Ամենայն Հայոց Կաթողիկոսը բախվում է անդադար հալածանքների. Սերոբ քահանայի ելույթը՝ ԱՄՆ միջազգային կրոնական ազատության դաշնային հանձնաժողովում

Սերոբ քահանա Ազարյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է իր ելույթը՝ Միացալ Նահանգների միջազգային կրոնական ազատության դաշնային հանձնաժողովին (USCIRF)՝ Հայաստանում կրոնական ազատության հարցերի և Հայ Առաքելական եկեղեցու դեմ հալածանքների վերաբերյալ։.
«Հարգարժա՛ն հանձնակատարներ, USCIRF-ի պատվարժան անդամներ,
Այսօր ես ձեր առջև կանգնում եմ ոչ միայն որպես Հայց. Առաքելական Ս. Եկեղեցու քահանա՝ այլև որպես Միացյալ Նահանգների բանակի վետերան, որը պատվով ծառայել է այս երկրին: Ես ցանկանում եմ անդրադառնալ Հայաստանում ծավալվող ճգնաժամին։ Մի ազգի՝ որը տասնյոթ դար շարունակ ճանաչվում է որպես առաջին քրիստոնյա ազգ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք, Հայ Առաքելական Եկեղեցին այսօր բախվում է իր իսկ սեփական կառավարության կողմից համակարգված հալածանքների: Սա ինչ որ քաղաքական անհամաձայնություն չէ: Սա բացահայտ կրոնական հալածանք է, որը պահանջում է ձեր ուշադրությունն ու գործողությունները:
Եկեղեցու առաջնորդների բանտարկությունը
Այս պահին, Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 4 ավագ հոգևորականներ բանտարկված են կամ տնային կալանքի տակ են։ Արքեպիսկոպոսներ՝ Միքայել Աջապահյանը, Բագրատ Գալստանյանը, Արշակ Խաչատրյանը և Մկրտիչ Եպս. Պռոշյանը, որոնք բոլորն էլ կարևոր պաշտոններ են զբաղեցնում Եկեղեցում։ Նրանք բոլորը ձերբակալվել են կասկածելի մեղադրանքներով։ Այս հոգևորականները հանցագործներ չեն։ Նրանք մեր ուղղափառ հավատքի նվիրյալ հոգևորականներն են։ Մարդիկ՝ ովքեր իրենց ամբողջ կյանքը նվիրել են իրենց ժողովրդի հոգևոր բարօրությանը, այժմ լռեցված են իրենց եկեղեցին և ազգը պաշտպանելու համար։
Նորին Սրբություն Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, բախվում է անդադար հալածանքների, հրապարակային զրպարտության և Փաշինյանի ռեժիմի ամենօրյա հետապնդումների։ Կաթողիկոսը՝ ինչպես իր նախորդները, որոնց սրբազան պաշտոնը առաջնորդել է աշխարհասփյուռ Հայ ժողովրդին օտարերկրյա ներխուժման, Օսմանյան ցեղասպանության և Խորհրդային հալածանքների միջով, այսօր դիտարկվում է որպես հաղթահարման ենթակա խոչընդոտ, եւ մեկուսացման ենթակա ձայն։
Բոլոր հոգևորականների բանտարկությունների միջոցով ուղարկված ուղերձը բացարձակ հստակ է. հակառակվեք իշխանությանը, պաշտպանեք ձեր Եկեղեցու ամբողջականությունը՝ և դուք կպատժվեք, կբանտարկվեք կամ կհալածվեք։
Սրբազան Սահմանների Խախտումը
