Պաշտոնական «շրջաբերակա՞ն», թե՞ համակենտրոնացման ճամբարի կանոնադրություն. «Փաստ»

«Փաստ» թերթի տրամադրության տակ է հայտնվել ՀՀ ԿԳՄՍՆ ստորաբաժանումների ղեկավարներին, նաև՝ Լեզվի կոմիտեի նախագահին ուղղված շրջաբերական: Հասկանալի է՝ այն կրթության, գիտության ու մնացյալի նախարարության ղեկավար կազմի մտքի արգասիքն է: Սույն «շրջաբերականը», ըստ փաստաթղթում նշվածի, նպատակաուղղված է «ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում բարեվարքության տարրերի պահպանման ամրապնդմանը», և նախանշված են այդ նպատակով հանձնարարվող գործողություններն ու քայլերը:

Չափազանց հետաքրքրաշարժ փաստաթուղթ է: Օրինակ՝ 2-րդ ենթակետում կա այսպիսի նշում (կետադրությունը և ուղղագրությունը՝ ըստ բնագրի, խմբագրելու և սրբագրելու իրավունք չենք վերապահել մեզ). «Նախարարության բոլոր աշխատակիցները անկախ իրենց կարգավիճակից և համոզմունքներից չպետք է անձնական համոզմունքների շրջանակներից մեկնաբանեն ցանկացած ծառայողական որոշումներ, խուսափեն մեկնաբանել ղեկավարի հրամանները սեփական հակասող անձնական մտքերի տեսանկյունից, ցուցաբերեն մասնագիտական և օբյեկտիվ վարքագիծ»:

Եվ մինչ ավտոմեքենա վարողներն ուզում են իմանալ, թե ով է եղել էկոնոմիկայի նախարարի թվաբանության ուսուցիչը, մեզ հետաքրքրեց, թե ով է հայոց լեզու դասավանդել այս տեքստի հեղինակին: Գոնե Լեզվի կոմիտեի հետ խորհրդակցեին և միայն դրանից հետո «շրջաբերականագրեին»:

Բանն այն է, որ, ըստ տեքստի, ստացվում է, որ նախարարության աշխատակիցները չպետք է խուսափեն ղեկավարի հրամանները մեկնաբանելուց: Չնայած, ակնհայտ է, որ շրջաբերականի հեղինակը տրամագծորեն հակառակ նպատակն է հետապնդել, այսինքն՝ նախարարության բոլոր աշխատակիցներին, այդ թվում՝ տեխնիկական անձնակազմին, արգելել՝ մեկնաբանել ղեկավարի հրամանները: Բանակային, զորանոցային վիճակ: Իսկ եթե դա անտրամաբանական հրամա՞ն է:

Բայց սրանք դեռ «ծաղիկներն» են: Փաստաթղթի 5-րդ ենթակետն ուղղակի հրաշագեղ է: Համոզվեք ինքներդ. «… Հանրային ծառայողը պարտավոր է սոցիալական ցանցերում և ոչ միայն, այդ թվում՝ առօրյա կյանքում՝ աշխատավայրից դուրս, հասարակական տրանսպորտում, միջոցառումներում և այլն, չմեկնաբանել, չքննադատել, չքննարկել իր աշխատավայր հանդիսացող հանրային իշխանության մարմնի գործառույթները, որոշումները, գործունեությանն առնչվող խնդիրները և իրավական հարցերը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա բխում է ի պաշտոնե իրականացվող գործառույթներից, ինչպես նաև դրանց վերաբերյալ չտարածել ոչ պաշտոնական լուրեր…»:

Եթե «պաշտոնագրական» այս բառակույտը վերծանենք ու ընկալելի հայերենով վերաշարադրենք, ապա հրահանգը կամ հրամանը հետևյալն է. ոչ մի տեղ. ո՛չ տանը, ո՛չ բակում, ո՛չ ընտանիքի անդամների, ո՛չ հարևանների, ո՛չ համակուրսեցիների, ընդհանրապես ոչ մեկի հետ ոչինչ չխոսե՛լ, իշխանություններին, նախարարին, իշխող կուսակցությանը չքննադատե՛լ: Հակիրճ՝ լինել համր, ձայնազուրկ, չունենալ կարծիք, տեսակետ, առավել ևս՝ չհամարձակվել այն որևէ կերպ արտահայտել: Հասկանալի է՝ վայրկենապես գործազրկվելու սպառնալիքով:

