Ծեծկռտուք և վիճաբանություն Վայոց ձորի մարզում. կան վիրավորներ

Հունվարի 7-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում, Վայքի և Եղեգնաձորի բժշկական կենտրոններից ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ նշված բժշկական կենտրոններ են տեղափոխվել մարմնական վնասվածքներով քաղաքացիներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցներ մեկնած ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետի՝ ծառայության գծով տեղակալ Սուրեն Միրզոյանի, Եղեգնաձորի ոստիկանության պետ Գրիգոր Գևորգյանի, և Հայաստանի քննչական կոմիտեի Վայոր ձորի մարզային քննչական վարչության պետ Կամո Սահակյանի և նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Հարությունյանի գլխավորությամբ, պարզել են. Եղեգնաձորի հիվանդանոց է տեղափոխվել Շատին գյուղի բնակիչ, 22-ամյա Դավիթ Մարտիրոսյանը, իսկ Վայքի բժշկական կենտրոն է տեղափոխվել Շատին գյուղի բնակիչ Մոսի Հովհաննիսյանը: Վերջինս ստացել է կոտրվածքներ, իսկ Դ. Մարտիրոսյանը մեջքի կողմից՝ աջ կրծքավանդակի հատվածում, կտրած վերք: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Շատին գյուղի վարչական տարածքում գտնվող «Հոստան» կոչվող թաղամասից: Գ. Շամշյանի տեղեկություններով, նրանց և մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը կապված է եղել 2017 թվականի նոյեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ, և այսօր վիճաբանությունն ու ծեծկռտուքն էլ կարծես թե լինի «մի կաթիլ մեղրի» պատմություն: Փաստի առթիվ Վայոց ձորի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա. Հարությունյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վիճաբանւթյան մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: Տեղեկությունները, թե Շատին գյուղում պայթյունավտանգ իրավիճակ է, չափազանցված է: Այն չի համապատասխանում իրականությանը, իրավապահները տիրապետում են տեղում օպերատիվ իրավիճակին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G»-ն, «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը և 2 «Nissan»-ները Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը Զախարովայի կոշտ արձագանքը Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին 4 բալանոց երկրաշարժ է եղել Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Մահացել է հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին Բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է Արմեն Գյոզալյանն ազատվել է պաշտոնից Փաշինյանի առաջարկությամբ բանակային կորպուսների նոր հրամանատարներ են նշանակվել Ինչո՞ւմ են մեղադրում Ռուբեն Հակոբյանին Թե ինչպե՞ս ստացվեց՝ ընտրություններից առաջ ՔՊ-ն բարձրացրեց ՍԴ կազմի աշխատավարձերը. Արթուր Միքայելյան (video) Ես ինձ չէի հարգի, եթե Արման Ծառուկյա՛ն, սա քեզ չասեի․ Աշոտ Անդրեասյան (video) Պուտինը մեծ խաղադրույք է արել․ ամիսների հարց է․․․ վերլուծաբան (video) Ինչո՞ւ է իշխանությունը հենց նախընտրական ժամանակաշրջանում «հիշել» ՍԴ դատավորների աշխատավարձը բարձրացնելու մասին. Միքայելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am