Փաշինյանի կառավարությունը մտել է արգելված տարածք՝ ուղղակիորեն միջամտելով Եկեղեցու ծիսական և վարչական կյանքին: Ամեն կիրակի, քահանաների կամքին հակառակ՝ անձամբ Փաշինյանը և իր կառավարությունը փորձել են թելադրել թե ինչ է հիշատակվում Սուրբ Պատարագի ընթացքում։ Ինչպես են կատարվում աղոթքները։ Որ մասերն են ասվում կամ բաց թողնվում։ Ով է եպիսկոպոս և ով՝ ոչ։ Եկեղեցին ինչպես պետք է իրականացնի իր ամենասուրբ գործառույթները: Սա կառավարում չէ. սա սրբապղծություն է: Ո՛չ մի աշխարհիկ իշխանություն երբեք չպետք է նման իշխանություն ունենա կրոնական համայնքի հոգևոր կյանքի վրա: Բացի բանտարկված հոգևորականներից՝ վարչապետը հրամայել է, որ կաթողիկոսը և ևս վեց եպիսկոպոսներ չկարողանան դուրս գալ Հայաստանից Եպիսկոպոսաց ժողովին մասնակցելու համար, այդ թվում՝ երկու ամերիկյան քաղաքացիութեամբ եպիսկոպոսներ՝ Հայկազուն արք. Նաջարյանը և Վահան եպս. Հովհաննիսյանը, որոնք Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներ են: Սա անընդունելի՛ է:
Ամենացնցող ստով՝ վարչապետ Փաշինյանը Հայց. Առաքելական Եկեղեցու ցանկացած հոգեւոր քարոզ հրապարակավ համեմատել է իսլամիստական​​ահաբեկչության հետ: Մի ռոպե կանգ առնենք և մտածենք այս զրպարտության լրջության մասին: Սա ա՛յն Եկեղեցին է, որը պահպանել է Քրիստոնեությունը անթիվ նահատակների գնով՝ իսլամական իշխանությունների 1400 տարվա պատմության ընթացքում։ Անցել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության և յոթանասուն տարվա Խորհրդային աթեիստական​​բռնաճնշումների միջով։ Այժմ այս Եկեղեցին, մեղադրվում է իսլամիստական​​ծայրահեղականության մեջ,
Հայաստանի սահմանադրական օրենքները խախտող վարչապետի կողմից։
Սա ոչ միայն հիմարաբանություն է, այլ զրպարտության և անարգանքի միջոցներով Եկեղեցու իշխանությունը հակաօրինականացնելու հաշվարկված և դիտավորյալ աշխատանք է։
Այս իրադարձությունները մեզ հիշեցնում են Հայ Եկեղեցու գլխին հասած հալածանքի եւ արյունալի այն տարիները՝ երբ 1938-ին Սովետական ահաբեկչության ներքո՝ Խորեն Ա Կաթողիկոսը սպանվեց բոլշևիկների կողմից։ Հայաստանի Առաքելական Եկեղեցու հոգևորականները ձերբակալվեցին, խոշտանգվեցին և մեծ մասամբ գնդակահարվեցին։ Եկեղեցիները թալանվեցին և պղծվեցին «գանձեր» որոնելու պատրվակով։ Նպատակը Եկեղեցու ինքնիշխան կրօնական ու բարոյական հենասյուն լինելու ոչնչացումն էր՝ և է։
Խղճի Հարց
Մի պահ պատկերացրեք, եթե որեւե ռաբբի բանտարկվեր, որեւե Կաթոլիկ եպիսկոպոս բանտարկվեր, Անգլիկան եկեղեցու ավագ քահանա մը ձերբակալվեր, կամ որեւե իմամ կալանավորվեր՝ բացառապես իրենց հավատքը կառավարության միջամտությունից պաշտպանելու համար: Միջազգային բուռն արձագանքը կլիներ կտրուկ եւ անմիջական: Բանաձևեր կընդունվեին, պատժամիջոցներ կքննարկվեին, դիվանագիտական​​ճնշումները պատշաճ կերպով կկիրառվեին:
Սակայն, երբ դա տեղի է ունենում Հայաստանում՝ արդեն մի քանի ամիս, երբ արքեպիսկոպոսները բանտարկված են, երբ Վեհափառ հայրապետը զրպարտվում է, և նրա հետ՝ գրեթե բոլոր եպիսկոպոսներին արգելվում է դուրս գալ երկրից, երբ Հայ Առաքելական Եկեղեցին ենթարկվում է համակարգված հարձակման՝ ո՞ւր է աշխարհի արձագանքը: Ո՞ւր է ԱՄՆ-ի կամ արևմտյան պաշտոնյաների վրդովմունքը: Լռությունը խլացուցիչ է, և բացահայտում է անընդունելի կրկնակի ստանդարտներ, կրոնական հալածանքների ճանաչման և դատապարտման հարցում:
