Ռուբեն Վարդանյանի դատավճիռը էթնիկ հայ առաջնորդների դեմ դատավարական «ծաղրի» գագաթնակետն է. Amnesty International

Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը թարգմանաբար ներկայացվում է ստորև.

«Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտելու վճռին, որը մինչև Լեռնային Ղարաբաղի (Արցախ)՝ 2023 թվականին ադրբեջանական ուժերի կողմից գրավումը տարածաշրջանում դերակատարում ունենալու համար դատվող 16 էթնիկ հայ առաջնորդներից վերջինն էր, Amnesty International-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Սթրաթերսն ասել է.


«16 ամբաստանյալների դատապարտումը, որը գագաթնակետին հասավ Ռուբեն Վարդանյանի դեմ այս դատավճռով, իսկական ծաղր է: Այն փաստը, որ Ռուբեն Վարդանյանը և մյուսները՝ իր պես քաղաքացիական մի քանի անձինք, դատվել են ռազմական դատարանում, ինքնին լուրջ մտահոգություններ է առաջացնում և անհամատեղելի է արդար դատաքննության սկզբունքների հետ: Տասնամյակներ շարունակ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժածները՝ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, արժանի են ճշմարտության, արդարադատության, փոխհատուցման և չկրկնվելու երաշխիքների, մինչդեռ այս դատավճիռները վիրավորանք են միջազգային իրավունքով արգելված հանցագործությունների բոլոր զոհերի համար:

 

Չափազանց լուրջ բազմաթիվ հանցագործությունների համար մեղադրվող Ռուբեն Վարդանյանի և մյուս ամբաստանյալների դատավարություններն անցել են փաստացի փակ ձևաչափով։ Մեղադրանքները հիմնված են եղել «ապացույցների» վրա, որոնք մեղադրյալներին ներկայացվել են իրենց համար անհասկանալի լեզվով, և որոնք պատշաճ ձևով չեն թարգմանվել։ Միայն Վարդանյանին առաջադրված ավելի քան 40 մեղադրանքները, այդ թվում՝ «ահաբեկչություն»-ը և «մարդկության դեմ հանցագործություններ»-ը, դատավարության ընթացքում հրապարակային ձևով նույնիսկ չեն էլ բացահայտվել։ Amnesty International-ը Ադրբեջանի իշխանություններից տեղեկատվություն է խնդրել դատավարության և ապացույցների մասին, բայց պատասխան չի ստացել։

Ադրբեջանը պետք է կատարի իր պարտավորությունները մարդու իրավունքների միջազգային իրավունքի համաձայն և ապահովի, որ հանցագործությունների մեջ մեղադրվող բոլոր անձինք դատվեն միջազգային իրավունքի և արդար դատավարության չափանիշների լիարժեք համապատասխանությամբ»»։

դիտվել է 108 անգամ
Լրահոս
Պատրաստվում են բանակցությունների Ծառուկյանի ու Սամվել Կարապետյանի հետ (video) Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց՝ երկրից բացակայելու արգելքը վերացվել է Օրվա կադր․ Սալիկապատված փոս «Ժողովու՛րդ, հենց այդ օրը սխալվելու իրավունք չունենք, թե չէ գիտե՞ք՝ ինչի կանցնի Նիկոլը»․ Սաղաթելյան (video) «Խաղաղությունը» եկավ մի փոքր չսափրված ադրբեջանական «ծիծեռնակի» տեսքով Երևանում օնլայն տաքսիների վարորդները բողոքի ակցիա են անցկացնում (video) Մոսկվայի և Բաքվի միջև չերևացող «սառը պատերազմը» շարունակվում է. ի՞նչ սպասել դրա արդյունքում Փաշինյանն ու Էփշտեյնի ֆայլերը․․․ որտե՞ղ է կապը (video) Զախարովայի կտրուկ արձագանքը՝ Փաշինյանի վերջին հայտարարությանը (video) Ով է սրբազանին խնամում և ինչ են խնդրել գյումրեցիներին «Նիկոլականնե՛ր, 300 հազար ադրբեջանցիները գալիս են, ձեր աղջիկներին ո՞նց եք պահելու»․ Նարե Սոսե (video) Ներխուժել են Անի Սամսոնյանի աշխատասենյակ Հասարակության ազդանշանը՝  կապի ավարտ Փաշինյանի հետ Թրամփի վարչակազմը հակակրանք ունի՞ Եվրոպայի նկատմամբ Ավստրիայում մեկնարկել է Եպիսկոպոսաց հավաքը Մեր երկրի վրա հարձակվելուց առաջ, թշնամիները պետք է երկար մտածեն․ Ավետիք Քերոբյան (video) Ալիևը ծաղրում ու թաղում է Նիկոլ Փաշինյանի «խաղաղության խաչմերուկը» Դատավորներն իրենց չվերաբերող ոլորտի մասին կայացրել են այնպիսի որոշումներ, որոնք անհնարին է կատարել Ո՞րտեղ են արցախցիների գումարները, «Արցախբանկի» Արտա՛կ, բարենպաստ պայմաններ են, հա՞, ՀՀ-ում Ժնևում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները «Աննա՛, դու Նիկոլից շատ ես պատասխան տալու, գիտե՞ս՝ ինչու»․ Նարե Սոսե (video) ՇՏԱՊ․ կործանանար է․ 234 դպրոց կանգնած է փակման վտանգի առաջ․ Մենուա Սողոմոնյան (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկոլի ու Աննայի թոզն անցել է․ լուրջ են զգուշացրել»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ալիևը կբանտարկի՞ «ռազմական հանցագործ» Նիկոլին․ Տիգրան Չոբանյան (video) Կոչ եմ անում նախագահ Թրամփին կատարել հայ գերիներին ազատ արձակելու հրապարակային խոստումը. Ջարեդ Գենսե
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Փետրվարի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am