Ինչու՞ էր Փաշինյանը խոնարհ հարսի պես լսում կաթողիկոսի անունը 

Նիկոլ Փաշինյանի անսպասելի այցելությունը Սևանի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու Արտաքսման կիրակի օրվա պատարագին, որի ընթացքում հնչել է Գարեգին Բ-ի անունը՝ նախընտրական շոու՞, դիրքերի զիջու՞մ, թե՞ սադրանք է։ Կարծում եմ երեքն էլ չկան, քանի որ շոուի կամ նախընտրական PR- ի դեպքում քարոզչությունը պետք է տեսանելի լիներ, նախապես կազմակերպված մեդիա ուղերձ, շեշտադրում կամ քարոզչական որևէ բաղադրիչ, իսկ այցը անսպասելի էր։ Դիրքերի զիջում չէ, որովհետև նման դեպքում պետք է լիներ հռետորաբանության մեղմացում, հրապարակային ընդունում նախկին դիրքորոշման սխալի մասին կամ քաղաքական կոնկրետ քայլ, օրինակ օրենսդրական կամ վարչական գործողություն։

Զիջումը սովորաբար արվում է ճնշման տակ։ Այստեղ մենք չենք տեսնում ճնշման ֆոն, որտեղ իշխանությունը ստիպված էր գնալ եկեղեցի «հաշտության» համար։ Սադրանք չէ, որովհետև նման ժամանակ կտեսնեինք  հրապարակային հայտարարություն, ակնարկ կամ սիմվոլիկ ժեստ, փորձ եկեղեցական կարգի վրա ազդեցություն ունենալու։ Նման փորձեր չեղան։ և պատարագը ընթացել է բնականոն, կանոնակարգված ձևով, առանց խախտման։ 

Իսկ ո՞րն էր նպատակը։ Ավելի հավանական է, որ սա տարածք չզիջելու շարժում է, քան շոու, քաղաքական զիջում կամ սադրանք։ Փաշինյանը՝ պարտվելով Եկեղեցու դեմ հնարավոր արշավում և հասկանալով, որ ընդդիմությունը այդտեղ դիրքեր է գրավում ու ինքը դուրս է մնում, փորձում է իր դիրքերը ամրացնել։ Նա տեսնում է, որ Եկեղեցին մնում է ընդդիմության տարածքում, ու ժողովուրդը համախմբվում է Եկեղեցու շուրջը։ Նա իր քայլով ասում է՝ ես դուրս չեմ մղվում Եկեղեցուց և ժողովրդի հետ եմ։ Նա հոգևոր ու մշակութային տարածք է ուզում գրավել։ Եկեղեցին դիտարկում է որպես արժեքային կապիտալ, որին կառչում է՝ իր իշխանությունը, աթոռը պահելու համար։ Սա ոչ զիջում է, ոչ բաց պայքար։ Ավելի շատ քարտեզի վրա իր կետը պահելու գործողություն է։

Համոզվել է, որ ուժով չի կարող հաղթել։ Եկեղեցական տարածքը նաև քաղաքական սիմվոլիկ տարածք է։ Ով այդ դաշտից դուրս է մղվում, կորցնում է ոչ թե ընտրական տոկոսներ, այլ արժեքային կապիտալ։ Իսկ Փաշինյանի արժեքային կապիտալը իր աթոռն է։ Այդ պատճառով նա խոնարհ հարսի պես լսում էր կաթողիկոսի անունը և ձայն չէր հանում։ Սա ժամանակավոր սառեցման քաղաքականություն է։


Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 409 անգամ
Լրահոս
«Սարսափելի թվեր․ Փաշինյանն ու Պապոյանը դա փաթաթեցին մեր վզին»․ տնտեսագետ Ռոլանդ Մարտիրոսյան (video) Սրանց մենք քշելու ենք․ Աղվան Վարդանյան (video) Արշակ սրբազանին այսպիսի մեծ ցավ պատճառելու համար գիտե՞ք՝ ոնց եք պատասխան տալու. Զարուհի Փոստանջյան (video) Ձեզ ասում եմ՝ այդ խնդիրը հնարավոր է լուծել․ Լևոն Քոչարյանը՝ գյումրեցիներին (video) #ՀԻՄԱ․ «Համատարած կրակոցներ, մահեր․ ի՞նչ մեծ աղետից են հենց հիմա մեզ շեղում»․ Զարուհի Փոստանջյան (video) ԱՄՆ-ի խայտառակ ցինիկությունը․ ի՞նչ է սպասվում Իրանի դեմ․ Հայկ Նահապետյան (video) Տենց ա անում, որ նորից ընտրվի՝ Երևանն էլ տա, դուրս գա փախչի․ քաղաքացի (video) Վիճաբանություն պարեկների և փաստաբան Ռոման Երիցյանի միջև (video) Ինչու՞ էր Փաշինյանը խոնարհ հարսի պես լսում կաթողիկոսի անունը  Մենք շատ պատասխանատու փուլ ենք մտնում. Սեյրան Օհանյանը՝ Գյումրիում (video) ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը սպառնում է Տեր Օշինին. փաստաբան Ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և էլեկտրական «Volkswagen ID.4»-ը «Մեզ հիմարի տեղ եք դրե՞լ․․․»․ Արթուր Սարգսյանը՝ դատավորին (video) Բագրատ Սրբազանը հունից դուրս եկավ․ «Սրա պատասխանը տալու եք» (video) «Իմ ընկերներին տարել եք մահվան, իմ բերանը չե՛ք կարող փակել»․ պատերազմի մասնակից (video) Կյանքից հեռացել է օպերային երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանը Հնդկաստանն Իրանում գտնվող իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել երկիրը Ի՞նչ ձեռքբերումներ եք ունեցել, որ հիմա էլ ուզում եք պահել․ Իշխան Սաղաթելյանը՝ իշխանականներին (video) Տիգրան Աբրահամյանը հանդիպել է Խաչիկ Գալստյանին ու Վազգեն Սաղաթելյանին Ի՞նչ խոստացավ Իշխան Սաղաթելյանը գյումրեցիներին (video) Մեքսիկայում անկարգությունների մեծ ալիք է սկսվել խոշորագույն նարկոկարտելի ղեկավարի սպանությունից հետո Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից հնարավոր «սահմանափակ հարվածը» որակել է որպես ագրեսիա ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Շահումյան գյուղում ինչի՞ են արժանացել հերոսների նկարները (video) Ասել եմ, ասում եմ՝ ՔՊ-ականներն ինձ համար հայրենավաճառ են. Տեր Օշին «Պատվերով են սպա*ել, ակնհայտ է․․․»․ Մեսրոպ Առաքելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am