Տեղեկատվությունն այն մասին, թե ՌԴ-ն ԱՄՆ-ին առաջարկում է 12 տրիլիոն դոլարի նախագծեր՝ պատժամիջոցների չեղարկման դիմաց, կեղծիք է. Կիրիլ Դմիտրիև
Տեղեկատվությունն այն մասին, թե Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկում է 12 տրիլիոն դոլարի նախագծեր՝ պատժամիջոցների չեղարկման դիմաց, կեղծիք է. պատժամիջոցների չեղարկումը բխում է հենց ԱՄՆ-ի շահերից, իսկ նախագծերի պոտենցիալ ծավալը կազմում է 14 տրիլիոն դոլար։ Այս մասին հայտնել է արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն:
«The Economist-ը կեղծ տեղեկատվություն է տարածել, թե իբր Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկում է 12 տրիլիոն դոլարի նախագծեր՝ պատժամիջոցների չեղարկման դիմաց։ Դա սխալ է»,- գրել է Դմիտրիևն իր Telegram-ալիքում:
Ռուսաստանի առաջնորդի հատուկ ներկայացուցիչը պարզաբանել է, որ պատժամիջոցների չեղարկումն ի վերջո թելադրված կլինի հենց ԱՄՆ-ի շահերով. ամերիկյան ընկերություններն արդեն ավելի քան 300 միլիարդ դոլար են կորցրել՝ դուրս գալով ռուսական շուկայից:
