«Հրապարակ»․ Թե ինչպես է ՔՊ-ն լավ կառավարման պատրանք ստեղծում

ՔՊ-ական կառավարությունը վերջին ամիսներին փող է, որ տալիս է համայնքներին: Ինչքան կիսատ-պռատ մնացած ծրագրեր կան, հիշել են ու ակտիվորեն ֆինանսավորում են` լավ հասկանալով, թե ոնց են հեռավոր մարզերի բնակիչներն ուրախանալու, գնահատելու կառավարության ջանքերն ու քվեաթերթիկում մեծ ու յուղոտ «ծիտիկ» դնելու ՔՊ-ի տողում: 

Նկատենք, որ վերջերս կառավարության ոչ մի նիստ չի անցնում առանց գյուղերում սուբվենցիոն ծրագրերի համար փողեր հատկացնելու: Միանգամից 3 տարվա սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակով, վերջին իր նիստում կառավարությունը որոշեց 948 մլն 541 հազար դրամ հատկացնել, որը վերաբերում է 16 համայնքների 18 ծրագրերին: Ընդ որում, գումարը տրվում է մարզերի բնակիչների առաջնահերթ խնդիրների համար՝ ասֆալտ, ջրագիծ, ճանապարհ: Թե ինչ որակի աշխատանքներ են կատարվում, դա այլ հարց է: Բայց այս պահին մարդիկ հույս ունեն փրկվել ցեխից, կեղտից, ունենալ ջուր, ճամփա: 

Մանկապարտեզ է լինելու Մեծամոր համայնքի Շենավան գյուղում` 80 երեխայի համար նախատեսված: 21 թվականի արտահերթ ընտրություններից առաջ էլ այստեղ աշխատանքներ արեցին՝ առուները մաքրեցին ցեխից: Առհասարակ, ցեխից մարդկանց փրկելը շնորհակալ ու շահավետ գործ է` թանկ չէ, բայց անմիջապես գյուղացու օրհնությանն ես արժանանում, որովհետեւ կյանքը ցեխերում անտանելի է: Անգամ մայրաքաղաքի ու երեւանամերձ վայրերի բնակիչներն այս գարնանը համոզվեցին դրանում, էլ ուր մնաց՝ հեռավոր գյուղերի: Այս ընտրություններից առաջ ցեխից փրկվելու են Ապարանը՝ ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման շնորհիվ, Արմավիրի Արաքս գյուղը, որտեղ փողոց են սալիկապատում: Մարդիկ այստեղ վերջապես ձեւավորված մայթեզրեր կտեսնեն:

Արաքսի վարչական ղեկավարի գրասենյակից մեզ հայտնեցին, որ մայթեզրերը, այսպես կոչված՝ «բորդյուրը», կառուցվել է Րաֆֆու փողոցում, որը տանում է դեպի դպրոց ու մանկապարտեզ: Սեւակի փողոցը՝ ցեխի մեջ կորած, հետո են ասֆալտապատելու, դեռ չեն սկսել, Նժդեհի փողոցում էլ աշխատանքը սկսել են Նոր տարուց հետո, հիմա ավարտելու են: 