Լռությունը հանցակցություն է
Կա բարոյական սկզբունք, որը պետք է առաջնորդի մեր արձագանքը. երբ հոգևորականներ բանտարկվում են իրենց հավատքի համար, երբ Կաթողիկոսը հրապարակային զրպարտումների եւ հարձակումների է ենթարկվում և հալածվում է, երբ կառավարությունը կոպտորեն եւ չարաշահումներով միջամտում է Եկեղեցու պաշտամունքին եւ սրբազան խորհուրդներին, երբ Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականները անարդարորեն մեղադրվում են շինծու մեղքերով և բանտարկվում են կեղծ դատավարություններով՝ լռությունը անարդարություն է: Լռությունը խոհեմություն չէ, եւ ընդունելի չէ:
Լռությունը հանցակցությո՛ւն է:
Հայաստանը համակարգված կերպով քանդում է հենց այն կրոնական ազատությունը, որը 17 դար շարունակաբար սահմանել է իր ազգային բնույթն ու ինքնությունը: Սա ներքին քաղաքական հարց չէ, որ պետք է քաղաքավարիորեն անտեսվի: Սա մարդու իրավունքների, կրոնական ազատության, արժանապատվության և ինքնավարության հիմնարար կոպիտ խախտում և չարաշահում է, որը պետությունը պարտական է իր բոլոր հավատքի համայնքներին​​:
Միջազգային հանրությունը չի կարող անտարբեր մնալ, երբ կառավարությունը հալածում է հենց այն Եկեղեցին, որը եղել է Հայ ազգի հենասյունը, որը պահպանել է հայկական ինքնությունը դարավոր նվաճումների, ցեղասպանության, օկուպացիայի և հալածանքների միջոցով, նույնիսկ այն ժամանակ երբ Հայաստանը պետություն չուներ, որը վառ է պահել իր լեզուն և մշակույթը երբ կայսրությունները փորձում էին դրանք ոչնչացնել:
Մեր սրբազան պատասխանատվությունը
Ես կ՛ոչ եմ անում այս հանձնաժողովին անհապաղ և վճռական գործողություններ ձեռնարկել.
1. Խստագույն ձեւով եւ հրապարակայնորեն դատապարտել այս կոպիտ խախտումները: Պահանջել բոլոր բանտարկված եպիսկոպոսների անհապաղ և անպայման ազատ արձակումը: Անվերապահորեն կոչ եմ անում դադարեցնել կառավարության միջամտությունը Հայց. Առաքելական Ս. Եկեղեցու ներքին, ծիսական և աստվածաբանական կյանքին:
2. Հայաստանը կրոնական ազատության խախտումների համար հատուկ մտահոգությանց ենթակա երկիր ճանաչելու հարցը քննարկել, եթե այս համակարգված չարաշահումները շարունակվեն: Անմիջապես շփվել Նորին Սրբություն Գարեգին Բ. Կաթողիկոսի և եկեղեցու այլ առաջնորդների հետ՝ այս հետապնդման ամբողջական ծավալն ու օրինաչափությունը փաստաթղթավորելու համար:
3. Փաշինյանի ռեժիմին հստակացնել, որ այն երկրները՝ որոնք հետապնդում են Հայց. Առաքելական Եկեղեցուն, բանտարկում են նրա հոգևորականներին և միջամտում են նրա վարչական, եկեղեցական և ծիսական կյանքին, չեն կարող ակնկալել, որ միջազգային ասպարեզում իրենց կվերաբերեն որպես ազատության և ժողովրդավարության պաշտպանների:
