Համատեղ ջանքերով կվերականգնենք Արցախյան շարժման անուրանալի ավանդները և դասերը․ ՀԱԿ

1988թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մարզային խորհրդի որոշմամբ ու դրա համազգային արձագանքով սկսվեց համաժողովրդական այն շարժումը, որին վիճակված էր պատմական դեր խաղալ ոչ միայն հայ ժողովրդի ճակատագրում։ Այս մասին ասված է Հայ Ազգային Կոնգրեսի տարածած հայտարարության մեջ:

«Արցախյան կամ Հայկական ժողովրդավարական շարժումը խորհրդային 70-ամյա պատմության մեջ աննախադեպ էր իր քաղաքական բնույթով, մասշտաբներով, տեւականությամբ, տոկունթյամբ, հետեւողականությամբ, գործելակերպի անթերիությամբ, միջազգային հնչեղությամբ։

Շուրջ կես տարի միայնակ ու մենամարտիկ՝ բռնաճնշումների իր մեթոդներով հայտնի Խորհրդային կայսրության դեմ, Արցախյան շարժումը դարձավ վստահություն ու համարձակություն ստանալու այն հենման կետը, որը ծնունդ տվեց Խորհրդային Միության այլ հանրապետություններում եւ Արեւելյան Եվրոպայում ժողովրդավարական շարժումներին։ Քաղաքական պայքարի գրագիտությամբ ու անխոցելիությամբ Հայկական ժողովրդավարական շարժումը հետագա տարիներին էլ ժողովրդավարական շարժումների համար մնաց ընդօրինակելի առաջատարը, պայքարի մեթոդների յուրատեսակ օրենսդիրը։

Առաջին անգամը լինելով, Համաժողովրդական շարժման ղեկավար մարմին «Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն» մերժեց հայ քաղաքական մտքի եւ հասարակական պատկերացումների մշտապես ձախողումներ բերած ավանդական պատկերացումների իներցիան եւ որդեգրեց իրական, ընդունելի եւ արդյունավետ սկզբունքներ։ Հիմնական՝ Արցախի խնդիրը դրվեց ոչ թե պահանջատիրության, այլ միջազգայնորեն ընդունելի, նաեւ ԽՍՀՄ սահմանադրությամբ նախատեսված՝ ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարթության վրա։ Մյուս կողմից՝ Արցախի ինքնորոշման հարցը խարսխվեց ժողովրդավարական ամենալայն խնդիրների հենքին։ Եւ դա դարձավ Խորհրդային կայսրության ներսում՝ նրա անխոցելիության, միջազգային ասպարեզում՝ հեղինակության եւ օժանդակության գրավականը։

Արցախյան կամ Հայկական ժողովրդավարական շարժումը եւ նրա իշխանությունը՝

որպես առաջին խնդիր լուծեց Լեռնային Ղարաբաղի՝ ԽՍՀՄ փլուզման խառնակ տարիներին գոյատեւման, ապա նաեւ լիակատար ազատագրման խնդիրը, ստեղծեց նրա անվտանգության երբեւ չունեցած երաշխիքներ եւ հարատեւման վստահելի հիմքեր.

Հասավ Հայաստանի անկախության ձեռքբերմանը, ժողովրդավարական հիմքով պետականության կառուցմանը.

Առանցքային դերակատարություն ունեցավ Խորհրդային կայսրության անվտանգ կազմաքանդման գործում։

1988 թվականի փետրվարի 20-ը միայն խորհրդանիշ չէ.