Շարունակությունն էլ պակաս «հրաշք» չէ. «Հանրային ծառայողը պարտավոր է խուսափել սոցիալական ցանցերում և ոչ միայն (ու ո՞րն է այդ անորոշ ու համընդգրկուն «ոչ միայն»-ը-թղթ.) , այդ թվում՝ առօրյա կյանքում՝ աշխատավայրից դուրս, հասարակական տրանսպորտում, միջոցառումներում և այլն, անձնական այնպիսի լուսանկարներ և տեսագրություններ հրապարակելուց, որոնք կարող են հանրային ծառայությունը վարկաբեկող լուրերի տարածման պատճառ հանդիսանալ»:

Առհասարակ, սա ի՞նչ է. ներգերատեսչական շրջաբերակա՞ն, թե՞ համակենտրոնացման ճամբարի օրինակելի կանոնադրություն:

Եվ արդյո՞ք միայն մեկ գերատեսչության ներսում են նման բռնատիրական պահանջներ շրջանառվում ու կիրառվում:

Փաշինյանական իշխանությունը արդեն հասել է այն կետին, որ շրջաբերականով խիստ սահմանափակում են արտահայտվելու իրավունքը, անգամ… աշխատանքից հետո, պաշտոնավարման տարածքից դուրս: Համատարած ուզում են ամեն ինչ վերահսկած լինել՝ անձնական կյանքը, շփումները, կենցաղային խոսակցությունները, ծաղկեփունջ նվեր ստանալը, աշխատանքից հետո հարևանուհու հետ սուրճի գավաթի շուրջ զրույցը, սոցցանցային գրառումները, նկարները, տեսանյութերը: Ամեն ինչ: Հապա էլ բռնատիրությունն ինչպե՞ս է լինում: Կարճ ասած՝ ոչ բարի գալուստ օրուել յան «1984», կոնկրետ՝ «Սիրո նախարարություն»:

Ի դեպ, բոլոր պաշտոնյաները թող ամեն դեպքում զգույշ լինեն՝ հանկարծ այնպիսի միջոցառումների ժամանակ, որտեղ ներկա է Նիկոլ Փաշինյանը, թեկուզ մի վայրկյանով աչքները չփակեն, որ ննջելու տպավորություն չստեղծվի»։

դիտվել է 661 անգամ
Լրահոս
Հայտնի է Ռաֆինյայի հնարավոր վաճառքի հարցում Բարսելոնայի դիրքորոշումը Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Հայաստանի և Վրաստանի միջև մաքսային ու տնտեսական համագործակցության հարցեր են քննարկվել Չեռնոգորիան մոտ է ԵՄ-ին անդամակցելու եզրափակիչ փուլին. Մերց Լեհաստանը Զելենսկուց հետ վերցրել է իր բարձրագույն պետական պարգևը Քուշներն ու Ուիթքոֆը մեկնել են Շվեյցարիա «Հրապարակ»․ Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի պաշտոնի համար «Փաստ». Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը «Ժողովուրդ». ՀԷՑ-ի շուրջ նոր փուլ է սկսել կառավարությունը. ինչ է պլանավորել իշխանությունը «Հրապարակ»․ Ընդդիմությունը մանդատների հարցով որոշում ունի «Փաստ». Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին «Ժողովուրդ». Մարաշում առանձնատուն, ևս 2 բնակարան. ի՞նչ ունեցվածք դիզեց ՔՊ-ական Լենա Նազարյանը ԱԺ-ից հեռանալուց առաջ «Հրապարակ»․ Բերան «կարելու» գործընթացը նոր թափ է հավաքում «Ժողովուրդ». ԱԱԾ-ն անօդաչու թռչող սարք է գնել. երբ և ինչու «Փաստ». Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Բոլորիս աչքի առաջ գնում է իշխանության յուրացման գործընթաց․ Ռոբերտ Քոչարյան Ռոբերտ Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանին հանդիպելու մասին Եթե ԲՀԿ-ն իր մանդատների տերը չդարձավ, այս ընտրության լեգիտիմությունը զրոյանում է. Ռոբերտ Քոչարյան «Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն Մելիքյան Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան դատապարտում է իրավապահ մարմինների այս մոտեցումը 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են ռազմական համագործակցությունը Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am