Առհասարակ, «ասֆալտ»-ն ամենակրկնվող բառն է ծրագրերում, լավագույն նախընտրական «ապրանքը»․ Արզնիի 5-րդ, 6-րդ, 11-րդ, 12-րդ, 15-րդ փողոցներում՝ ասֆալտ, Մալիշկայում՝ ասֆալտ, Նոյեմբերյանում՝ սալապատում տուֆով, Դիլիջանի Գետափնյա փողոցում՝ ասֆալտ, Ջրվեժում՝ վերջապես ասֆալտ, մի քիչ ասֆալտ՝ Սպիտակում: Մի մարզադաշտ՝ Ճոճկանում, Կոտայքի Ակունք գյուղում էլ կոյուղու ցանց կլինի: Գառնի, Գեղարդ, Գողթ գյուղերում նոր ջրագծեր կանցկացնեն,  Սիսիանի Աղիտու եւ Վաղատին, Աղվանի բնակավայրերի խմելու ջրագծերը կթարմացնեն, Տեղում, Կոռնիձոր եւ Վաղատուր բնակավայրերում խաղահրապարակներ եւ ժամանցի կենտրոններ կսարքեն, Քաջարանում շենք են նորոգում, Գորիսում՝ փողոց, ֆուտբոլի դաշտ, Եղեգնաձորում գերեզմանոց են սարքում: Սա արդեն երրորդ գերեզմանոցն է լինելու Եղեգնաձորում: «Արդեն ավարտել են կառուցումը: Մենք ունեինք գերեզմանոցի խնդիր, մեկը փակ էր, մյուսը՝ կիսափակ»,- ասացին մեզ համայնքապետարանից:  

Հաշվարկը պարզ է՝ հանուն այդ ամենի, գուցե աչք փակեն երկրում տեղի ունեցող անարդարությունների, թալանի, Եկեղեցու ու եկեղեցականների, ազգային արժեքների դեմ ոտնձգությունների վրա եւ քվեարկեն ՔՊ-ի օգտին: Ըստ էության, սա նախընտրական կաշառք է, որը բաժանում են ընտրողին:
Վերջին նիստում կառավարությունը հիշել է նաեւ սահմանամերձ համայնքների բնակիչներին: Նրանց կենսապայմանների բարելավման նպատակով 82 բնակավայրի աջակցություն է տրամադրելու: 2026 թվականի ՀՀ պետական բյուջեով՝ որպես աջակցություն սահմանամերձ համայնքներին, հատկացվել է 1 մլրդ դրամից ավելի: «Վերոնշյալ գումարը տրամադրվում է ՀՀ Արարատի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սյունիքի եւ Տավուշի մարզերի 13 սահմանամերձ համայնքների 82 բնակավայրերի բնակիչներին՝ բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի եւ անշարժ գույքի հարկի փոխհատուցման նպատակով»: Մի որոշում էլ ընդունեցին կարկուտից տուժածների համար: Ընդ որում՝ կարկուտները տեղացել են 2024 եւ 2025 թվականներին, բայց հողօգտագործողներին պատճառված վնասները փոխհատուցում են հիմա` ԱԺ ընտրություններից երեք ամիս առաջ: Խոսքն Արմավիրի մարզի Մեծամոր, Արմավիր, Բաղրամյան, Արագածոտնի Աշտարակ եւ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքների` կարկտահարության հետեւանքով կրած վնասների մասին է, որոնց ամբողջական փոխհատուցման համար մոտ 1 մլրդ է հատկացվում:  

«Նախ, բյուջեից բացի, կառավարությունն ունի միջնաժամկետ ծրագրային ծախսեր, որոնք 3 տարվա կտրվածքով են: Դրանք պարբերաբար թարմացվում են: Վարկեր կան, որոնք ենթակառուցվածքների համար են տրվել, եւ որոնց տրամադրման համար կա պարտադիր պահանջ՝ որ որոշակի տոկոսը, բացի բյուջեի ծախսերից, որոնք պարբերաբար թարմացվում են: Կան վարկեր, որոնք ուղղվում են ենթակառուցվածքներին, էսինչ միջազգային վարկը ստացվում է, բայց պարտադիր պահանջ կա, որ համաֆինանսավորում լինի որոշակի տոկոսով: Հավանաբար, 3 տարվա ընթացքում՝ 2022-2025 թվականների համաֆինանսավորման գումարներն են»,- ասում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, որը մինչեւ իշխանափոխությունը 3 տարի ղեկավարել է ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ վերլուծության կենտրոնը: Նրան հարցրինք, թե ինչպես է, որ միանգամից այսքան գումար են տալիս համայնքներին, սա ի՞նչ է` ուզում են լավ կառավարման պատրա՞նք ստեղծել: «Դրա համար էլ պարտքը 8 տարվա ընթացքում դարձել է 8,5 մլրդ դրամ: 27 տարում 5,5 մլրդ պարտք են վերցրել, իսկ նա 8 տարում 8,5 մլրդ է վերցրել: Լրացուցիչ փողեր են բաժանում, որը թաքնված կաշառք է, էլի»: Բայց մյուս կողմից էլ սարքում են, չէ՞: «Հա, սարքում են: Օրինակ, եկել են, մեր փողոցն անցյալ տարի սալիկապատել են, բայց որ մեկին ասեմ՝ սա անցյալ տարի է արվել, չի հավատա, կասի՝ սա 20 տարվա արված է: Այստեղ սարքում են` հետեւից քանդվում է»,- նշում է պատգամավորը:
 

