատրյաշինա» կամ «պոլոժենեցը»։ ՔՆ-ն Արդարադատության նախարարության կազմում գործող և ենթակա հիմնարկություն է, իդեպ որի անմիջական վերադասը ՝ «նայողը», դուք եք, թե՞ «խադավիկի» անտեր գարաժ է և ով ինչ ուզի անում է։ Կամ լրագրողը պետք է հրապարակավ հարց բարձրացնի՞, որ դուք տեղյակ լինեք, թե այդ մարդը վատ է և նրա առողջական վիճակն անհամատեղելի է եղել ազատազրկման հետ։ Ասում եք, «Լավ չեք բարձրաձայնել»։ Լո՞ւրջ։ Բա ձեր «Շարաշկինա կանտորայի» ղեկավար հուրի-փերի Ծովինարը ի՞նչ է անում։ Լավ հասկացա, sms-ի է սպասում։ Դուք կամ sms-ի եք սպասում կամ պարգևավճարի։
Ձեր ասածից ստացվում է, որ ՔՆ-ն փողոց է, որտեղ ճակատագրի բերումով կարող է մարդ մեռնել, որի մասով դուք և մյուսները պատասխանատվություն չեք կրում։ Ախր խոսքը միայն իրավականի մասին չէ, այլ բարոյական և սոցիալական պատասխանատվության, որը ձեր իշխանությանը խորթ է, և դուք էլ ձեր տեսակով ավելի ու ավելի օտար եք մեզ։
Գրել է Արեգ Սեվգուլյանը
