Հենց նրա առաջնորդության տարիներն են աչքի ընկել վախի, սպառնալիքի, նվաստացման մթնոլորտում. թեմի քահանաները՝ նախկին Գևորգ Սրբազանին

Մասյացոտնի թեմը հայտարարություն է տարածել:

««Այդ տեսակ չար ոգին այլ կերպ դուրս չի ելնում, քան աղոթքով ու ծոմապահությամբ» (Մարկ․ 9:29)։

Մեծ Պահքի ինքնաքննության այս շրջանում, երբ ամենքս աղոթքով, պահեցողությամբ և բարի գործերով հոգևոր ճամփորդության մեջ ենք, չարը չի դադարում մեր շուրջը խարդավանքներ հյուսելուց՝ ստիպելով մեզ մի պահ խախտել լռությունը՝ պատասխանելու որոշ զրպարտանքների, բամբասանքների և կեղծիքների։

Վերջին օրերին Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդը տեղեկատվական տարբեր հարթակներից հրապարակ է նետել թեմի քահանաներիս վերաբերյալ իրականությունը աղավաղող կեղծ տեղեկություններ և չարամիտ վերլուծություններ, որոնք կարոտ են լուսաբանման։

Այն պատկերը, որ նկարագրվում է նախկին առաջնորդի կողմից, հիշեցնում է «ծուռ հայելիների թագավորությունը»՝ իրականությունը գլխիվայր շրջված։ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հասցեագրված մեղադրանքները, իրականում, նկարագրությունն են հենց իր գործելաոճի, որ կիրառել է քահանաներիս հանդեպ պաշտոնավարման ողջ ընթացքում։ Հենց նրա առաջնորդության տարիներն են աչքի ընկել վախի, սպառնալիքի, նվաստացման և մշտական անորոշության մթնոլորտում։

Նախկին Գևորգ սրբազանը մեզ՝ քահանաներիս մեղադրում է իբր հանուն օրվա հացի ճշմարտությունը զոհաբերելու մեջ։ Սա ոչ միայն հերյուրանք է, այլև ծանր վիրավորանք մեր արժանապատվությանը։ Տարիներ շարունակ թեմի առաջնորդի անմիջական պարտականությունն է եղել ապահովել քահանաներիս արժանապատիվ վարձատրությունը, ինչը հակառակ բազում խոստումների՝ չի իրագործվել։

Ավելին՝ քահանաներս հաճախ կեղեքվել ենք՝ ստիպված լինելով սեփական միջոցներից հոգալ թեմի եկեղեցիների կոմունալ ծախսերը, կազմակերպել դրամահավաքներ՝ կարիքավոր քահանաներին օգնելու և միջոցառումներ կազմակերպելու նպատակով, ինչպես նաև զբաղվել գրքերի և այլ ապրանքների վաճառքով՝ թեմի բյուջեն համալրելու պատճառաբանությամբ։ Շատ դեպքերում չվաճառված գրքերի դիմաց պարտավորվել ենք վճարել մենք ինքներս։

Թեմի նախկին առաջնորդի կողմից քահանաների ծառայության վայրերի հաճախակի, կամայական և ընտրողաբար փոփոխությունները լուրջ հարված են հասցրել ոչ միայն մեր ծառայության որակին և մեր ընտանիքների հոգեբանական կայունությանը, այլև մեր եկեղեցական ծուխերին ու հավատացյալներին։

Փաստ է, որ նախկին առաջնորդի կողմից, պաշտոնից ազատվելուց առաջ և հատկապես դրանից հետո, ձեռնարկվել են քայլեր՝ խոչընդոտելու շատերիս բնականոն ծառայությունը՝ այդ նպատակով ներգրավելով պետական տարբեր պաշտոնյաների, ինչը խորապես հակասում է Եկեղեցու ներքին կյանքի ինքնուրույնությանը և հոգևոր ծառայության բնույթին։

Հիմնավոր կասկածներ ունենք, որ նախկին առաջնորդի ուղղորդմամբ որոշ սոցիալական հարթակներում թեմի մի քանի քահանաների հասցեին հնչեցվել են անձնական բնույթի զանազան զրպարտություններ՝ տագնապի տակ պահելով այդ քահանաներին ու նրանց ընտանիքներին, ինչպես նաև վնասելով նրանց բարի համբավն ու հեղինակությունը։ Մեր հիշողության մեջ դեռևս թարմ են այն ցավալի դեպքերը, թե ինչպես էր հավատացյալների և տարբեր պաշտոնյաների մոտ անվանարկում ու վատաբանում իր իսկ քահանաներին, ինչպես նաև բանսարկությամբ ու կեղծ տեղեկություններով քահանաների միջև անվստահություն և փոխադարձ լարվածություն սերմանում։

Հաստատում ենք, որ Մասյացոտնի թեմի առաջնորդի փոփոխությունը պայմանավորված չի եղել քահանաներիս վրա որևէ պարտադրանքով կամ ճնշմամբ։ Կանգնած լինելով մեր խղճի և պատասխանատվության առջև՝ Վեհափառ Հայրապետին ներկայացրել ենք նախկին առաջնորդի իրական կերպարը։

Այսօր, հետահայաց նայելով Վեհափառ Հայրապետի կողմից առաջնորդի փոփոխության որոշմանը, մենք՝ քահանաներս ու հավատացյալները, հստակ ու շոշափելիորեն զգում ենք թեմում թևածող ազատության շունչը և հոգևոր ուրախությունը, որ փորձ է արվում նախկին առաջնորդի կողմից հակականոնական և հակասահմանադրական ճանապարհով մեզանից խլելու։