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 107 անգամ
Լրահոս
Ի՞նչ է ասել Գագիկ Ծառուկյանը՝ մնացած ընդդիմադիր ուժերին (video) Այստեղ եմ 75 միլիոն ակնթարթ... Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից (video) Ի՞նչ հաջողությունների հասավ Իվանիշվիլու կողմից գլխավորած քաղաքական ուժը Վրաստանում վերջին 13 տարիների ընթացքում Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո Շիրակի մարզում քաղաքական դրդապատճառներով կին են ձերբակալել․ ո՞վ է նա Հայերենը մայրենի է միայն այն դեպքում և այն մարդկանց համար, ովքեր Աստծո հետ և Աստծո հանդեպ են հայախոս. Արմեն Աշոտյան ՇՏԱՊ. Ի՞նչ նոր ցուցումներ են տվել Փաշինյանին. Հովհաննես Ավետիսյան (video) ԱՄՆ Գերագույն դատարանը Դոնալդ Թրամփի մաքսատուրքերն անօրինական է ճանաչել «Դու ո՞վ ես, վաղը դառնալու ես ճիճուների կեր». Պարույր Հայրիկյան (video) Հայաստանում վարելահողերի շուրջ 50%-ը չի մշակվում․ ի՞նչ անել Դատավորների այս որոշումները ծանր հետևանքների են բերել․ Արա Զորհաբյան Ո՞ր դեպքում ՔԿՀ ծառայողը հավելավճար ստանալու իրավունք ձեռք չի բերի. նախագիծ Էդուարդ Հարությունյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ճակատենի դիրքերում Նիկոլ Փաշինյան, նայի՛ր․․․ սարսափելի պայմաններում են մարդիկ ապրում երեխաների հետ (video) «Արա՛, վա՞տ եք դուք, արա․․․ շակալների ոհմակ եք»․ Զոհրապ Բեկ-Գասպարենց (video) Նիկոլը գիտե՞ք՝ ինչ թողեց Ալիևին․ Արմեն Աշոտյան (video) Գյումրիում 4-5 հոգի մեքենայից իջնելով՝ դանակահարել են կանգառում կանգնած երիտասարդի. «Առավոտ» Չորս տարի անց. ուկրաինական պատերազմը` որպես տրանսֆորմացիայի կատալիզատոր Թուրքական լրատվամիջոցը Փաշինյանին թյուրք առաջնորդ է անվանել ՀՅԴ ղեկավար մարմինների ընդլայնված խորհրդաժողովի մասնակիցներն այցելել են Մայր Աթոռ Քա՞նի անգամ է հնարավոր նույն բանը ծախել մարդկանց վրա (video) Տեղի համայնքապետը հիմա էլ համայնքի արոտավա՞յրն է իրենով արել և բնակավայրը սողանքի վտանգի առաջ կանգնեցրել ՀԱԵ փոքրիկ հաղթանակը «Հրապարակ»․ Թե ինչպես է ՔՊ-ն լավ կառավարման պատրանք ստեղծում 3 քաղաքներում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am