Մի շարք փոփոխություններ՝ ԶՈՒ կարիքների համար գնումների գործընթացում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է լրացումներ և փոփոխություններ կատարել կառավարության 2022 թ. հունիսի 23-ի N 951-Ն որոշման մեջ։ Նախագծի ընդունումը պայմանավորված է Պաշտպանության նախարարության՝ Զինված ուժերի կարիքների համար սպառազինության և ռազմական տեխնիկայի (ՍՌՏ), ինչպես նաև՝ առանձին դեպքերում ոչ ռազմական նշանակության ապրանքների գնումների գործընթացը և դրա հետ կապված առանձնահատկությունները հստակեցնելու անհրաժեշտությամբ:

Մինչև կառավարության 2022 թ. հունիսի 23-ի N 951-Ն որոշման ընդունումը, ՊՆ-ն ՍՌՏ գնումներն իրականացնում էր մեծամասամբ ՀՀ և ՌԴ միջև 2013 թ. հունիսի 25-ին կնքված «Ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի շրջանակներում, հետևյալ պայմաններով՝ առկա է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ամրագրումը, և գնումը կատարվում է ՌԴ ներքին գներով։ Գնումներն իրականացվում էին առևտրային միջնորդների և արտադրողների միջոցով, որոնց պարագայում գործընկերոջ ընտրության, գնագոյացման, ինչպես նաև դրանց հետ կապված կոռուպցիոն ռիսկերը համեմատաբար բարձր էին և նվազ կառավարելի: Գնագոյացումը ռիսկային էր, քանի որ գները ձևավորվում էին ՊՆ/ԳՇ-մատակարար բանակցությունների արդյունքում:

Այս ռիսկերի նվազեցման և այդ նպատակով ՍՌՏ գնումների կատարման համար որոշակի ընթացակարգեր նախատեսելու, դրանց հիմնավորվածությունը և նպատակայնությունն ապահովելու, գործընթացին մասնակցող ստորաբաժանումների և այլ մասնակիցների գործողությունները հստակեցնելու նպատակով կառավարության N 951-Ն որոշմամբ հաստատվեցին ՊՆ համակարգում ՍՌՏ գնումների կատարման ընթացակարգերի առանձնահատկությունները: Արդյունքում ՌԴ-ից բացի, բարեկամ երկրների հետ նախաձեռնվեցին ՍՌՏ ձեռքբերման գործընթացներ, ինչը առաջ բերեց նոր իրողություններ և դրանց իրավական կարգավորման առանձնահատկություններ։

2026 թ. հունվարի 1-ի դրությամբ կառավարության 17 որոշումներով նախատեսվել է թույլատրել պաշտպանության նախարարությանը՝ իրականացնել սպառազինության գծով գնումներ (կամ տրամադրել կանխավճարներ)՝ չկիրառելով կառավարության N 951-Ն և N 526-Ն որոշումների պահանջները: N526-Ն որոշմամբ հաստատված կարգով նախատեսվում են պայմանագրերում ներառել որոշ պարտադիր դրույթներ, ստորագրել հանձնման-ընդունման արձանագրություն օրենսդրությամբ նախատեսված ձևաչափով և այլն, որոնք տվյալ դեպքում կիրառելի չեն, քանի որ ընկերություններն առաջարկում են կնքել իրենց կողմից մշակված ձևաչափին համապատասխան պայմանագրեր:

