Մենաշնորհ՝ Քոչարյանի որդու ընկերության համար. Բագրատաշենի մաքսատան միակ ԱՊՊԱ անողը.ՀԺ

Հայկական ժամանակը գրում է. Բագրատաշենի մաքսակետի տարածքում մոտ մեկ շաբաթ գործունեություն ծավալող ապահովագրական գրասենյակը մենաշնորհային դիրք է զբաղեցնում հարեւանությամբ գործող ԱՊՊԱ ծառայություններ մատուցող մյուս գործակալների նկամամբ: Բանն այն է, որ մաքսատան տարածքում «Թոփ-Սփին» ընկերությունը կարողացել է տարածք վարձակալել, իսկ մյուս գործակալները միայն մաքսատնից որոշակի հեռավորության վրա են գործում: Վերջիններս մաքսատան տարածքում չեն կարողացել գրասենյակային տարածքներ վարձակալել: Ապահովագրական գործունեություն ծավալող մի շարք ընկերությունների ու անհատների կողմից բազմիցս դիմումներ են ներկայացվել ՊԵԿ ղեկավարությանն ու Պետական գույքի կառավարման վարչությանը, որոնց  մի մասի վերաբերյալ ստացվել են միանման պատասխաններ՝ մաքսատան զբաղեցրած տարածքը առայժմ պետական գրանցում չունի, իսկ մի մասը մինչ այսօր մնացել է անպատասխան:  Տրամաբանորեն Բագրատաշենի անցակետով Հայաստան մուտք գործող մեքենաների վարորդները, եթե ԱՊՊԱ պայմանագիր պետք է կնքեն, ապա առաջին գրասենյակը, որին կհանդիպեն դա «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի գրասենյակն է: Բագրատաշենի մաքսատնից որոշակի հեռավորություն վրա ԱՊՊԱ ծառայություն մատուցող գործակալներից Արթուր Ամիրաղյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ սովորականի պես գնացել են աշխատանքի եւ տեսել են, որ մի ընկերություն մուտք է գործել մաքսատան տարածք եւ կնքում է ԱՊՊԱ պայմանագրեր: «Առաջինը հաճախորդը իրենց է հանդիպում: Եթե իրենք կարողանում են մենաշնորհային ձեւով, անհայտ պայմաններում կայացած աճուրդի միջոցով մուտք գործել մաքսատան տարածք, ապա կարող ենք ենթադրել, որ մաքսատնից էլ կարող են հաճախորդներին ուղղորդել իրենց մոտ: Բազմաթիվ բաներ կարող են լինել: Խնդիրն անհավասար մրցակցային պայմաններն են, ավելի ճիշտ՝ մրցակացային պայմանների բացակայությունը»,- ասաց Արթուր Ամիրաղյանը՝ զարմանք հայտնելով, թե ինչպես է կարողացել այդ ընկերությունը 25 հազար դրամով մաքսատան տարածքում տարածք վարձակալել: «Տարածքում վարձակալության գործող շուկայական արժեքը միայն դատարկ հողամասի համար 150 000 դրամից պակաս չէ այս պահին, իսկ իրենք նորակառույց գրասենյակ են «վարձակալել»»,- նկատեց մեր զրուցակիցը: Բագրատաշենի մաքսատան տարածքում ԱՊՊԱ պայմանագիր կնքող նորաբաց գրասենյակը Երեկ Բագրատաշենում ԱՊՊԱ գործակալները բողոքի ակցիա են իրականացներ, սակայն մաքսատան պետը տեղում չի եղել, որպեսզի իրենց հուզող հարցերի պատասխանն ստանան: Նրանք կարողացել են ծանոթանալ տարածքի վարձակալման պայմանագրին, բայց հիմնական հարցերի պատասխանը կստանան հուվարի 8-ից հետո, երբ աշխատանքային օրերը կսկսվեն: «Մեզ պետք է, որ արդար ձեւով հարցը լուծվի: Հունվարի 8-ին մենք ինչ կանենք՝ կդժվարանամ ասել: Տարբեր մարդիկ ենք, տարբեր գրասենյակներ: Հնարավոր է՝ միահամուռ ինչ-որ քայլի գնանք, բայց չեմ կարծում, որ որեւէ մեկը չի պատրաստվում իր աշխատանքը կորցնել: Մենք այս պահին, որ ասեմ, ծրագրել ենք ճանապարհը փակել, ճիշտ չի լինի, բայց չեմ էլ կարող բացառել այդ սցենարը»,- ասաց ԱՊՊԱ գործակալը՝ նշելով, որ հունվարի 8-ի համար սպասում են սահմանապահների ղեկավար Ա. Մարալչյանի զանգին: Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց ռոգիստրից տեղեկանում ենք, որ մաքսատան վարչական տարածքում գրասենյակ վարձակալած «Թոփ-Սփին» ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին: Միակ հինադիրի ու տնօրենի անունը Լուսինե Արսենյան է, որը ոչնչով հայտնի չէ ԱՊՊԱ գործակալներին: «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական գործակալության պաշտոնական կայքում՝ գործակալների ցանկում նշում կա, որ «Թոփ-Սփին»-ը հանդիսանում է իրենց գործակալը: «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի հիմնադիր Լուսինե Արսենյանը հաշվառված է Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում: Նույն հասցեում է հաշվառված վերջինիս ամուսինը՝ Հրանտ Խալաթյանը: Խալաթյանի ֆեյսբուքյան էջում առկա տեղեկության համաձայն, նա հանդիսանում է «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ի մասնաճյուղի տնօրենը: «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ի մասնաճյուղի տնօրեն Հրանտ Խալաթյանի ֆեյսբուքյան էջի տեղեկատվությունը Նշենք նաեւ, որ «Նաիրի Ինշուրանց» ապահովագրական ընկերության հիմնադիրներից է հանդիսանում Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը: Վերջինս այսօր էլ ընկերության խորհրդի անդամ է: Ոչ աշխատանքային օրերով պայմանավորված կառավարությանն առնթեր պետական եկամուտների կոմիտեից պարզաբանում ստանալ մեզ չի հաջողվել:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը Բաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն Ադրբեջանին Տավուշում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են մի քանի բնակավայրերում Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են ջրամատակարարման վատթարացման մասին լուրերը ՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել Սա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյան Նիկո՛լ, հենց հիմա մտիր հիվանդանոցներ․․․ սարսափելի վիճակ է․․․ արցախցու ահազանգը (video) 550 հազար մարդ, ըստ Փաշինյանի, կաշառք է վերցրել ու գնացել քվեարկել է, բա վիճարկեիք․ Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am