Ռուբեն Վարդանյանի ընտանիքի նախաձեռնությամբ Տաթև համայնքում արցախցի 7 ընտանիքի հող է տրամադրվել

Ռուբեն Վարդանյանի ընտանիքի նախաձեռնությամբ Տաթև համայնքում արցախցի 7 ընտանիքի հող է տրամադրվել՝ գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով: Հայտնում են «Մենք ենք, մեր սարերը» գործակալությունից։

«Երբ իմացա այս որոշման մասին, առաջինը հենց Ռուբեն Վարդանյանի մասին մտածեցի, որ անգամ գերության մեջ՝ Բաքվում, կրկին իր ազգի մասին է մտածում»,-ասում է Արցախի Ճարտար քաղաքից տեղահանված և այժմ Հալիձորում բնակվող Լյուսվարդ Օհանյանը։ Նա Տաթև համայնքում անհատույց օգտագործման իրավունքով հողատարածք ստացած յոթ ընտանիքներից մեկի ներկայացուցիչն է։

Ռուբեն Վարդանյանի ընտանիքի նախաձեռնությամբ՝ ՏաԹևեր ճոպանուղուն պատկանող գյուղատնտեսական նշանակության հողատարածքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է Տաթև համայնքում ապաստանած Արցախից տեղահանված ընտանիքների՝ այն մշակելու և գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով։

Հողատարածքն օգտագործելու առաջարկը ներկայացվել է տարածքին մոտ գտնվող Շինուհայր և Հալիձոր բնակավայրերում բնակվող արցախցի ընտանիքներին։ Արձագանքել և հողը մշակելու պատրաստակամություն են հայտնել 7 ընտանիք։ Հողերի հանձնման գործընթացը համակարգել է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը, որը հիմնադրել է Ռուբեն Վարդանյանը։

Շահառուները նոտարական հաստատմամբ արդեն ստացել են իրենց բաժին հողամասերը, որոնք բաշխվել են ըստ ընտանիքի անդամների թվի՝ հավասարության սկզբունքով։ Գործակալությունն իր վրա է վերցրել նաև փաստաթղթային ձևակերպումների և նոտարական ծախսերը՝ գործընթացը դարձնելով ամբողջությամբ հասանելի շահառուների համար։

Քաշաթաղից բռնի տեղահանված և այժմ Շինուհայրում բնակվող Կատին Հակոբյանի խոսքով, նախաձեռնությունն իրենց համար կենսական նշանակություն ունի.

«Ապրում ենք սոցիալապես ծանր պայմաններում, ընտանիքի անդամներից ոչ ոք չի աշխատում։ Այս հողը մեզ համար հնարավորություն է՝ մեր սեփական աշխատանքով թեթևացնելու ընտանիքի բեռը»։

Տաթև համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մարատ Գերասիմյանի խոսքով, համայնքում առկա գյուղատնտեսական նշանակության հողերն ամբողջությամբ մշակվում են, իսկ տեղահանված ընտանիքներն Արցախում ունեցել են գյուղատնտեսությամբ զբաղվելու մեծ փորձ, հետևաբար կարևոր էր նրանց համար ևս ստեղծել աշխատելու և ինքնուրույն եկամուտ ապահովելու հնարավորություն։
«Այս նախաձեռնությունը նրանց տալիս է իրական հնարավորություն՝ սեփական աշխատանքով ապահովելու ընտանիքի բարեկեցությունը և նվազեցնելու սոցիալական կախվածությունը»,-ընդգծում է նա։

Ծրագիրը տեղահանված արցախցիների աջակցության հերթական նախաձեռնությունն է, որն իրականացվում է Ռուբեն Վարդանյանի և նրա ընտանիքի աջակցությամբ՝ «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության միջոցով։ Այն միտված է ոչ միայն սոցիալական հետևանքների մեղմմանը, այլև արժանապատիվ աշխատանքի, համայնքային ինտեգրման և ինքնաբավ կյանքի հնարավորությունների ստեղծմանը։

դիտվել է 54 անգամ
Լրահոս
ՀԿԿ-ում գործողություններ են Կոնջորյանի կողմից՝ շուկայականից էժան առանձնատուն ձեռք բերելու վերաբերյալ Այսրկովկասյան թյուրքերը օսմանյան զորքերի հետ միասին ավերեցին պատմական Աղվանքի Բլեղշեն գյուղը Վրաստանի ֆինանսների նախարարությունը պարզաբանել է հայկական բեռնատարների հետ կապված իրավիճակը. Sputnik 55-ամյա կին է կալանավորվել համացանցում Փաշինյանի հասցեին արված գրառման համար․ «Ազատություն» Ներեցե՛ք ինձ ամեն ինչի համար․ Մարգարիտա Սիմոնյան Արագածոտնի մարզում բախվել են պայմանագրային զինծառայողների «Nissan March»-ը և «Mercedes»-ը Եթե Ռուբինյանը ասելու բան ունի, ապա իմ տեղը գիտի․ Տեր Օշին ՔՊ-ի տգիտության և մանիպուլյացիաների հերթական «մաստեր կլասը»․ Իշխան Սաղաթելյան The Washington Post․ Վաշինգտոն այցի ընթացքում Ալիևի թիկնապահները «իրենց վատ են պահել» Գևորգ Պապոյանը խոստովանում է Նիկոլ Փաշինյանի կառավարության ձախողումը Գորիսի տարածաշրջանում մառախուղ է. ինչ իրավիճակ է ճանապարհներին Հայաստանում անհասկանալի բարձր են վարկային տոկոսադրույքները. բանկերը մեծ շահույթներ են գեներացնում Ամերիկյան զորքերը սկսել են դուրս գալ Սիրիայում գտնվող իրենց ամենամեծ ռազմաբազայից Ինքնասպանության դեպք Արմավիրում․ Մարմինը հայտնաբերվել է կիսաքանդ շինությունում, ոչ թե ցուցանակի վրա․ ՔԿ Ռուբեն Վարդանյանի ընտանիքի նախաձեռնությամբ Տաթև համայնքում արցախցի 7 ընտանիքի հող է տրամադրվել Ահազանգ է ստացվել, որ Գյումրու համար 15 հիմնական դպրոցում ռումբ է տեղադրվել Ռուսաստանը Եգիպտոսում ատոմակայան է կառուցում Եգիպտոսի համար, իսկ Թուրքիայում՝ իր Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել «Արցախն ուրացել եք ոչինչ, իսկ Գյումրին պատահմամբ գյուղ անվանելու համար` վայնասուն եք դնում. անթասիբ քպ-ներ». լուսանկարիչ Հայրը տանից գողացել է 42 մլն դրամ և թողել է նամակ՝ «իմ ձյունանուշի հետ գնում եմ կյանքս վայելեմ» Զելենսկին առաջարկել է արևմտյան զորքեր տեղակայել Ուկրաինայի և Բելառուսի սահմանին Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը պատրաստ է և կհաստատվի. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am