Կարևոր չէ, թե ով քանի մանդատ կստանա, այլ թե ինչ ներուժ կձևավորվի․ «Միասին» շարժումը վերջնական որոշում չունի ընտրություններին մասնակցության ձևաչափի շուրջ

«Միասին» շարժումը որոշում ունի մասնակցելու ընտրություններին։ Մենք այս պահին համագործակցում ենք «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության հետ, սակայն դա դեռ չի նշանակում, որ վերջնական որոշում ունենք ընտրություններին մասնակցելու այս ձևաչափով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց շարժման համակարգող Արամ Սարգսյանը։

 


«Մենք կարևորում ենք այն գաղափարը, որ անհրաժեշտ է հավաքական կազմ ձևավորել, որպեսզի իրականում միավորվի ներուժը, որովհետև խոսքը միայն այս թիմին իշխանությունից հեռացնելու մասին չէ, այլ նաև կառավարման համակարգ ձևավորելու մասին է։

Հիմա կարևորն այն չէ, թե ով ինչքան մանդատ կստանա, այլ այն, թե այդ համախմբման արդյունքում ինչպիսի ներուժ կձևավորվի։ Եթե այս ամենը այդպես շարունակվի և բանակցությունների արդյունքում գանք համաձայնության, ապա կհայտարարենք ձևաչափի վերաբերյալ։ Այս պահին ասել, որ վերջնական որոշում կա, ճիշտ չի լինի։

Ամեն դեպքում, եթե խոսքը «Նոյյան տապան» ձևավորելու մասին է, ապա դա լրիվ այլ սկզբունք է։ Կրկնեմ՝ ոչ թե մանդատն է գլխավորը, այլ այն, որ առաջին հերթին կարողանանք միավորել ուժերը։


Մենք առաջարկում ենք ստորագրել երեք կետից բաղկացած հուշագիր, որով բոլոր ընդդիմադիր ուժերը կգան համաձայնության առանցքային հարցերի շուրջ։ Առաջիկայում կհրապարակենք այդ կետերը, որից հետո պարզ կլինի, թե ովքեր կկարողանան ապագայում ձևավորել կոալիցիա կամ այն քաղաքական միավորումը, որը կարող է պատասխանատվություն վերցնել կառավարման համակարգի համար։

Սա շատ ավելի բարդ և խորքային հարց է, քան այն, թե ով քանի մանդատ կամ ինչ պաշտոն կունենա։ Այստեղ դրված է ամենագլխավոր հարցը՝ այս իշխանությունը մնալո՞ւ է, թե՞ չի մնալու։ Եթե մնալու է, ապա ի՞նչ նշանակություն ունի, թե քանի մանդատ ես ունենալու։ Եթե գլխավոր հարցը չլուծվի, մնացյալը անիմաստ կլինի»։

Նա ընդգծեց, որ ակնհայտ է, որ ոչ մի առանձին քաղաքական միավոր չի կարող ապահովել 50+1 ձայն։ «Այս պայմաններում միանշանակ պահանջվում է ընդդիմադիր ուժերի կոալիցիոն իշխանության ձևավորում»։

դիտվել է 245 անգամ
Լրահոս
Առեղծվածային մահվան դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանի կենտրոնական հրապարակում այսօր 20–ամյա երիտասարդի են սպանել Արմավիրի բանտ տանող ճանապարհի ցուցանակի վրա քաղաքացու մարմին է կшխված եղել ՀՀ ԱԱԾ-ի պարզաբանումն ինձ հիշեցնում է դասական անեկդոտը․ Նաիրի Հոխիկյան Ռուսաստանից Վրաստան անցած տասնյակ բեռնատարների վարորդների փետրվարի 12-ից թույլ չեն տալիս ուղևորվել Հայաստան ԲԴԽ-ն փաստաբանանների նկատմամբ «խաչակրաց արշավանքի» նախադրյալ է ստեղծում․ Էդուարդ Սարիբեկյան Իրանը բացառել է հարստացված ուրանի արտահանումը երկրից 2018-ից մինչ այսօր Նիկոլ Փաշինյանի օգտագործած զենքն է Դու ուրիշ փողոցի անուն չգիտե՞ս: Թբիլիսյան խճուղով դրան տարեք Սեւանի դաչա Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել 46 ռուսաստանցու և Իրանի 2 քաղաքացու նկատմամբ Որևէ կերպ պետք է արդարացնել սեփական գոյությունը․ Արթուր Ղամբարյանը՝ ԲԴԽ հայտարարության մասին Իրանը զիջման չի գնա․ Արաղչի Քչերը գիտեն, որ էդ գաղափարի հեղինակը Անաստաս Իվանովիչն (Միկոյանը) է եղել, ով Մաո Ձեդունի մերձավորն էր, ու հիմք է դրել «չինական կոմունիզմ» ասվածին. Հովասափյան Չարլզ III-ը կաջակցի եղբորը իրավահաջորդությունից հեռացնելու որոշմանը․ The Times Գերմանական Թյուրինգիայի հայ համայնքի նախագահը քրեական հայց է ներկայացրել ընդդեմ Ալիևի Բակո Սահակյանի որդին` Տիգրանը, Բագրատ Սրբազանի համար հանձնուք է տարել բանտ... Կարևոր չէ, թե ով քանի մանդատ կստանա, այլ թե ինչ ներուժ կձևավորվի․ «Միասին» շարժումը վերջնական որոշում չունի ընտրություններին մասնակցության ձևաչափի շուրջ Մեր հանճարեղ կառավարությունը նորից զբաղված է Ազգային «բեսեդկայի» կերպարների փողոցային «ռազբորկաներով»․Արթուր Խաչիկյան Իրանը չի զիջի համաշխարհային տերությունների ճնշման տակ․ Փեզեշքիան ՆԱՍԱ-ն նախատեսում է մարտի սկզբին տիեզերագնացներ ուղարկել Լուսին Հորդանանը քննադատել է գրեթե ողջ Մերձավոր Արեւելքի հանդեպ Իսրայելի իրավունքի մասին ԱՄՆ դեսպանի հայտարարությունը Թրամփի վարչակազմը նախատեսում է վերաբացել Դամասկոսում ԱՄՆ դեսպանությունը Երբ մարդ ուժեղ է լինում, հանգիստ է լինում, մենք գիտենք, թե ինչպես են մարդկանց վախեցնում, սպառնում. Լևոն Քոչարյան Հորմուզի նեղուցում իրականացվող զորավարժությունների ժամանակ Իրանը զենիթային հրթիռ է փորձարկել Փարիզի քաղաքապետը Կիեւին գեներատորներ է նվիրաբերել Մոսկվայում փետրվարի 22-ի և 23-ի եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարված
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am