Այսօր, հունվարի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Իջևանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը, մարզի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Գրիգոր Գրիգորյանի և ոստիկանապետի օպեր գծով տեղակալ Ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Հայկ Թումանյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Իջևան քաղաքի բնակիչ 55-ամյա Կառլեն Մարկոսյանն էր, ով հիվանդանոց է տեղափոխվել Իջևանում հայտնի Աղայա սարամասից: Տավուշի մարզի ոստիկանները մեկնել են սամարաս, որտեղ արդեն դեպքի վայրում պարզել են, որ նրան մահացու հրազենային վնասվածքը պատճառել է Իջևան քաղաքի Անկախության փոխոցի բնակիչ 22-ամյա Սեյրան Մատինյանը: Արդեն դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սամվել Ասատարյանը, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանը:
Մանրամասներն կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը