Արարատի մարզպետարանի պաշտոնյան, ումից խոշոր չափի գումար են «գցել», դիմել է Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչություն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Արարատի մարզպետարանի պաշտոնյաներից Արտաշատ քաղաքի բնակիչ, 37-ամյա Խ. Մ.-ն երեկ՝ հունվարի 4-ին, դիմել է ՀՀ Ոստիկանության կազմավորված հանցավորության դեմ պայքարի /6-րդ/ գլխավոր վարչություն և հայտնել, որ «Պրոգրեսիվ Նոլիջիս» ՍՊԸ-ի տնօերն, Երևան քաղաքի Հ. Քոչար փողոցի բնակիչ, 47-ամյա Ռոզի Մարգարյանը խաբեությամբ ու իր վստահությունը չարաշահելու եղանակով իրենից հափշտակել է 1 մլն 670 հազար դրամ և տիրացել այն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Խ. Մ.-ն 6-րդ գլխավոր վարչության ծառայողներին հայտնել է, որ Ռ. Մարգարյանը խոստացել էր, որ 2017 թ.- ի դեկտեմբերի 31-ից մինչև 2018 թ.-ի հունվարի 7-ը այդ գումարով իրեն ուղարկելու էր Եգիպտոս, որտեղ հյուրանոցներից մեկում անցկացնելու էր Ամանորը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Մարգարյանը մեկ այլ քաղաքաի՝ 31-ամյա Հ. Կ.-ից նույն եղանակով հափշտակել է 916 հազար դրամ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արարատի մարզպետարանի աշխատակիցը չի դիմել Ոստիկանության Արարատի մարզային վարչություն կամ Ոստիկանության Արտաշատի բաժին, քանի որ վստահ է եղել, որ մարզային Ոստիկանությունն ու Արտաշատի բաժինը «մուկն ու կատու են խաղալու» ու դիմել է 6-րդ գլխավոր վարչություն, որտեղից էլ ոչ միայն օպերատիվ արձագանքել են դիմումին, այլև կարճ ժամանակում հայտնաբերել են Ռ. Մարգարյանին: Վերջինս ստորագրությամբ բաց է թողնվել, իսկ փաստի առթիվ էլ նյութեր են նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել․ Ազիզյան Բարձրագույն դատական խորհուրդն անընդունելի հայտարարություն է արել. Մելիքյան Բոլորին ասեմ՝ ես դաշինք չեմ կազմելու, թող գան «Նոյան տապան»-ի նման կլինի. Գագիկ Ծառուկյա Ղարաբաղյան շարժումը պայքար էր ոչ միայն Արցախի ազատագրման, այլև ազատության ու արժանապատվության համար․ Զուրաբյան Արցախյան շարժումը շարունակվում է. Արտակ Բեգլարյան Պատրաստ ենք զորք ուղարկել Գազա. Ֆիդան Պուտինը Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել «Սա Թրամփի հարցը չէ, սա մեր քաղաքական ղեկավարության բանակցային ունակությունների բացակայության հարցն է». Տաթև Հայրապետյան Երևանում խոշորամաշտաբ խուզարկություններ են ընթանում 40 հասցեներում Իշխանության առաջնահերթությունը ոչ թե քաղաքացին, այլ սեփական աթոռն է․ Քրիստինե Վարդանյան Մայր Աթոռի շուրջ ստեղծված իրավիճակի առումով իշխանության տերը Նիկոլ Փաշինյանն է, իսկ դրության տերը՝ Գարեգին Երկրորդը. քաղաքագետ Ադրբեջանի քաղաքական և տնտեսական ազդեցությունը`Թուրքիայի վրա ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հիշեցնում է Իրան-ԱՄՆ բախումը շատ հավանական է դառնում. Վարուժան Գեղամյան Ռուսական կողմը հաստատել է իր աջակցությունը Թուրքիայի անվտանգությունն ապահովելու համար կձեռնարկենք նաև անդրսահմանային քայլեր. Էրդողան Ադրբեջանական «դեմոկրատիան» հասավ Վաշինգտոն Հայաստանի դատավորներն իրենց օժտել են կաթողիկոսական իշխանությամբ. Տեր Մաղաքիա Իրանն ամերիկացիներին թշնամի չի համարում. Արաղչի Թուրքիայում ձերբակալել են գերմանական Deutsche Welle-ի լրագրողին ՖԻՖԱ-ն պատրաստվում է փոխել ֆուտբոլի կանոնները Վինիսիուսի սկանդալից հետո Հայաստանը կարող է դառնալ Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության մաս․ թուրք նախարար
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am