Մարտին կորոշվի Մխիթարյանի ապագան. ի՞նչ են քննարկելու գործակալն ու «Ինտեր»-ի ղեկավարությունը

«Ինտերը» դիտարկում է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը ևս մեկ տարով երկարաձգելու տարբերակը:


FcInterNews.it-ի տեղեկություններով՝ նոր համաձայնագիրը ենթադրում է աշխատավարձի մոտ 20% կրճատում և ֆուտբոլիստի կարգավիճակի փոփոխություն թիմում:

Թեև ընթացիկ մրցաշրջանը հայ ֆուտբոլիստի համար լավագույններից չէ «ներաձուրիի» կազմում, նա շարունակում է վճռորոշ ազդեցություն ունենալ խաղադաշտում։ Դրա վառ ապացույցը Ա Սերիայի շրջանակում «Լեչչեի» դեմ կայացած արտագնա հանդիպումն էր: Դուրս գալով փոխարինման՝ Մխիթարյանը փոխեց խաղի ընթացքը՝ տուգանային հրապարակում խառնաշփոթից հետո կատարած հուժկու հարվածով հաղթանակ պարգևելով միլանյան ակումբին։ Սա նրա երկրորդ գոլն էր ընթացիկ առաջնությունում, որն օգնեց «Ինտերին» տոնել 7-րդ անընդմեջ հաղթանակը Ա Սերիայում և 9-րդը՝ արտագնա խաղերում։ Նա կարող էր նաև գոլային փոխանցման հեղինակ դառնալ, եթե Ֆեդերիկո Դիմարկոն անվրեպ իրացներ ստեղծված պահը։

Միլանյան ակումբի ղեկավարությունը հասկանում է, որ հունվարին իր 37-ամյակը բոլորած կիսապաշտպանին խելամտորեն օգտագործելու և ֆիզիկապես չծանրաբեռնելու դեպքում՝ նա կարող է դեռ մեծ օգուտ տալ թիմին։ Նոր պայմանագրով նախատեսվում է Մխիթարյանին վերապահել ավելի շատ ռոտացիոն (պահեստային), բայց չափազանց կարևոր խաղացողի դեր։ Ակումբում գնահատում են նրա փորձը, որը դրական է անդրադառնում թիմի վրա թե՛ խաղադաշտում, թե՛ հանդերձարանում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև բանակցությունները կսկսվեն մարտին. արդեն նախատեսված է «Ինտերի» ղեկավարության հանդիպումը Մխիթարյանի գործակալ Ռաֆայելա Պիմենտայի հետ։ Սա կլինի առաջին հստակ քայլը՝ քննարկելու մեկամյա պայմանագրի մանրամասներն ու հասկանալու՝ արդյոք հնարավոր է գալ ընդհանուր հայտարարի հայ ֆուտբոլիստի՝ Միլանում մնալու հարցում։

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը միլանյան գրանդի կազմում մասնակցել է 26 հանդիպման` դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցմսն հեղինակ։

 
Աղբյուրը`ArmSport.am

դիտվել է 250 անգամ
Լրահոս
Հասել ենք մի կետի․ «դիերը հաշվելու ժամանակն է»․ Անժելա Թովմասյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը թոշակառուներին «գերի է վերցրել»․ Մեսրոպ Առաքելյան (video) «Արմատախի՛լ արեք անձնասիրությունը, մաքրեք ձեր սրտերը»․ Վահան Սրբազանի խոսքը (video) Խաղաղության խորհրդի տնօրենը կհանդիպի ԵՄ բարձրաստիճան դիվանագետների հետ Փեզեշքիանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցություններում հուսադրող ազդանշանների առկայության մասին «Փաշինյանը, ով եղել է միջակ լրագրող, այնպիսի «պուպուշ» կերպար է ստեղծել, որ մարդկանց թվում է՝ գործ ունեն մի հրաշք անձնավորության հետ». Արմեն Հովասափյան Նիկոլին հենց այդ ժամանակ «կզացրին»․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Կարձանագրվեն ձմեռային առավելագույն և նվազագույն ջերմաստիճանների նոր ռեկորդներ․ Ազիզյան Վերջին 8 տարիների ընթացքում ՀՀ պետական պարտքի միջին տոկոսը բարձրացել է 2,3%-ով․ Մեսրոպ Առաքելյան Փաշինյա՛ն, դե ասեք՝ «հորս արև» կռուցել ենք․ Մեսրոպ Մանուկյան (video) Աջափնյակում սպшնության և սպшնության փորձի դեպքի մասնակիցներից մեկը կալանավորվել է, 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք Մարտին կորոշվի Մխիթարյանի ապագան. ի՞նչ են քննարկելու գործակալն ու «Ինտեր»-ի ղեկավարությունը «ՀԷՑ–ը կտոր–կտոր կանեն, վերջը վարի կտան». Տավուշեցիներ (video) Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկին կաշառք տալու համար. նախաքննությունն ավարտվել է Մահվան ելքով վրաերթ՝ Եղեգնաձորում․ հետիոտնը փողոցն անցել էր չթույլատրելի հատվածով Պետք է փոխել ընտրարշավի թե´ տրամադրությունները, թե´ բովանդակությունը, հակառակ դեպքում ոչ թե Գյումրի-2, նույնիսկ Երևան-1 էլ չենք ունենալու․ Վահե Հովհաննիսյան Իշխանափոխություն ինչու՞ է անհրաժեշտ անել․ ծանր վիճակ է սպասվում. Հովհաննես Ավետիսյան (video) Պուտինը սկսել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Զելենսկի Դուք այս խայտառակությունը տեսե՛ք․ Արթուր Չախոյան (video) Կարմիր գծերի թանկացումը․ հարված վարորդի գրպանի՞ն, թե՞ չհաշվարկված բեռ քաղաքային բյուջեի համար. Hetq.am Իրանում սկսվել է զանգվածային ուսանողական բողոքի ցույցերի նոր փուլ Ինչ ասացին Լևոն Քոչարյանին Գյումրիում․․․ (video) Երևան-Աբովյան ճանապարհին բախվել են ուղևորատար «ԳԱԶել»-ը և «Նիսան»-ը․ 3 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց Իրանի դեմ նոր պատերազմ կսկսվի՞, ինչ նոր զարգացումներ կան․ Հովհաննես Ավետիսյան (video) Երբ ուսուցիչը կանգնած է սոցիալական անորոշության առաջ, կրթական ցանկացած բարեփոխում դառնում է ձևական. պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am