Հակառակ դժվարությունների՝ Եկեղեցին և հոգևոր դասը շարունակելու են ազգապահպան առաքելությունը․ Վեհափառ

Փետրվարի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց տարբեր երկրներից ժամանած Հայ Հեղափոխական Դաշնակցություն ղեկավար կազմի ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի:

Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց ներկաներին ազգանվեր իրագործումների առնչությամբ՝ պատգամելով շարունակել ջանքեր գործադրել հայրենիքի զորացման, ազգի զավակների արժանապատիվ ու ապահով կյանքի կերտման և մերօրյա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց ազգային-եկեղեցական կյանքը հուզող խնդիրներին, իշխանության կողմից իրականացվող հակաեկեղեցական գործողություններին, ինչը խաթարում է եկեղեցականների բնականոն առաքելությունը և հավտացյալների հոգևոր կյանքը։

Նորին Սրբությունը հաստատեց, որ հակառակ բոլոր դժվարությունների Եկեղեցին և հոգևոր դասն անշեղորեն շարունակելու են իրենց հոգեփրկչական ու ազգապահպան առաքելությունը` ի նպաստ հայոց կյանքի պայծառության և բարօրության:

Պատվիրակության անդամներն իրենց զորակցությունը հայտնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Վեհափառ Հայրապետին՝ կարևորելով Հայոց Եկեղեցու դարավոր ավանդն ու առաքելությունը հայոց պետականության զորացման և ազգային ինքնության պահպանման գործում։

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Այստեղ եմ 75 միլիոն ակնթարթ... Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից (video) Ի՞նչ հաջողությունների հասավ Իվանիշվիլու կողմից գլխավորած քաղաքական ուժը Վրաստանում վերջին 13 տարիների ընթացքում Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո Շիրակի մարզում քաղաքական դրդապատճառներով կին են ձերբակալել․ ո՞վ է նա Հայերենը մայրենի է միայն այն դեպքում և այն մարդկանց համար, ովքեր Աստծո հետ և Աստծո հանդեպ են հայախոս. Արմեն Աշոտյան ՇՏԱՊ. Ի՞նչ նոր ցուցումներ են տվել Փաշինյանին. Հովհաննես Ավետիսյան (video) ԱՄՆ Գերագույն դատարանը Դոնալդ Թրամփի մաքսատուրքերն անօրինական է ճանաչել «Դու ո՞վ ես, վաղը դառնալու ես ճիճուների կեր». Պարույր Հայրիկյան (video) Հայաստանում վարելահողերի շուրջ 50%-ը չի մշակվում․ ի՞նչ անել Դատավորների այս որոշումները ծանր հետևանքների են բերել․ Արա Զորհաբյան Ո՞ր դեպքում ՔԿՀ ծառայողը հավելավճար ստանալու իրավունք ձեռք չի բերի. նախագիծ Էդուարդ Հարությունյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ճակատենի դիրքերում Նիկոլ Փաշինյան, նայի՛ր․․․ սարսափելի պայմաններում են մարդիկ ապրում երեխաների հետ (video) «Արա՛, վա՞տ եք դուք, արա․․․ շակալների ոհմակ եք»․ Զոհրապ Բեկ-Գասպարենց (video) Նիկոլը գիտե՞ք՝ ինչ թողեց Ալիևին․ Արմեն Աշոտյան (video) Գյումրիում 4-5 հոգի մեքենայից իջնելով՝ դանակահարել են կանգառում կանգնած երիտասարդի. «Առավոտ» Չորս տարի անց. ուկրաինական պատերազմը` որպես տրանսֆորմացիայի կատալիզատոր Թուրքական լրատվամիջոցը Փաշինյանին թյուրք առաջնորդ է անվանել ՀՅԴ ղեկավար մարմինների ընդլայնված խորհրդաժողովի մասնակիցներն այցելել են Մայր Աթոռ Քա՞նի անգամ է հնարավոր նույն բանը ծախել մարդկանց վրա (video) Տեղի համայնքապետը հիմա էլ համայնքի արոտավա՞յրն է իրենով արել և բնակավայրը սողանքի վտանգի առաջ կանգնեցրել ՀԱԵ փոքրիկ հաղթանակը «Հրապարակ»․ Թե ինչպես է ՔՊ-ն լավ կառավարման պատրանք ստեղծում 3 քաղաքներում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Իրանն իր վրա հավանական հարձակման մասին պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am