Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքից հատված՝ Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու վերաօծման առիթով

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքից հատված՝ ասված Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու վերաօծման առիթով.

«Այսօր եկեղեցին ներկայանում է մեզ ամենքիս նորովի` բարեզարդված գավիթով և նրանում կառուցված Սուրբ Խորանով: Այս սրբազան խորանի վրա Սուրբ Պատարագ պիտի մատուցվի և Սուրբ Հաղորդություն բաշխվի հավատացյալ Մեր զավակներին՝ Տիրոջով կյանք ունենալու և առավել ևս ունենալու: «Խորան սրբութեան կանգնեցաւ Սուրբ Եկեղեցի, եւ Քրիստոս ի սմա պատարագեալ»,- օրհնաբանում է շարականագիրը։ Հոգևոր կյանքի շինության ու պայծառության համար հավատացյալներիդ համախմբումն այս սուրբ եկեղեցում և ընդհանրական աղոթքն առատացնելու են աստվածային օրհնություններն ու պարգևները ձեր կյանքում, ամրապնդելու են ձեր միաբանությունը, հոգևոր միասնության և եղբայրասիրության ոգին։

Սիրելիներ, Մենք քաջ գիտենք հավատավոր աշտարակցիներիդ աստվածսիրության ու եկեղեցանվիրումի մասին։ Այդ ոգին ձեզ է փոխանցվել բարեպաշտ ձեր հայրերից։ Աշտարակի տարածաշրջանում մեր պատմական ու հնամենի եկեղեցիների առկայությունը վառ վկայությունն է դարերի ընթացքում այստեղ սուրբ խորանների առջև Քրիստոսին աղոթող մեր ժողովրդի զավակների հավատքի զորության մասին:

Առ Աստված ապավինությամբ և հավատավոր այսպիսի ընթացքով մեր Քրիստոսասեր նախնիները մնացել են հոգով քաջարի ու հաղթանակներ կերտել՝ անաղարտ պահելով մեր հայրերի սրբազան հավատքը, հոգևոր ու ազգային մեր ժառանգությունը, մեր սուրբ ավանդույթներն ու սովորույթները:

Հիրավի, այն ժողովուրդը, որ որդեգրվում է Աստծուն և դառնում Աստծո ժողովուրդ, ապրում որպես զավակը Երկնավոր Հոր, արժանանում է տերունական շնորհների, կորով ու զորություն ստանում՝ հաղթահարելու ժամանակների փորձությունները։ Համաժողովրդական մեր պայքարների ու հերոսամարտերի, մշակույթի ու դպրության զարգացման և ազգային առաջընթացի գործում նաև Աշտարակ պատմական այս քաղաքից սերված հայորդիներն են մեծ ներդրում բերել, որոնց հավաքական պատկերը կարելի է տեսնել մեր խրոխտ ու քաջարի Ներսես Աշտարակեցի երանաշնորհ Հայրապետի, գրականության ու մշակույթի երախտարժան գործիչներ Սմբատ Շահազիզի, Պերճ Պռոշյանի վառ կերպարների մեջ»:

22.02.2020
Արագածոտնի թեմ, Աշտարակ

դիտվել է 151 անգամ
Լրահոս
Մարտին կորոշվի Մխիթարյանի ապագան. ի՞նչ են քննարկելու գործակալն ու «Ինտեր»-ի ղեկավարությունը «ՀԷՑ–ը կտոր–կտոր կանեն, վերջը վարի կտան». Տավուշեցիներ (video) Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկին կաշառք տալու համար. նախաքննությունն ավարտվել է Մահվան ելքով վրաերթ՝ Եղեգնաձորում․ հետիոտնը փողոցն անցել էր չթույլատրելի հատվածով Պետք է փոխել ընտրարշավի թե´ տրամադրությունները, թե´ բովանդակությունը, հակառակ դեպքում ոչ թե Գյումրի-2, նույնիսկ Երևան-1 էլ չենք ունենալու․ Վահե Հովհաննիսյան Իշխանափոխություն ինչու՞ է անհրաժեշտ անել․ ծանր վիճակ է սպասվում. Հովհաննես Ավետիսյան (video) Պուտինը սկսել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Զելենսկի Դուք այս խայտառակությունը տեսե՛ք․ Արթուր Չախոյան (video) Կարմիր գծերի թանկացումը․ հարված վարորդի գրպանի՞ն, թե՞ չհաշվարկված բեռ քաղաքային բյուջեի համար. Hetq.am Իրանում սկսվել է զանգվածային ուսանողական բողոքի ցույցերի նոր փուլ Ինչ ասացին Լևոն Քոչարյանին Գյումրիում․․․ (video) Երևան-Աբովյան ճանապարհին բախվել են ուղևորատար «ԳԱԶել»-ը և «Նիսան»-ը․ 3 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց Իրանի դեմ նոր պատերազմ կսկսվի՞, ինչ նոր զարգացումներ կան․ Հովհաննես Ավետիսյան (video) Երբ ուսուցիչը կանգնած է սոցիալական անորոշության առաջ, կրթական ցանկացած բարեփոխում դառնում է ձևական. պատգամավոր «Օրվա կուրսով մանդատի վաճառական Արամ Սարգսյանի թաղապետի խայտառակությունը»․ Արթուր Չախոյան (video) Զելենսկին մեղադրել է Պուտինին երրորդ համաշխարհային պատերազմ սկսելու մեջ «Վերջում գնալու են Ռուսաստանին ասեն՝ արի մեզ փրկի»․ վանաձորցիներ (video) Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով #ՈՒՂԻՂ․ «Ադրբեջանցիները մտան Երևան․ հունիսի 7-ը՝ ճակատագրական»․ Հայկ Նահապետյան (video) Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի Զովունում կրակոցի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 31-ամյա տղամարդը մահացել է Սևանում 20-ամյա տղային սպանած անչափահասները կալանավորվել են Աղքատության, վախի, բանականության մահվան և արդարության մասին. Հովհաննես Ավետիսյան (video) Հայր Ռուբենը հավատացյալներին փոխանցեց Արտաքսման կիրակիի խորհուրդը Դատախազությունը պահանջում է Միհրան Դավթյանից բռնագանձել 20 անշարժ և շարժական գույքեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am