Սինգապուրում ծամոն ծամելն արգելված է: Որևէ տեղ չի վաճառվում, փողոցում երբեք ծամող մարդ չեք տեսնի: Պատիժը խիստ է: Կարևոր չի, թե այդ որոշման իմաստը որն է. այն պահվում է հստակ և ամենուր:
Սինգապուրում հին ավտոներ ընդհանրապես չկան: Արգելվում է: Նորն էլ գնելը տենց հեշտ գործ չի: Դեռ մի կողմ, որ մաքսատուրքը ավտոյի գնից ավել է. հատուկ թույլատրություն է պետք ստանալ, որ տրվում է տասը տարով, այն էլ քեզ հերթ կհասնի միայն, երբ մեկ ուրիշի թույլատրության ժամկետը լրանա: Ավտոմեքենաների ընդհանուր թիվը չի կարող ավելանալ:
Ձախ ղեկով ավտո Սինգապուրում չի կարող լինել ու չկա (երթևեկությունն անգլիական մոդելով է): Չի կարելի: Ուրեմն չկա: Մարդիկ այսպես Սինգապուր են կառուցել:
Վերադառնում ենք վառ տպավորություններով: Օդանավակայանում հայկական լրատվություն եմ կարդում: Աջ ղեկով ավտոների երթ ու բողոք է Հայաստանում...
Մենք փոխանակ նախ Սինգապուր կառուցեինք, հետո ուժեղացնեինք հասարակությունը, արեցինք հակառակը: Թարս ենք արել կարծես: Հիմա ուրիշ լավ երկիր երևի կարող ենք կառուցել, բայց ոչ Սինգապուր: Սինգապուրի համար ուշ է:
Սինգապուրը կառուցվել է դիկտատորիալ մեքենայով, իսկ դե ֆակտո դիկտատորը հետո մնաց աշխարհի հիշողության մեջ այսպես` որպես սեր ու ջերմություն, որպես անջրդի անապատում դրախտավայր կառուցած բարություն, որպես Լի Կուան Յու: Իսկ Սինգապուրն իրոք դրախտ է, որ կարելի է հասկանալ միայն տեսնելով:
Սերժ Սարգսյանի նախկին օգնական Սևակ Լալայանի գրառումը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը