Այսօր՝ փետրվարի 21-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:20-ի սահմաններում Եղվարդի խճուղում՝ Միկոյան 64/1 շենքի դիմաց բախվել են 36-ամյա Միքայել Մ.-ի առանց համարանիշի մոտոցիկլն ու Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Արգամ Ք.-ի վարած «Skoda» մակնիշի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը, ում առաջինը օգնության են հասել «Skoda»-ի վարորդը, քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Գրիգոր Պալյանը ու կրտսեր պարեկ Արմեն Ստեփանյանը։Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝բաժնի պետի տեղակալ Արմեն Հովհաննիսյանի և ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան և մոտոցիկլը տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մոտոցիկլավարը զրկված է եղել այն վարելու իրավունքից։
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը