Ինքնասպանության դեպք Արմավիրում․ Մարմինը հայտնաբերվել է կիսաքանդ շինությունում, ոչ թե ցուցանակի վրա․ ՔԿ
Արմավիրի մարզում արձանագրված ողբերգական դեպքի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ են հայտնի դարձել։
Euromedia24-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ Արմավիրի բանտ տանող ճանապարհին քաղաքացի է հայտնաբերվել կիսաքանդ շինության ներսում և, ըստ նախնական վարկածի, հոսանքի մալուխով կախվելու միջոցով ինքնասպան է եղել։
Քննչականից հավելեցին, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, իրականացվում է նախաքննություն՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։
Միաժամանակ Քննչական կոմիտեից հերքել են տեղեկությունը, թե քաղաքացու մարմինը հայտնաբերվել է «Արմավիրի ՔԿՀ» ցուցանակի վրա կախված՝ նշելով, որ այդ պնդումը չի համապատասխանում իրականությանը։
