«ԱՄՆ-ի հարձակումն Իրանի դեմ ավելի կանխատելի է դառնում». փորձագետ

Տարածաշրջանային հարցերով փարձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱՄՆ֊ի հարձակումն Իրանի դեմ ավելի կանխատելի է դառնում.
Վերջին օրերին ԱՄՆ-ն ահռելի ծավալի քաղաքական, քարոզչական, ռազմական բնույթի ճնշում է գործադրում Իրանի դեմ, որի նպատակն է բանակցային հարթությունում Իրանին պարտադրել ամերիկյան կողմի վերջնագրային մոտեցումները։ Իսկ նման պայմաններում իրանական կողմի` ժամանակ ձգելու մարտավարությունն իր հերթին հայտնվել է փակուղում։

Այս պահին Իրանի հարևանությամբ ամերիկյան ներկայությունը հասել է պատմական առավելագույնի։ Մեծ է հավանականությունը, որ Վաշինգտոնն առանց փոխզիջման և իր առաջ քաշած պայմաններին չհամաձայնելու դեպքում կսկսի բազմաշերտ ռազմական գործողություն Թեհրանի դեմ։
Ամերիկյան և միջազգային լրատվամիջոցները, մեկը մյուսին հերթ չտալով, գրում են, որ Իսրայելի վարչապետ Բ. Նեթանյահուի` ԱՄՆ վերջին այցից հետո Իրանի դեմ բազմակողմանի ռազմագործողության որոշումն արդեն կայացված է։ Զուգահետաբար տարածվում է մեծածավալ տեղեկատվություն տարածաշրջանում ամերիկյան տարաբնույթ ռազմական մանևրների մասին։ Ամերիկյան կողմի քաղաքական հռետորաբանությունն էլ համեմատաբար կոշտացել է։

Աստիճանաբար հաստատվում է այն սցենարը, որ Օմանի միջնորդությամբ տեղի ունեցած բանակցությունների 2 փուլերն ընդամենը քարոզչական և քաղաքական ֆոն են։

Իսկ կանխատեսվող ռազմագործողության առաջին փուլը կարող է ենթադրել թիրախային հարվածներ Իրանի կրոնական, քաղաքական իշխանությունների ենթակառուցվածքների, ինչպես նաև ռազմական օբյեկտների դեմ։ Դրան զուգահեռ` տարբեր գերծակալական ցանցերի կողմից կարող են խրախուսվել/հրահրվել վարչակարգի դեմ բողոքի գործողություններ արդեն երկրի ներսում։
Իսկ ռազմագործողության հաջորդ փուլերը կարող են զարգանալ արդեն` ըստ իրավիճակի։

Հ.Գ. Եվ, այնուամենայնիվ, կարճաժամկետ հեռանկարում, այսինքն` Վաշինգտոնում կայանալիք Խաղաղության խորհրդի անդրանիկ գագաթնաժողովի օրերին, հարձակումը երևի թե տեղի չի ունենա»։

դիտվել է 149 անգամ
Լրահոս
Աշոցքի տարածաշրջանում բուք է Կարմրաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն 14 միլիոնի նոր պայմանագիր՝ մեկ անձից․ Սուքիասյանների բիզնեսը ծաղկում է՝ «հերոս հարկատուների» հաշվին Ֆեյսբուքի սրտկներից դուրս իրական կյանքն է, որտեղ փոփոխությունների սպասում կա և լինելու է․Ղահրամանյան «Թեթևացնեմ ձեր «աշխատանքը» » . Արման Աբովյան ԱՄՆ դեսպանատան մոտ պայթյnւն է տեղի ունեցել մեքենայում՝ հրդեհի բռնկումով «Առանց բիտումի ասֆալտ են անում, հետո ասում՝ աղից է քանդվում»․ Արթուր Չախոյան Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար Համոզված եմ՝ ունեք ներքին տառապանք. Վարդևանյանը՝ երեք սրբազանների կալանքի որոշումն ընդունած դատավորին Սպասվում է կարճատև անձրև ՀՀ գործող վարչակազմն իր լռությամբ փաստացի համաձայնվում է Ալիևի հետ՝ դառնալով նրա հանցակիցը. «Միասին» շարժում Լեհաստանը հնարավորություն կստեղծի սահմանն ականшպատել 48 ժամվա ընթացքում. Տուսկ Տեղեկատվությունն այն մասին, թե ՌԴ-ն ԱՄՆ-ին առաջարկում է 12 տրիլիոն դոլարի նախագծեր՝ պատժամիջոցների չեղարկման դիմաց, կեղծիք է. Կիրիլ Դմիտրիև Բագրատ Սրբազանի կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով Նարեկ Սամսոնյանի խափանման միջոցը փոխվել է, սահմանվել է տնային կալանք․ փաստաբան Աշտարակում բախվել են «Opel»-ը, «Ford»-ն ու բեռնատար «Газель»-ը. կա 2 վիրավոր «Ալեն Սիմոնյա՛ն, ծոծորակդ կտեսնես, բայց դա չես տեսնի»․ Ռուզան Ստեփանյան (video) Տուալետի հոտ է, դուք իջնո՞ւմ եք նկուղ թե՞ չէ․ Փոստանջյանը՝ դատավորին (video) «Ամո՜թ, ամո՜թ»․ Բագրատ սրբազանը կշարունակի մնալ կալանքի տակ (video) Վահագն Խաչատուրյա՛ն, «բթվի ու մեր ռեսպուբլիկան» մի՛ խայտառակի․ Ռուզան Ստեփանյան (video) Խաշ էր դրած՝ ուշացանք. Վարդան Ղուկասյանն՝ իր աջակիցներին (video) «Նիկոլը թփրտում է․ տղա՛ ենք, պիտի դիմանանք»․ Ռուզան Ստեփանյան (video) Վարդան Ղուկասյանը Փաշինյանին ի՞նչ առաջարկ է արել (video) Հունիսի 7-ին ընտրություններ են․ գիտե՞ք՝ մեզ հետ ինչ կանեն․ Արթուր Սարգսյան (video) Բագրատ Սրբազանի կոշտ խոսքը՝ դատախազներին․ «Ինձ ոչ մեկ ազատությունից չի կարող զրկել» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am