Կիևի և Բուդապեշտի հարաբերությունները դարձել են թշնшմական. Օրբան
Կիևի և Բուդապեշտի հարաբերությունները ուկրաինական կողմի գործողությունների պատճառով դարձել են թշնամական և չեն բարելավվի մինչև Ուկրաինայում հակամարտության ավարտը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն:
«Այսօր ուկրաինա-հունգարական հարաբերությունները լարված են, քանի որ ուկրաինացիներն իրենց թշնամին են համարում բոլոր նրանց, ովքեր իրենց չեն աջակցում։ Եվ նրանք քայլեր են ձեռնարկում, որոնք փաստացիորեն նրանց թշնամի են դարձնում: Եթե խաղաղություն լինի, ապա ուկրաինա-հունգարական հարաբերությունները կկարգավորվեն։ Բայց քանի դեռ պատերազմը շարունակվում է, ես դրա համար հիմքեր չեմ տեսնում», - ասել է Օրբանը Վաշինգտոնում «Խաղաղության խորհրդի» նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Կիևի թշնամական քայլերի թվում Օրբանը թվարկել է էներգամատակարարման ոլորտում քաոս ստեղծելու փորձերը, Դրուժբա նավթամուղի կանգնեցմամբ Եվրամիությանը ստիպելը, որ պատժամիջոցների միջոցով դադարեցնի էժան ռուսական էներգիայի մատակարարումը Հունգարիա, Հունգարիային հակամարտության մեջ ներքաշելը և Ուկրաինային աջակցելու հարցում նրան ֆինանսական պարտավորություններ պարտադրելը:
