Ո՞ր դեպքում ՔԿՀ ծառայողը հավելավճար ստանալու իրավունք ձեռք չի բերի. նախագիծ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում։ Քրեակատարողական ծառայողների ատեստավորման համակարգը բարելավելու նպատակով Արդարադատության նախարարի՝ 2025 թվականի օգոստոսի 14-ի N 530-Ա հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի ներկայացրած առաջարկությունների ամփոփման արդյունքում մշակվել է «Քրեակատարողական ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Օրենքի 20.1 հոդվածի համաձայն՝ «Քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբերի ծառայողների ատեստավորումն անցկացվում է հավելավճար հաշվարկելու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու նպատակով»: Այսպես, գործող իրավակարգավորումների պայմաններում ատեստավորման ինստիտուտը հիմնականում դիտարկվում է որպես խրախուսման կամ հավելավճարի հաշվարկման մեխանիզմ։ Միևնույն ժամանակ հստակ ամրագրված չէ ատեստավորման առանցքային նպատակը՝ զբաղեցրած պաշտոնին ծառայողի համապատասխանության գնահատումը։ Մինչդեռ, համակարգում ատեստավորումը պետք է հանդիսանա ոչ միայն վարձատրության, այլև ծառայողի՝ իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանության վերահսկման գործիք։ Եթե օրենքով հստակ չի ամրագրվում, որ ատեստավորումը նպատակ ունի գնահատել ծառայողի համապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին, ապա այն փաստացի վերածվում է միայն հավելավճարի տրամադրման ընթացակարգի՝ զրկվելով բովանդակային նշանակությունից։

Պաշտոնների տարբեր խմբեր ենթադրում են տարբեր ծավալի լիազորություններ, տարբեր մակարդակի պատասխանատվություն և տարբեր մասնագիտական պատրաստվածություն։ Առանց զբաղեցրած պաշտոնին համապատասխանության պարբերական գնահատման հնարավոր չէ արձանագրել, որ ծառայողը շարունակում է բավարարել իր զբաղեցրած պաշտոնին ներկայացվող պահանջներին՝ մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների տեսանկյունից։


Սա հաշվի առնելով՝ անհրաժեշտություն է առաջացել օրենքում հստակ ամրագրել, որ ատեստավորումն անցկացվում է զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը ստուգելու նպատակով: Դրանով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել նաև ատեստավորման արդյունքներով տրվող եզրակացության վերաբերյալ իրավական նորմում՝ ամրագրելով, որ ատեստավորման արդյունքում կայացվում է հետևյալ եզրակացություններից մեկը՝ համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին և ենթակա է հավելավճար հաշվարկելու, համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին և ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը, համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ առանց հավելավճար հաշվարկելու, համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ առանց շարունակելու հավելավճարի հաշվարկումը, և չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

Նախագծով հստակ սահմանվում է նաև, որ վերահանձնման արդյունքում ատեստավորված ծառայողը հավելավճար ստանալու իրավունք ձեռք չի բերում:

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Ղեկավարության գլխում ա, որ մարդկանց աղքատ սարքեն․ քաղաքացի (video) Թշնամու հետ ինչ ընկերություն, ինչ ես խոսում․ քաղաքացիներ (video) Ի՞նչ ղեկավար, զինվորները զոհվում են, իրենք աթոռի կռիվ են տալիս․ Հարցում (video) Ռուբինյա՛ն, դուք ձեզ «ճղե՛ք», մեկ է… Դերենիկ Մալխասյան (video) «Փոքրիկ խմբակից նորից փորձում են ինքնահաստատվել իմ անվան վրա»․ Դավիթ Ղազինյան (video) Անդրանիկ Թևանյանի պատասխանը՝ իշխանականների կոշտ հայտարարությանը (video) #ՀԻՄԱ․ « Ով ուզում է երկնքից իջնի՝ Նիկոլը հունիսի 7-ից հետո չի լինելու». Դերենիկ Մալխխսյան (video) Նիկոլի հերթական սուտը բացահայտված է․ Արշակ Զաքարյանը մանրամասնում է (video) Մեզ ոչինչ չի խանգարելու․ Գագիկ Ծառուկյան (video) Վաղն Արդարադատության նախարարը «դուրս կթռներ պաշտոնից», եթե… Պարույր Հայրիկյան (video) Ի՞նչ է ասել Գագիկ Ծառուկյանը՝ մնացած ընդդիմադիր ուժերին (video) Այստեղ եմ 75 միլիոն ակնթարթ... Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից (video) Ի՞նչ հաջողությունների հասավ Իվանիշվիլու կողմից գլխավորած քաղաքական ուժը Վրաստանում վերջին 13 տարիների ընթացքում Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո Շիրակի մարզում քաղաքական դրդապատճառներով կին են ձերբակալել․ ո՞վ է նա Հայերենը մայրենի է միայն այն դեպքում և այն մարդկանց համար, ովքեր Աստծո հետ և Աստծո հանդեպ են հայախոս. Արմեն Աշոտյան ՇՏԱՊ. Ի՞նչ նոր ցուցումներ են տվել Փաշինյանին. Հովհաննես Ավետիսյան (video) ԱՄՆ Գերագույն դատարանը Դոնալդ Թրամփի մաքսատուրքերն անօրինական է ճանաչել «Դու ո՞վ ես, վաղը դառնալու ես ճիճուների կեր». Պարույր Հայրիկյան (video) Հայաստանում վարելահողերի շուրջ 50%-ը չի մշակվում․ ի՞նչ անել Դատավորների այս որոշումները ծանր հետևանքների են բերել․ Արա Զորհաբյան Ո՞ր դեպքում ՔԿՀ ծառայողը հավելավճար ստանալու իրավունք ձեռք չի բերի. նախագիծ Էդուարդ Հարությունյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ճակատենի դիրքերում Նիկոլ Փաշինյան, նայի՛ր․․․ սարսափելի պայմաններում են մարդիկ ապրում երեխաների հետ (video) «Արա՛, վա՞տ եք դուք, արա․․․ շակալների ոհմակ եք»․ Զոհրապ Բեկ-Գասպարենց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am