Դրանով է սկսվում մեր պատմության այն շրջանը, երբ Հայաստանը, երկու հազար տարվա ընդմիջումից հետո, համաշխարհային պատմության ընթացքի վրա ազդող քաղաքական գործոն էր, եւ սա ժամանակին օտարների տված գնահատական է։

Դրանով է սկսվում այն տասնամյակը, որն իր քաղաքական արդյունքներով հավասարը չունի Հայոց պատմության առնվազն վերջին հազարամյակում, եւ այս փաստը անհնար է վիճարկել։

Հայ Ազգային Կոնգրեսը փետրվարի 20-ի առթիվ շնորհավորում է Արցախյան շարժման վետերաններին, նրանց արժանավոր սերնդին՝ լավատեսական վստահությամբ, որ պատմական իրողությունների գիտակցմամբ եւ համատեղ ջանքերով կվերականգնենք ու երկրի քաղաքական կյանքի հիմքում կդնենք Արցախյան կամ Հայկական ժողովրդավարական շարժման անուրանալի ավանդները եւ դասերը՝ կանխելու համար մեր երկրի՝ այսօր դեպի կործանում գլորվող ընթացքը»,-ասված է հայտարարության մեջ:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
«Դուք պիտի՞ հասկանաք՝ Քոչարյանը մարդա**ան չէ, հիմա տեսեք՝ ով էսքան մարդու ս**նեց»․ հոգեբան (video) Եթե դիմադրենք, Պուտինը կգա․ Հայկ Այվազյան (video) «Սրանք ասֆալտով փող ուտելուց կզրկվեն, եթե․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Սամվել Կարապետյանի նկատմամբ որոշման փոփոխության հետ իշխանությունը հա՞շտ է․ դատավորի արձագանքը (video) Պուտինը նոր պատերազմ է հայտարարել․ Հայկ Այվազյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ․ Քաղաքապետարանը բարբարոսաբար քանդում է քաղաքացիների ավտոտնակները՝ առանց ծանուցման (video) Սամվել Կարապետյանի կալանքը երկարացրիք, հետո՝ փոխեցիք տնային կալանք․ հարց՝ դատավորին (video) Ո՞ր դեպքում ընդդիմությունը կշահի․․․ (video) Ինչու և ինչպես են շարունակաբար բոլորիս խաբում․ Հովհաննես Ավետիսյան (video) Ռուսաստանում Պուտինը գնում է կտրուկ քայլերի․ ապստամբություն է սկսվում․ Հայկ Այվազյան (video) «Դուք Աննային սնում եք, ինքն էլ ձեզ սննկացնում է»․ Արմինե Ադիբեկյան (video) Բացահայտվել է, թե ինչ է առաջարկել Իրանը ԱՄՆ-ին՝ պատժամիջոցները մեղմելու համար Շենգավիթի ՔՊ-ական թաղապետը վերանշանակել է սկանդալային չարաշահումների գործով հայտնի մանկապարտեզի տնօրենին «Արա Նիկո՛լ, դուք ո՞նց եք մեզ էշի տեղ դնում». ազատամարտիկ (video) Շտապ. Ի՞նչ է Նիկոլն առաջարկել հոգևորկաններին՝ տիրադավ դառնալու համար (video) Արագածոտնի թեմի քահանաների ցուցմունքները Մկրտիչ Սրբազանի օգտի՞ն են, դրա համար չկան գործու՞մ (video) Արմավիրի մարզում 2 տասնյակ հասցեներում խուզարկությունների արդյունքում կան բերման ենթարկvածներ. մանրամասներ Հովիկ Աբրահամյանի դուստրն ու փեսան հրավիրվել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն «Հետք» Թուրքիայում հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին վերնորոգումից հետո կդառնա թանգարան Վալոդյա Գրիգորյանի հոր նամակը՝ դատավորին․ «Հոգեբանական ցավ եմ զգում, թույլ տվեք չմասնակցել դատական նիստերին» Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով նախնական դատալսումների փուլն ավարտվեց. հիմնական դատալսման փուլը կսկսվի մարտի 10-ին Ռուսաստանն ու Ուկրաինան նոր հարվածներ են փոխանակել Դատարանը բավարարեց միջնորդությունը Հիմա լսե՛ք՝ ինչից է խոսում «ծյոծը»․ Արմինե Ադիբեկյան (video) Չեմ ուզում ես իրանց նայեմ ընդհանրապես․ Տավուշի բնակիչը՝ ՔՊ-ականների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am