Թուրքիայում ձերբակալել են գերմանական Deutsche Welle-ի լրագրողին

Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են Անկարայում գերմանական Deutsche Welle միջազգային հեռարձակողի թղթակցին՝ նրան մեղադրելով մոլորեցնող տեղեկատվություն տարածելու և նախագահին վիրավորելու մեջ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտարարության մեջ նշել է, որ ձերբակալել է Ալիջան Ուլուդագին և հետաքննություն է սկսել նրա՝ սոցիալական ցանցերում կատարած որոշ գրառումների հիման վրա։

Deutsche Welle-ն հայտնել է, որ իրենց երկարամյա թղթակիցը ձերբակալվել է Անկարայում և տարվել Ստամբուլի ոստիկանություն։

Deutsche Welle-ի գլխավոր տնօրեն Բարբարա Մասինգը մեղադրանքներն անհիմն է որակել և ասել, որ ձերբակալությունը կանխամտածված սպառնալիք է և ցույց է տալիս, թե ինչպես է կառավարությունը ճնշում մամուլի ազատությունը։

Լրատվամիջոցը նշել է, որ լրագրողի դեմ մեղադրանքները կապված են նրա՝ 1.5 տարի առաջ X սոցիալական ցանցում արված քննադատության հետ՝ կապված Թուրքիայի կառավարության այն միջոցառումների հետ, որոնք հանգեցրել են ենթադրյալ «Իսլամական պետության» զինյալների ազատ արձակմանը:

Գերմանիայի կառավարության խոսնակը հայտարարել է, որ Բեռլինը խորապես մտահոգված է լրագրողի ձերբակալությամբ՝ հավելելով, որ Deutsche Welle-ն պետք է կարողանա ազատորեն լուսաբանել Թուրքիայում։ «Լրագրողները պետք է կարողանան ազատորեն կատարել իրենց աշխատանքը՝ առանց ճնշումների վախի», – ասել է խոսնակը։

դիտվել է 175 անգամ
Լրահոս
Բարձրագույն դատական խորհուրդն անընդունելի հայտարարություն է արել. Մելիքյան Բոլորին ասեմ՝ ես դաշինք չեմ կազմելու, թող գան «Նոյան տապան»-ի նման կլինի. Գագիկ Ծառուկյա Ղարաբաղյան շարժումը պայքար էր ոչ միայն Արցախի ազատագրման, այլև ազատության ու արժանապատվության համար․ Զուրաբյան Արցախյան շարժումը շարունակվում է. Արտակ Բեգլարյան Պատրաստ ենք զորք ուղարկել Գազա. Ֆիդան Պուտինը Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել «Սա Թրամփի հարցը չէ, սա մեր քաղաքական ղեկավարության բանակցային ունակությունների բացակայության հարցն է». Տաթև Հայրապետյան Երևանում խոշորամաշտաբ խուզարկություններ են ընթանում 40 հասցեներում Իշխանության առաջնահերթությունը ոչ թե քաղաքացին, այլ սեփական աթոռն է․ Քրիստինե Վարդանյան Մայր Աթոռի շուրջ ստեղծված իրավիճակի առումով իշխանության տերը Նիկոլ Փաշինյանն է, իսկ դրության տերը՝ Գարեգին Երկրորդը. քաղաքագետ Ադրբեջանի քաղաքական և տնտեսական ազդեցությունը`Թուրքիայի վրա ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հիշեցնում է Իրան-ԱՄՆ բախումը շատ հավանական է դառնում. Վարուժան Գեղամյան Ռուսական կողմը հաստատել է իր աջակցությունը Թուրքիայի անվտանգությունն ապահովելու համար կձեռնարկենք նաև անդրսահմանային քայլեր. Էրդողան Ադրբեջանական «դեմոկրատիան» հասավ Վաշինգտոն Հայաստանի դատավորներն իրենց օժտել են կաթողիկոսական իշխանությամբ. Տեր Մաղաքիա Իրանն ամերիկացիներին թշնամի չի համարում. Արաղչի Թուրքիայում ձերբակալել են գերմանական Deutsche Welle-ի լրագրողին ՖԻՖԱ-ն պատրաստվում է փոխել ֆուտբոլի կանոնները Վինիսիուսի սկանդալից հետո Հայաստանը կարող է դառնալ Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության մաս․ թուրք նախարար Վանաձորում բախվել են «Skoda»-ն և «Opel»-ը․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am