Զելենսկին մեղադրել է Պուտինին երրորդ համաշխարհային պատերազմ սկսելու մեջ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին երրորդ համաշխարհային պատերազմ սկսելու մեջ՝ նշելով, որ դրան պատասխանելու միակ տարբերակը ռազմական ու տնտեսական ճնշումը մեծացնելն է, ինչը կարող է ստիպել ռուսական կողմին հետքայլ անել։ Այս մասին նա խոսել է BBC-ին տված հարցազրույցում։

 Զելենսկին նշել է, որ դեմ է Պուտինի պահանջների կատարմանը, մասնավորապես՝ ուկրաինական զորքերը ռազմավարական շրջաններից դուրս բերելու պահանջին։

«Այսօր Պուտինին կանգնեցնելը, Ուկրաինան օկուպացնելու գործում նրան խոչընդոտելն աշխարհի հաղթանակն է լինելու»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Նա պնդել է, որ ուկրաինական բոլոր տարածքները հետ բերելը միայն ժամանակի հարց է։

«Եթե դա անենք այսօր, դա կնշանակի կորցնել մեծ թվով մարդկանց, միլիոնավոր մարդկանց, քանի որ մյուս բանակն ավելի մեծ է։ Մենք հասկանում ենք այդ քայլերի արժեքը։ Բացի այդ, մենք նաև չունենք համապատասխան քանակի զենք։ Դա արդեն կախված է ոչ միայն մեզնից, այլև մեր գործընկերներից»,- հայտարարել է Զելենսկին։

Նա տեղեկացրել է, որ դեռևս չի որոշել՝ կրկին կառաջադրվի նախագահական ընտրություններում, թե ոչ։Ուկրաինայում նախագահական ընտրությունները նախատեսված էին 2024 թվականին, բայց դրանք անհնար դարձան, քանի որ օրենքն արգելում է քվեարկել ռազմական դրության ժամանակ, որը մտցվել էր Ռուսաստանի հարձակումից հետո։

Զելենսկիի խոսքով՝ ընտրությունների անցկացումը տեխնիկապես հնարավոր է, եթե Ուկրաինան ժամանակ ունենա համապատասխան փոփոխություններ կատարել իր օրենքներում։ Բայց նախ, նախագահի խոսքով, Ուկրաինան պետք է ստանա անվտանգության երաշխիքներ։

դիտվել է 55 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Նիկոլը թոշակառուներին «գերի է վերցրել»․ Մեսրոպ Առաքելյան (video) «Արմատախի՛լ արեք անձնասիրությունը, մաքրեք ձեր սրտերը»․ Վահան Սրբազանի խոսքը (video) Նիկոլին հենց այդ ժամանակ «կզացրին»․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Վերջին 8 տարում ՀՀ պետական պարտքի միջին տոկոսը բարձրացել է 2,3%-ով․ Մեսրոպ Առաքելյան Փաշինյա՛ն, դե ասեք՝ «հորս արև» կռուցել ենք․ Մեսրոպ Մանուկյան (video) Աջափնյակում սպшնության և սպшնության փորձի դեպքի մասնակիցներից մեկը կալանավորվել է, 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք Մարտին կորոշվի Մխիթարյանի ապագան. ի՞նչ են քննարկելու գործակալն ու «Ինտեր»-ի ղեկավարությունը «ՀԷՑ–ը կտոր–կտոր կանեն, վերջը վարի կտան». Տավուշեցիներ (video) Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկին կաշառք տալու համար. նախաքննությունն ավարտվել է Մահվան ելքով վրաերթ՝ Եղեգնաձորում․ հետիոտնը փողոցն անցել էր չթույլատրելի հատվածով Պետք է փոխել ընտրարշավի թե´ տրամադրությունները, թե´ բովանդակությունը, հակառակ դեպքում ոչ թե Գյումրի-2, նույնիսկ Երևան-1 էլ չենք ունենալու․ Վահե Հովհաննիսյան Իշխանափոխություն ինչու՞ է անհրաժեշտ անել․ ծանր վիճակ է սպասվում. Հովհաննես Ավետիսյան (video) Պուտինը սկսել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Զելենսկի Դուք այս խայտառակությունը տեսե՛ք․ Արթուր Չախոյան (video) Կարմիր գծերի թանկացումը․ հարված վարորդի գրպանի՞ն, թե՞ չհաշվարկված բեռ քաղաքային բյուջեի համար. Hetq.am Իրանում սկսվել է զանգվածային ուսանողական բողոքի ցույցերի նոր փուլ Ինչ ասացին Լևոն Քոչարյանին Գյումրիում․․․ (video) Երևան-Աբովյան ճանապարհին բախվել են ուղևորատար «ԳԱԶել»-ը և «Նիսան»-ը․ 3 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց Իրանի դեմ նոր պատերազմ կսկսվի՞, ինչ նոր զարգացումներ կան․ Հովհաննես Ավետիսյան (video) Երբ ուսուցիչը կանգնած է սոցիալական անորոշության առաջ, կրթական ցանկացած բարեփոխում դառնում է ձևական. պատգամավոր «Օրվա կուրսով մանդատի վաճառական Արամ Սարգսյանի թաղապետի խայտառակությունը»․ Արթուր Չախոյան (video) Զելենսկին մեղադրել է Պուտինին երրորդ համաշխարհային պատերազմ սկսելու մեջ «Վերջում գնալու են Ռուսաստանին ասեն՝ արի մեզ փրկի»․ վանաձորցիներ (video) Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով #ՈՒՂԻՂ․ «Ադրբեջանցիները մտան Երևան․ հունիսի 7-ը՝ ճակատագրական»․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am