60- ամյա տղամարդու հարազատները պնդում են՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկների մեղքով Նոր տարվա ամանորյա ուրախությունը վերածվեց սգի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օրեր առաջ՝ դեկտեմբերի 28-ին, Եղվարդի խճուղում տեղի ունեցած վրաերթի հետևանքով հիվանդանոցում 2 օր հետո մահացած 60-ամյա Հարություն Հարությունյանի հարազատները շոկի մեջ են: Եղվարդ քաղաքի բնակիչը հիվանդանոց էր տեղափոխվել «աջ ազդրոսկրի վզիկի կոտրվածք» ախտորոշմամբ, գիտակցությունը եղել էր նորմալ, նրան տեղափոխել էր հենց վրաերթի ենթարկող մեքենայի վարորդը: Հ. Հարությունյանը ճանապարհին զրուցել էր վարորդի հետ, ով հայտնել էր, որ հայր չունի, իսկ հանգուցյալն էր որոշել էր հիվանդանոցում չհայտնի, որ վրաերթի է ենթարկվել այլ ուղղակի ասի, թե իբր ընկել է: Այդպես, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն, սակայն մինչ հասնելը, վերջինս հասցրել էր տան անդամներին զանգահարել ու տեղյակ պահել, որ ոտքը կոտրվել է ու հիվանդանոց է գնում: Հիվանդանոցում 2 օր հետո Հ. Հարությունյանը մահացել է, ինչի համար հարազատները մեղադրում են միայն հիվանդանոցի բժիշկներին, քանի որ, ըստ իրենց՝ նրանք դրժել են Հիպոկրատին տված երդումը և բարեխղճորեն չեն կատարել իրենց պարտականությունները, ինչի հետևանքով էլ կորցրել են իրենց հարազատին: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում հանգուցյալի այրին՝ 61-ամյա Մարգարիտա Մնացականյանը և որդին՝ 33-ամյա Մարգար Հարությունյանը, ասում էին. «Հենց իմացանք, որ տեղափոխում են հիվանդանոց, անմիջապես մենք էլ գնացինք: Ընդունարանում տեսանք, որ արդեն ցավազրկել են, տանում են ռենտգեն անելու, մեզ էլ ասեցին, որ ծանր կոտրվածք է: Դրանից հետո իջեցրեցին պալատ՝ բժշկի մոտ (Հովհաննես Սարգսյանն էր բժիշկը) ու ինքը նայեց նկարները, մեզ ցույց տվեց կոտրվածքները ու ասաց, որ միանշանակ վիրահատություն է պետք: Մենք ասեցինք, որ սկսեն, ինչի՞ են սպասում, նա ասաց, որ առավոտ շուտ կգան անալիզները կվերցնեն ու նոր կվիրահատեն: Մեզ տվեց գնացուցակ վիրահատության, դեղորայքի և այլնի: Գնացինք պալատ ու տեսանք, որ ծանր ցավեր ունի, ճնշումը ընկած է, իսկ մեզ ասում էին, որ ապարատի սուրճ բերենք, որպեսզի ճնշումը կարգավորվի: Բուժքույրն էլ ասում էր, որ շոկ է ապրում, կանցնի, ոչինչ: Իր նման մի հոգի էլ կողքի սենյակում կա: Մեզ բարկացրել է հատկապես նրանց անտարբեր վերաբերմունքը, այն որ բժիշկը ասում էր, ապարատից սուրճ բերեք, որպեսզի ճնշումը կարգավորվի: Հիվանդը ասում էր վատ եմ, ինձ լավ չեմ զգում ցավեր ունեմ, իսկ բժիշկները ասում էին, որ նա շոկի մեջ է, կանցնի, վախեցել է: Խնդրում ենք, ասում ենք, վիրահատեք, ինչի եք սպասում, ասում են, պետք է անալիզ վերցնենք առավոտյան, նոր: Հետո, որ տեսան շատ-շատ է ցավում, բերեցին մորֆի սրսկեցին, սակայն դա էլ չօգնեց, մեզ ասում էին ձեր տանը նոր տարվա գործեր չկա՞, գնացեք արեք: Մենք գիշերը 2-ին եկանք տուն: Առավոտ արդեն վիճակը կտրուկ վատացել էր և տարել էին վերակենդանացման բաժանմունք, որտեղ 1 ժամ հետո մահացավ: Մենք դիմում ենք ՀՀ Առողջապահության նախարարությանը, որ նման բժիշկները հեռացվեն համակարգից, նրանք իրավունք չունեն աշխատել այնպիսի ոլորտում, որի գործը մարդու կյանքի հետ է կապված: Խնդրում ենք, որ միչև վերջ բացահայտվեն մահվան հանգամանքները, քանի որ մենք վստահ ենք, որ միակ պատճառը բժիշկներն են դարձել՝ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ: Թող պատժվեն բոլոր մեղավորները օրենքի ամբողջ խստությամբ: Ինչպե՞ս կարող է մարդ ոտքի կոտրվածքով մտնի հիվանդանոց և մահանա, ինչո՞ւ բժիշկները մատը մատին չտվեցին, որպեսզի փրկեն կյանքը»: «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկ Հովհաննես Սարգսյանն է, ում 60-ամյա մահացած տղամարդու հարազատները մեղադրում են նրա մահվան մեջ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը Բաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն Ադրբեջանին Տավուշում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են մի քանի բնակավայրերում Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են ջրամատակարարման վատթարացման մասին լուրերը ՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել Սա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյան Նիկո՛լ, հենց հիմա մտիր հիվանդանոցներ․․․ սարսափելի վիճակ է․․․ արցախցու ահազանգը (video) 550 հազար մարդ, ըստ Փաշինյանի, կաշառք է վերցրել ու գնացել քվեարկել է, բա վիճարկեիք․ Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am