Դա իսկական շոկ էր մեզ համար. տա Աստված, որ նրա հետ ամեն ինչ լավ լինի. Սպերցյան
Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը խոսել է «ցուլերի» նախագահ Սերգեյ Գալիցկու առողջական վիճակի, ինչպես նաև այն մասին, թե ինչպես է թիմն արձագանքել ակումբի սեփականատիրոջ հիվանդության բոթին։ Այս մասին տեղեկանում ենք arnsport.am-ից:
«Նա տևական ժամանակ չէր գալիս մարզաբազա։ Բնականաբար, մենք սկսեցինք հարցուփորձ անել, պարզել, թե ինչ է պատահել։ Ինչ-որ պահի մեզ ասացին ճշմարտությունը։ Դա իսկական շոկ էր մեզ համար։ Տղաների հետ, իհարկե, մշտապես քննարկում էինք և աղոթում։ Տա Աստված, որ նրա հետ ամեն լավ լինի։ Այն ամենը, ինչ նա արել է մեզ համար… Ես կասեի՝ նա հայր է մեզ համար»,- նշել է Սպերցյանը «Կրասնոդար․ ճանապարհ դեպի չեմպիոնություն» վավերագրական ֆիլմում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական մամուլում տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ Գալիցկու մոտ գրանցվել է քաղցկեղի կրկնություն (ռեցիդիվ), և բժիշկները «Կրասնոդարի» սեփականատիրոջն առանձնապես հուսադրող ախտորոշում չեն տվել։