Կրոնական ազատությունը պետության նվերը չէ. դա իրավունք է՝ որը նախորդում է բոլոր կառավարություններին և կգոյատևի բոլորից հետո: Կրոնական ազատության գործը կախված է այն մարդկանցից՝ ովքեր պատրաստ են խոսել, երբ մյուսները լռում են: Ես կոչ եմ անում ձեզ, խնդրում եմ, խոսեք հիմա՛: Գործեք հիմա՛: Որովհետև եթե ոչ հիմա, ապա ե՞րբ: Եվ եթե ոչ դուք, ապա ո՞վ:
Շնորհակալություն։
Տ. Սերոբ քահանա Ազարյան,
Լաս Վեգաս, Նևադա»:

դիտվել է 373 անգամ
Լրահոս
Ի՞նչ կապ ունի Ավինյանի հայրը՝ Նորք-Մարաշի «խրամատների» հետ․ Մեսրոպ Մանուկյան (video) Բացահայտեմ՝ ինչպես են ստեղծել Արշակ Սրբազանի դեմ այդ կեղծ տեսանյութը․ փաստաբան (video) «Սյունիք» ՖԱ-ի հովանավորները շատանում են. ստորագրվում են նոր հուշագրեր (video) Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, 21-ի ցերեկը նույնքան կբարձրանա Ո՞վ է պատկերված Արշակ սրբազանին վերագրվող կեղծ տեսանյութում․ փաստաբանը մանրամասներ ներկայացրեց (video) #ՈՒՂԻՂ․ Եկեղեցու դեմ Նիկոլի միակ զենքը․ Արմինե Ադիբեկյան (video) Արտաքին վեկտորները կարող են փոխվել, պետականությունը՝ ոչ. Արսեն Բաբայան Աջափնյակի կրակոցների գործով ոտքի են հանել ոստիկանության գրեթե բոլոր ստորաբաժանումները. Որոնվողների մեջ կա 2 եղբայր Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսության պաշտոնյան դատապարտյալի օգտին ապօրինի գործողության դիմաց կաշառք է ստացել ԱՄՆ-ը 3 օրում 68 ռшզմական բեռնատար ինքնաթիռ է տեղափոխել Մերձավոր Արևելք Փաշինյանի «խաղաղության» ծանր գինը․ ի՞նչ է սպասվում․ Հովհաննես Ավետիսյան (video) Աննախադեպ իրավիճակ է․ ի՞նչ եք պատրաստվում անել․ Սերժ Սարգսյանը բացեց փակագծեր (video) Թրամփը դիտարկում է Իրանի միջուկային օբյեկտներին խոշոր hարված hասցնելու հնարավորությունը. ABC NEWS Սյունիքում Փաշինյանը հողեր կտա, որպեսզի․․․ Հովհաննես Ավետիսյան (video) Կիևի և Բուդապեշտի հարաբերությունները դարձել են թշնшմական. Օրբան ԱՄՆ-ը 3 օրում 68 ռшզմական բեռնատար ինքնաթիռ է տեղափոխել Մերձավոր Արևելք Դե հիմա լսե՛ք՝ ովքեր են իրենց աջակցությունը հայտնել Գագիկ Ծառուկյանին․ Արման Աբովյան (video) ՊՆ ծառայողը Արարատի մարզում «BMW»-ով բախվել է ծառերին, հողաթմբերին և մшհացել Բռնվե՛ք, չընկնեք․ պատմեմ՝ ինչ է արել Նիկոլի կեղծ դպիրը․ Ռուզան Ստեփանյան (video) Դատարանում Վարդան Ղուկասյանին քաշքշեցին (video) Վարդան Ղուկասյանի ասմունքը՝ դատարանում (video) Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել #ՈՒՂԻՂ․ «Թուրքերը Գեղարքունիքում ու Շիրակում սպառնացե՞լ են հայերին»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Արցախը՝ ես եմ։ Հայաստանը՝ ես եմ։ Հայը՝ ես եմ. Արմեն Աշոտյան Կրակոցներ Երևանի կենտրոնում․ 3,3 անգամ ավելի շատ բյուջե ՆԳՆ֊ին, ինչի՞ համար․ Քրիստինե Վարդանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am