3.3 անգամ ավելի շատ բյուջե ՆԳՆ-ին. ինչի՞ համար. Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում տեսնայութ է հրապարակել՝ անդրադառնալով ՆԳՆ-ի անգործությանը. «Երեկ Աջափնյակը վերածվել էր իսկական մարտադաշտի՝ կրակոցներ, մեկ զոհ, վեց վիրավոր, որոնցից երեքի վիճակը ծայրահեղ ծանր: Եվ սա այն պատկերն է, որը մենք պարբերաբար տեսնում ենք Երևանի փողոցներում: Սա ամենևին առաջնագծի պատկեր չէ, սա Երևանի սովորական բակերից մեկի պատկերն է: Ընդհանուր առմամբ վերջին ութը տարում՝ հանցավորությունների աճի տեմպերը Հայաստանում պարզապես սարսափեցնող են:
Մի քանի թվեր, որպեսզի պատկերացնենք: Այսպիսով, վերջին ութ տարիներին զենքի գործադրմամբ հանցագործություններն աճել են 2,9 անգամ, սպանության փորձերը 3,6 անգամ: Միայն վերջին մեկ տարում հրազենով կատարված հանցագործությունների թիվն աճել է 40%-ով: Այստեղ հարց է առաջանում, իսկ որտե՞ղ են մեր ուժային կառույցները, ընդհանրապես ինչո՞վ են զբաղված դրանք:
Պատասխանը շատ պարզ է, նրանք զբաղված են իրենց համար շատ ավելի կարևոր գործերով: Նրանք զբաղված են քաղաքացիներին հետապնդելով, զբաղված են սրբազաններին կալանավորելով, գաղտնալսելով: Նրանք զբաղված են ընդիմաախոսներին լռեցնելով և մինչ այս ուժային բոլոր կառույցները զբաղված են իրենց վերադասների ուղիղ հրահանգավորմամբ իրականացվող ապօրինի հետապնդումներով՝ նրանց բյուջեն, նրանց հատկացվող գումարները քաղաքացիների հաշվին, էականորեն աճում է:
Պարզապես երկու թիվ, որպեսզի պատկերացնեք: 2018 թվականին այն ժամանակ դեռ ոստիկանություն էր: Ոստիկանության բյուջեն Հայաստանում կազմվում էր 63 միլիարդ դրամ: Ընդամենը ութ տարի անց այն հատել է 210 միլիարդ դրամի շեմը, այսինքն՝ ութ տարվա ընթացքում մենք սկսել ենք 3.3 անգամ ավելի շատ վճարել ուժային այդ կառույցին, որպեսզի ստանանք 3.6 անգամ ավելի շատ սպանության փորձեր, ահա սա է պատկերը:
այսինքն մինչև իշխանությունները քաղաքացիների հարկերից գոյացած միջոցների հսկայական մաս ուղղում են զուտ իրենց ու իրենց մերձավորների անվտանգության ապահովմանը, քաղաքացիների ճակատագիրը մնացած է բախտի քմահաճույքին: Հայաստանում այսօր գերպաշտպանված է իշխանական վերին բուրգը, իսկ մյուս քաղաքացիների անվտանգության և խոշոր հաշվով մնացած բոլոր հարցերը՝ թողնված են բախտի քմահաճույքին»:

դիտվել է 181 անգամ
Լրահոս
«Ալեն Սիմոնյա՛ն, ծոծորակդ կտեսնես, բայց դա չես տեսնի»․ Ռուզան Ստեփանյան (video) Տուալետի հոտ է, դուք իջնո՞ւմ եք նկուղ թե՞ չէ․ Փոստանջյանը՝ դատավորին (video) «Ամո՜թ, ամո՜թ»․ Բագրատ սրբազանը կշարունակի մնալ կալանքի տակ (video) Վահագն Խաչատուրյա՛ն, «բթվի ու մեր ռեսպուբլիկան» մի՛ խայտառակի․ Ռուզան Ստեփանյան (video) Խաշ էր դրած՝ ուշացանք. Վարդան Ղուկասյանն՝ իր աջակիցներին (video) «Նիկոլը թփրտում է․ տղա՛ ենք, պիտի դիմանանք»․ Ռուզան Ստեփանյան (video) Վարդան Ղուկասյանը Փաշինյանին ի՞նչ առաջարկ է արել (video) Հունիսի 7-ին ընտրություններ են․ գիտե՞ք՝ մեզ հետ ինչ կանեն․ Արթուր Սարգսյան (video) Բագրատ Սրբազանի կոշտ խոսքը՝ դատախազներին․ «Ինձ ոչ մեկ ազատությունից չի կարող զրկել» (video) Բագրատ Սրբազանը պետք է այստեղից անհապաղ ազատ արձակվի․ Սերգեյ Հարությունյանը՝ դատարանին (video) Սամվել Կարապետյանը խոշոր քայլերով մտավ ժողովրդի մեջ․ գիտե՞ք՝ ինչ է սպասվում․ հոգեբան (video) Փաշինյանն ու Վահագն Խաչատուրյանը չեն կատարում իրենց պարտականությունները․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան Ես սատարում եմ բոլորին, ովքեր պայքարելու են այս ադրբեջանամետ իշխանության դեմ. երգահան Աննա-Նիկոլ․ ո՞վ է ներքաշել Նիկոլին (video) Դատարանում իրավիճակը լարվեց․«Իմ որդին չի նահանջել, ես էլ չեմ նահանջելու».հերոսի մայր Լիդա Առուշանյան (video) Լեհաստանը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը «ԱՄՆ-ի հարձակումն Իրանի դեմ ավելի կանխատելի է դառնում». փորձագետ 3.3 անգամ ավելի շատ բյուջե ՆԳՆ-ին. ինչի՞ համար. Քրիստինե Վարդանյան Սա՞ է «բարեփոխումների» ենթարկված ձեր իրավապահ համակարգը. Գառնիկ Դանիելյան Զննությունն իրականացվում է մոտ 40 իրավապահների մասնակցությամբ, շոուի բոլոր կանոններին համապատասխան ԵՄ հարցերով հանձնակատար Մարթա Կոսը մարտին Հայաստան կայցելի ԱՄՆ-ն վիզային սահմանափակումներ է սահմանել Ռուսաստանը պատրաստ է շարունակել աջակցությունը Իրանի խաղաղ միջուկային ծրագրերին. Գրուշկո Իրավապահները մտել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի տուն. Նոր մանրամասներ Գագիկ Ծառուկյանի տանը կատարվում է զննություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am