Յուրաքանչյուր դեպքում կառավարության որոշմամբ բացառություններ չսահմանելու համար առաջարկվում է կառավարության N 951-Ն որոշման հավելվածի 7-րդ կետը լրացնել նոր ենթակետերով՝ նախատեսելով, որ, եթե առկա չէ միջազգային պայմանագիր և նախատեսվում է ձեռք բերել ոչ ռազմական նշանակության ապրանք, որը կիրառվելու է ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման նպատակով, սակայն շուկայում նման ապրանքի մատակարար ընկերության վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ և ստացվել է «Рособоронэкспорт» կա՛մ «Национальная авиационно-сервисная компания» բաժնետիրական ընկերությունների կամ տվյալ ապրանքն արտադրող ընկերության առևտրային առաջարկ, կա՛մ ՍՌՏ ձեռքբերումը պետք է իրականացվի ոչ ռեզիդենտ ընկերությունից, ինչպես նաև եթե նախատեսվում է Հայաստանի տարածքից դուրս ձեռքբերված ապրանքները մեր երկիր տեղափոխելու ծառայությունների ձեռքբերում կոնկրետ ընկերությունից, ապա հարցը ներկայացվում է ՀՀ Անվտանգության խորհրդի քննարկմանը և վերջինիս համաձայնությունը ստանալու դեպքում պաշտպանության նախարարությունը պայմանագիր է կնքում կոնկրետ ընկերության հետ՝ անհրաժեշտության դեպքում պայմանագրով նախատեսելով կանխավճարի տրամադրում առանց բանկային երաշխիքի ներկայացման, ինչպես նաև առանց կառավարության N 951-Ն որոշմամբ նախատեսված ընթացակարգերի պահպանման։

Առաջարկվում են այլ լրացումներ և փոփոխություններ ևս։

դիտվել է 14 անգամ
Լրահոս
«Աղվան ջան, էդ փալասին մի կպի, հոտ է գալիս դրանից»․ Խաչիկ Մանուկյան (video) Ինչ է սպասվում թոշակառուներին․ Ապրիլի 1-ից բոլոր նպաստներն ու թոշակները անկանխիկ են վճարվելու (video) #ՈՒՂԻՂ․ «Բանդիտների կրակոցները պետք են Նիկոլին»․ հոգեբան (video) ՄԻՊ-ի աբսուրդ արձագանքը՝ Աջափնյակում կրակոցների վերաբերյալ (video) «Սրիկա ք*ծ, բա դու ամոթ ունե՞ս»․ Խաչիկ Մանուկյանը խայտառակեց Հակոբ Մովսեսին (video) Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Կառավարությունը 948 մլն դրամ հատկացրեց «Արա՛, հերիք ա․ որտեղ նայում եմ՝ էս թուլից եք խոսում»․ Զոհրապ Բեկ-Գասպարենց (video) Նոր մանրամասներ՝ երեկվա կրակոցներից տուժածների մասին (video) Եվս 100 մլն վարկային բեռ «Արա՛, ուրեմն դուք ՔՊ-ով հովանավորում եք հա՞ մանկապղծությունը»․ Խաչիկ Մանուկյան (video) Զելենսկին հայտնել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ հաջորդ բանակցությունների հնարավոր վայրը Ո՞վ ամուսնացնելու Նիկոլին ու Աննային․․․ (video) «Նիկոլն ասֆալտը կերցրել է ՔՊ-ին․․․»․ Խաչիկ Մանուկյան (video) Բռի ուժի դեմ ինտելեկտը միայն կարճ ժամանակով է նահանջում․ Գևորգ Դանիելյան Պետբյուջեից 520,7 մլն դրամ կհատկացվի ՔՊ-ին, «Հայաստան» դաշինքին, ԲՀԿ-ին և «Հանրապետության»-ը Դրամաշորթ Տիգրան Հակոբյանը՝ Հակոբ Մովսեսի պաշտպան․ Խաչիկ Մանուկյանը փակագծեր է բացում (video) «Mercedes» ավտոքարշակի անիվներից մեկը պոկվել է ու հարվածել ընթացող «ՎԱԶ 2121»-ին և «ՎԱԶ 2107»-ին Որոնք կլինեն Փաշինյանի նախընտրական թեզերը (video) Աջափնյակում կրակոցներից տուժած անձանց վիճակը կայուն է, մեկը դուրս է գրվել, ԲԿ-ում մնացել է 5 վիրավոր Երեկվա միջադեպով մի քանի անձ ձերբակալվել են Իսրայելական ուժերը թիրախավորել են Լիբանանի հարավը Շաբաթ օրը, ժամը 12։00֊ին կհանդիպենք Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում․ Իշխան Սաղաթելյան (video) Օլիգարխներն ու իշխանության ձեռքբերումները․ ինչու՞ է իրար խառնվել Փաշինյանը (video) Ժողովու՛րդ, շատ կարևոր բան եմ ասում՝ իմացե՛ք՝ Ալիևն ինչ է ասել․ Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am