Պահեցողության հոգենորոգ այս օրերին դիմում ենք թեմի նախկին առաջնորդին՝ առաջնորդվելու ճշմարտությամբ և մարդկային տարրական պարկեշտությամբ՝ հիշեցնելով Սուրբ Ավետարանի խոսքը, թե՝ «կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհ․ 8։32)։

1. Տ. Մխիթար քհն. Ալոյան – Շահումյանի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ

2. Տ. Ղևոնդ քհն. Ղևոնդյան – Դալարի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ

3. Տ. Անդրեաս քհն. Թավադյան – Նորաբացի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ

4. Տ. Թաթուլ քհն. Գասպարյան – Մասիսի Սբ․ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ

5. Տ. Գրիգոր քհն. Հովհաննիսյան – Արգավանդի Սբ. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ

6. Տ. Դերենիկ քհն. Միքայելյան – Արևշատի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ

7. Տ. Եփրեմ քհն. Հարությունյան – Մխչյանի Սբ. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ

8. Տ. Միքայել քհն. Նուրիջանյան – Մրգավանի Սբ. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ

9. Տ. Հովակիմ քհն. Հարությունյան – Վարդաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ

10. Տ. Ղազար քհն. Թորոսյան – Մարմարաշենի Սբ. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ

11. Տ. Աբրահամ քհն. Մարտիրոսյան – Դաշտավանի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ

12. Տ. Արծրուն քհն. Միքայելյան – Արարատ քաղաքի Սբ․ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ

13. Տ. Եղիշե քհն. Նուրիջանյան – Վերին Արտաշատի Սբ. Աստվածածին և Դվինի Սուրբ Հարություն եկեղեցիների հոգևոր հովիվ

14. Տ. Հովսեփ քհն. Սարգսյան – Վեդիի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ

15. Տ. Եզնիկ քհն. Մարդիրյան – Մասիսի Սբ. Թադեոս եկեղեցու հոգևոր հովիվ

16. Տ. Բենիամին քհն. Ծատուրյան – Կանաչուտի Սբ. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ

17. Տ. Արտաշես քհն. Հակոբյան – Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ

18. Տ. Տիրան քհն. Նահապետյան – Բյուրավանի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ

19. Տ. Հարություն քհն. Հակոբյան – Արարատի Սբ. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ»:

դիտվել է 215 անգամ
Լրահոս
Մի՛ տրվեք հակառակորդի տեղեկատվական սադրանքներին. Հայրապետյանը զգուշացնում է ադրբեջանական ֆեյք էջի մասին ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երկու օրում 30 չվերթ են կատարել դեպի Մերձավոր Արևելք Աղմկահարույց կրակոցներն ու սպանությունը եղել է կնոջ պատճառով. նոր մանրամասներ Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը Ինչպես են սկսվել կրակոցները. բացառիկ տեսագրություն. 40 տղաների հանդիպումը (տեսանյութ) «Արմենիա» ԲԿ-ից բերման են ենթարկվում Աջափնյակ վարչական շրջանի կրակոցների մասնակիցները Աջափնյակի կրակոցների դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ մի շարք հոդվածներով Հենց նրա առաջնորդության տարիներն են աչքի ընկել վախի, սպառնալիքի, նվաստացման մթնոլորտում. թեմի քահանաները՝ նախկին Գևորգ Սրբազանին Պետք չէ հուսալքվել, ինչպես ասում է Ռուբեն Վարդանյանը, նրա ազատությունը տեսնելու ենք․ իրավապաշտպան Ընտրական շրջանի բացումից երկու օր անց․ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներին. «Փաստ» Արյունալի միջադեպի մասնակիցները «Ֆազ»-ի կողմնակիցներն են Իմացա՝ «նորապսակներ» ունենք… Արարատի մարզում 5 հոգով, որոնց մեջ կան նաև անչափահասներ, ծեծի են ենթարկել 2 երիտասարդի․ կան վիրավորներ Շտապ․ ԱԱԾ-ն թույլ է տվել, որ ադրբեջանցիները ազատ ֆռֆռան. Ամասիայի բնակիչներին արգելել են խոսել Պետք է ազատվել գործող վարչախմբից․ Արթուր Վանեցյան Հայտնի է Երևանում կրակոցներից սպանվածի ինքնությունը. ով է նա. Armlur.am Աջափնյակի կրակոցներից վիրավորում ստացածներից 6-ն այժմ վերակենդանացման բաժանմունքում են, վիրահատվածները ևս․ մանրամասներ Սենսացիա. Հայ ուսանողներին առաջարկում են թուրքական կրթաթոշակ ստանալ. Armat Media Փետրվարի 14-ի ուշ գիշեր մի խումբ երիտասարդներ կրկին նույն տարածքում հավաքվել ու վիճել են Իրավիճակն այս պահին՝ Հանրապետական հիվանդանոցում Վիրավորներից մեկը Գագիկ Բեգլարյանի ծանոթն է. նա եկել է հիվանդանոց Հրդեհ է բռնկվել Թեհրանի նահանգի ռազմական և ռազմավարական օբյեկտների հարևանությամբ Խաչիկ Գալստյանի խափանման միջոցի հարցով վճռաբեկ բողոք է ներկայացվել Երևան-Սևան ճանապարհին 29-ամյա վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց․ վիրավորներ կան Իշխանության անգործությունը սպառնում է հասարակության անվտանգությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am